ՀՀ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՈՐՈՇՈՒՄԸ ԵՐԵՎԱՆԻ ԱՎԱԳԱՆՈՒ 6-ՐԴ ՆՍՏԱՇՐՋԱՆԻ 5-ՐԴ ՆԻՍՏԻ ՕՐԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 580-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (30.06.2026-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է 29.06.2026
Ընդունող մարմին
Երևան քաղաքի ավագանի
Ընդունման ամսաթիվ
23.06.2026
Ստորագրող մարմին
Երևանի քաղաքապետ
Ստորագրման ամսաթիվ
23.06.2026
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
30.06.2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ

 

23 հունիսի 2026 թ.

N 580-Ա

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԵՐԵՎԱՆԻ ԱՎԱԳԱՆՈՒ 6-ՐԴ ՆՍՏԱՇՐՋԱՆԻ 5-ՐԴ ՆԻՍՏԻ ՕՐԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 27-րդ հոդվածի 1.1-րդ և 4-րդ մասերով, հիմք ընդունելով Երևանի քաղաքապետի 2026 թվականի հունիսի 19-ի N 3050-Ա որոշումը՝

Երևան քաղաքի ավագանին որոշում է.

1. Հաստատել Երևան քաղաքի ավագանու 6-րդ նստաշրջանի 5-րդ նիստի օրակարգը (կցվում է)։

 

Երևանի քաղաքապետ`

Տ. Ավինյան

 

2026 թ. հունիսի 23

Երևան

 

ՕՐԱԿԱՐԳ

 

1. Երևանի ավագանու 6-րդ նստաշրջանի 5-րդ նիստի օրակարգը հաստատելու մասին:

2. Լևոն Հայրապետյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակի տեղադրման մասին: (Չզեկուցվող)

3. Ժիրայր Ավետիսյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակի տեղադրման մասին: (Չզեկուցվող)

4. Գրիգոր Ավագյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակի տեղադրման մասին: (Չզեկուցվող)

5. Երևան քաղաքում փողոցներ, նրբանցքներ և փակուղիներ անվանակոչելու մասին: (Չզեկուցվող)

6. Երևան քաղաքում Գուրգեն Էդիլյանի անվամբ փողոց անվանակոչելու մասին: (Չզեկուցվող)

7. Երևան քաղաքի ավագանու շահերը ներկայացնելու համար լիազորություններ վերապահելու մասին: (Չզեկուցվող)

8. Երևանի քաղաքապետի 2026 թվականի հունիսի 8-ի N 2896-Ա որոշումը հաստատելու մասին: (Չզեկուցվող)

9. Թանգարանային առարկաները ժամանակավոր պահպանության հանձնելու մասին: (Չզեկուցվող)

10. Թանգարանային առարկաները ժամանակավոր պահպանության հանձնելու մասին: (Չզեկուցվող)

11. Թանգարանային առարկաները ժամանակավոր պահպանության հանձնելու մասին: (Չզեկուցվող)

12. Թանգարանային առարկաները ժամանակավոր պահպանության հանձնելու մասին: (Չզեկուցվող)

13. Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի Շրջանցիկ թունել փողոց հ.42/1 հասցեում մսուր-մանկապարտեզի կառուցման նախատեսվող գործունեության իրականացմանը նախնական համաձայնություն տրամադրելու մասին: (Չզեկուցվող)

14. Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի Հաղթանակի 1-ին փողոց հ.70 հասցեում պահեստային շինության կառուցման նախատեսվող գործունեության իրականացմանը նախնական համաձայնություն տրամադրելու մասին: (Չզեկուցվող)

15. Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի Շիրազի փողոց հ.11 հասցեում Երևանի Զորայր Խալափյանի անվան հ.156 հիմնական դպրոցի կառուցման նախատեսվող գործունեության իրականացմանը նախնական համաձայնություն տրամադրելու մասին: (Չզեկուցվող)

16. Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի Արզումանյան փողոց հ.17 հասցեում բազմահարկ բնակելի շենքի կառուցման նախատեսվող գործունեության իրականացմանը նախնական համաձայնություն տրամադրելու մասին: (Չզեկուցվող)

17. Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի Արզումանյան փողոց հ.10 հասցեում բազմահարկ բնակելի շենքի կառուցման նախատեսվող գործունեության իրականացմանը նախնական համաձայնություն տրամադրելու մասին: (Չզեկուցվող)

18. Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Այգեստան 11-րդ փողոց հ.93 բնակելի տուն, հ.93/1, հ.97 բնակելի տուն և Գ.Ջահուկյան փողոց հ.95/2 հասցեներում բազմաբնակարան բնակելի շենքի կառուցման նախատեսվող գործունեության իրականացմանն անհամաձայնություն տրամադրելու մասին: (Չզեկուցվող)

19. Սանհանգույցների վերանորոգման նախագիծը որպես նվիրատվություն ընդունելու մասին: (Չզեկուցվող)

20. Կազմակերպված ծառայողական ավտոկայանատեղերի շահագործումը շարունակելու իրավունք տալու մասին: (Չզեկուցվող)

21. Կազմակերպված ծառայողական ավտոկայանատեղի շահագործումը շարունակելու իրավունք տալու մասին: (Չզեկուցվող)

22. Ծառայողական ավտոկայանատեղ կազմակերպելու իրավունք տալու մասին: (Չզեկուցվող)

23. Ծառայողական ավտոկայանատեղ կազմակերպելու իրավունք տալու մասին: (Չզեկուցվող)

24. Ծառայողական ավտոկայանատեղ կազմակերպելու իրավունք տալու մասին: (Չզեկուցվող)

25. Ծառայողական ավտոկայանատեղ կազմակերպելու իրավունք տալու մասին: (Չզեկուցվող)

26. «Երևանի ավտոբուս» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալն ավելացնելու և կանոնադրության փոփոխությունը հաստատելու մասին: (Չզեկուցվող)

27. «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալն ավելացնելու և կանոնադրության փոփոխությունը հաստատելու մասին: (Չզեկուցվող)

28. «Թիվ 4 պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալն ավելացնելու և կանոնադրության փոփոխությունը հաստատելու մասին: (Չզեկուցվող)

29. «Մալաթիա-Սեբաստիա առողջության կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալն ավելացնելու և կանոնադրության փոփոխությունը հաստատելու մասին: (Չզեկուցվող)

30. «Երևանի «Տիգրան Մեծ» առողջության կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալն ավելացնելու և կանոնադրության փոփոխությունը հաստատելու մասին: (Չզեկուցվող)

31. Երևան համայնքի սեփականություն համարվող 50 տոկոսից ավելի բաժնեմաս ունեցող փակ բաժնետիրական ընկերությունների կողմից 2025 թվականի տարեկան գործունեության արդյունքներով առաջացած զուտ շահույթի բաշխման ուղղությունները և Երևան քաղաքի բյուջե վճարման ենթակա շահութաբաժինների չափերը հաստատելու մասին: (Չզեկուցվող)

32. Երևան քաղաքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 26-ի N 41-Ա որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին: (Չզեկուցվող)

33. Երևան քաղաքի ավագանու 2025 թվականի դեկտեմբերի 23-ի N 483-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին: (Չզեկուցվող)

34. Երևան քաղաքի ավագանու 2026 թվականի ապրիլի 21-ի N 544-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին: (Չզեկուցվող)

35. Երևան քաղաքի ավագանու 2025 թվականի դեկտեմբերի 23-ի N 463-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին: (Չզեկուցվող)

36. Հողամասերի փոխանակությանը համաձայնություն տալու մասին: (Չզեկուցվող)

37. Գույքը սեփականության իրավունքով անհատույց օտարելու (նվիրելու) մասին: (Չզեկուցվող)

38. Գույքը սեփականության իրավունքով անհատույց օտարելու (նվիրելու) մասին: (Չզեկուցվող)

39. Երևան քաղաքում Անանիա Շիրակացու անվամբ փողոց անվանակոչելու մասին: (Չզեկուցվող)

40. Երևան քաղաքում Կոստանդին Երզնկացու անվամբ փողոց անվանակոչելու մասին: (Չզեկուցվող)

41. Երևան քաղաքում Ավետ Տերտերյանի անվամբ փողոց անվանակոչելու մասին: (Չզեկուցվող)

42. Երևան քաղաքում Գրիգոր Եղիազարյանի անվամբ փողոց անվանակոչելու մասին: (Չզեկուցվող)

43. Երևան քաղաքում Էդուարդ Բաղդասարյանի անվամբ փողոց անվանակոչելու մասին: (Չզեկուցվող)

44. Երևան քաղաքում փողոց անվանափոխելու մասին: (Չզեկուցվող)

45. Գույքի նվիրատվության մասին: (Զեկուցվող)