ՀՀ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՈՐՈՇՈՒՄԸ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԱՎՏՈԿԱՅԱՆԱՏԵՂ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 602-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (30.06.2026-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է 29.06.2026
Ընդունող մարմին
Երևան քաղաքի ավագանի
Ընդունման ամսաթիվ
23.06.2026
Ստորագրող մարմին
Երևանի քաղաքապետ
Ստորագրման ամսաթիվ
23.06.2026
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
30.06.2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ

 

23 հունիսի 2026 թ.

N 602-Ա

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԱՎՏՈԿԱՅԱՆԱՏԵՂ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական վճարի մասին» օրենքի 13-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի հոկտեմբերի 10-ի N 1293-Ն որոշման հավելվածի 2-րդ կետի 3-րդ ենթակետով և 3-րդ կետով, Երևան քաղաքի ավագանու 2013 թվականի դեկտեմբերի 10-ի N 93-Ն որոշմամբ ՝

Երևան քաղաքի ավագանին որոշում է.

1. Թույլատրել սույն որոշման հավելվածում նշված կազմակերպությանը` 2026 թվականի ընթացքում հավելվածում նշված տարածքում և սահմանված պայմաններով կազմակերպել ծառայողական ավտոկայանատեղ։

 

Երևանի քաղաքապետ`

Տ. Ավինյան

 

2026 թ. հունիսի 23

Երևան

 

 

Հավելված

Երևան քաղաքի ավագանու

2026 թվականի հունիսի 23-ի

N 602-Ա որոշման

 

Ց Ա Ն Կ

 

ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԱՎՏՈԿԱՅԱՆԱՏԵՂ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հ/Հ

Դիմող

Ծառայողական

ավտոկայա-նատեղի

տարածքի հասցե

Կայանատեղում «ավտոտեղ»-երի քանակ

(տարածքի չափեր) և կայանման ձև

Կազմա-կերպչի կողմից վճարված

տեղական վճար

Այլ տրանսպորտային միջոցների կայանման սահմանափակում, աշխատանքային ռեժիմ

1

2

3

4

5

6

1

«Նոր Զովք» ՍՊԸ

Մամիկոնյանց փողոց 40 շենք 53 տարածք

8 (60.0 մ x 2.5 մ) մեքենաների հաջորդական տեղաբաշխմամբ` մեկ շարքով

տարեկան

սահմանափակմամբ, բացառությամբ Մամիկոնյանց 40 հասցեի շենքի այլ սեփականատերերի և օրինական տիրապետողների, աշխատանքային ռեժիմը՝ ըստ կազմակերպության աշխատանքային գրաֆիկի