ՀՀ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՈՐՈՇՈՒՄԸ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԿԵՆՏՐՈՆ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆԻ ԱՅԳԵՍՏԱՆ 11-ՐԴ ՓՈՂՈՑ Հ. 93 ԲՆԱԿԵԼԻ ՏՈՒՆ, Հ. 93/1, Հ. 97 ԲՆԱԿԵԼԻ ՏՈՒՆ ԵՎ Գ. ՋԱՀՈՒԿՅԱՆ ՓՈՂՈՑ Հ. 95/2 ՀԱՍՑԵՆԵՐՈՒՄ ԲԱԶՄԱԲՆԱԿԱՐԱՆ ԲՆԱԿԵԼԻ ՇԵՆՔԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ՆԱԽԱՏԵՍՎՈՂ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆՆ ԱՆՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 597-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (30.06.2026-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է 29.06.2026
Ընդունող մարմին
Երևան քաղաքի ավագանի
Ընդունման ամսաթիվ
23.06.2026
Ստորագրող մարմին
Երևանի քաղաքապետ
Ստորագրման ամսաթիվ
23.06.2026
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
30.06.2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ

 

23 հունիսի 2026 թ.

N 597-Ա

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԿԵՆՏՐՈՆ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆԻ ԱՅԳԵՍՏԱՆ 11-ՐԴ ՓՈՂՈՑ Հ. 93 ԲՆԱԿԵԼԻ ՏՈՒՆ, Հ. 93/1, Հ. 97 ԲՆԱԿԵԼԻ ՏՈՒՆ ԵՎ Գ. ՋԱՀՈՒԿՅԱՆ ՓՈՂՈՑ Հ. 95/2 ՀԱՍՑԵՆԵՐՈՒՄ ԲԱԶՄԱԲՆԱԿԱՐԱՆ ԲՆԱԿԵԼԻ ՇԵՆՔԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ՆԱԽԱՏԵՍՎՈՂ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆՆ ԱՆՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքի 11-րդ, 16-րդ հոդվածները և Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի նոյեմբերի 19-ի հ.1325-Ն որոշման հավելվածի 28-րդ կետը՝

Երևան քաղաքի ավագանին որոշում է.

1. «ՊՐՈՍՊԵԿՏ24» փակ բաժնետիրական ընկերության կողմից ներկայացված՝ Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Այգեստան 11-րդ փողոց հ. 93 բնակելի տուն, հ.93/1, հ.97 բնակելի տուն և Գ.Ջահուկյան փողոց հ. 95/2 հասցեներում բազմաբնակարան բնակելի շենքի կառուցման նախատեսվող գործունեության իրականացմանն տրամադրել անհամաձայնություն, հետևյալ պատճառաբանությամբ.

1) Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Այգեստան 11-րդ փողոց հ.93 բնակելի տուն, հ.93/1, հ.97 բնակելի տուն և Գ. Ջահուկյան փողոց հ. 95/2 հասցեներում բազմաբնակարան բնակելի շենքի կառուցման նախագծման աշխատանքների համար հիմք է հանդիսանում Երևան համայնքի 2024 թվականի դեկտեմբերի 13-ի հ.01/50-01-673-24 նախագծման թույլտվությունը: Նախաձեռնողի կողմից ներկայացված էսքիզային նախագիծը չի համապատասխանում նախագծման թույլտվության համար հիմք հանդիսացած էսքիզային նախագծի ճարտարապետական լուծումներին, այսինքն տվյալ նախատեսվող գործունեության դեպքում չեն պահպանվում նախագծման թույլտվությամբ սահմանված պահանջները:

2. Առաջարկել Երևանի քաղաքապետին՝ սույն որոշումը, հանրային լսման արձանագրությունը, լուսանկարները կամ տեսաձայնագրությունն օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում տրամադրել լիազոր մարմնին և նախաձեռնողին:

 

Երևանի քաղաքապետ`

Տ. Ավինյան

 

2026 թ. հունիսի 23

Երևան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան