ՀՀ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՈՐՈՇՈՒՄԸ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՋԱՓՆՅԱԿ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆԻ ՇԻՐԱԶԻ ՓՈՂՈՑ Հ. 11 ՀԱՍՑԵՈՒՄ ԵՐԵՎԱՆԻ ԶՈՐԱՅՐ ԽԱԼԱՓՅԱՆԻ ԱՆՎԱՆ Հ. 156 ՀԻՄՆԱԿԱՆ ԴՊՐՈՑԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ՆԱԽԱՏԵՍՎՈՂ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆԸ ՆԱԽՆԱԿԱՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 594-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (30.06.2026-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է 29.06.2026
Ընդունող մարմին
Երևան քաղաքի ավագանի
Ընդունման ամսաթիվ
23.06.2026
Ստորագրող մարմին
Երևանի քաղաքապետ
Ստորագրման ամսաթիվ
23.06.2026
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
30.06.2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ

23 հունիսի 2026 թ.

N 594-Ա

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՋԱՓՆՅԱԿ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆԻ ՇԻՐԱԶԻ ՓՈՂՈՑ Հ. 11 ՀԱՍՑԵՈՒՄ ԵՐԵՎԱՆԻ ԶՈՐԱՅՐ ԽԱԼԱՓՅԱՆԻ ԱՆՎԱՆ Հ. 156 ՀԻՄՆԱԿԱՆ ԴՊՐՈՑԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ՆԱԽԱՏԵՍՎՈՂ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆԸ ՆԱԽՆԱԿԱՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքի 11-րդ, 16-րդ հոդվածները և Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի նոյեմբերի 19-ի հ.1325-Ն որոշման հավելվածի 28-րդ կետը՝

Երևան քաղաքի ավագանին որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի պատվերով «ՀԳՇՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված՝ Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի Շիրազի փողոց հ.11 հասցեում Երևանի Զորայր Խալափյանի անվան հ. 156 հիմնական դպրոցի կառուցման նախատեսվող գործունեության իրականացմանը տրամադրել նախնական համաձայնություն:

2. Առաջարկել Երևանի քաղաքապետին՝ սույն որոշումը, հանրային լսման արձանագրությունը, լուսանկարները կամ տեսաձայնագրությունն օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում տրամադրել լիազոր մարմնին և նախաձեռնողին:

 

Երևանի քաղաքապետ`

Տ. Ավինյան

 

2026 թ. հունիսի 23

Երևան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան