ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
25 հունիսի 2026 թվականի N 933-Լ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 19-Ի N 893-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հուլիսի 19-ի «Հայաստանի Հանրապետությունում ագրոպարենային ոլորտի սարքավորումների լիզինգի աջակցության ծրագիրը հաստատելու մասին» N 893-Լ որոշման հավելվածում (այսուհետ՝ հավելված) կատարել հետևյալ լրացումները՝
1) հավելվածի 40-րդ կետը լրացնել նոր 8․4-րդ ենթակետով՝
«8.4) ՖԿ-ի կողմից իրականացված մոնիթորինգի արդյունքների հիման վրա ծրագրի պահանջներին համապատասխան կառուցված ջերմատան և 2026 թվականի ընթացքում գյուղատնտեսական արտադրանք իրացրած շահառուի դիմումի հիման վրա ՖԿ-ի կողմից սույն կետի 1-ին ենթակետով սահմանված լիզինգի մարման ժամկետը երկարաձգվում է 6 ամիս ժամկետով և տրամադրվում է լիզինգի հիմնական գումարի մարման և տոկոսադրույքի համար լրացուցիչ 6 ամիս արտոնյալ ժամկետ: Սահմանված արտոնությունից օգտվելու նպատակով շահառուն մինչև 2026 թվականի սեպտեմբերի 1-ը դիմում է ՖԿ-ին՝ կից ներկայացնելով 2026 թվականին իրացված գյուղատնտեսական արտադրանքի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի կողմից տրամադրված տեղեկանք (իրավաբանական անձ կամ անհատ ձեռնարկատեր հանդիսացող շահառուների համար) կամ հայտարարագիր (ֆիզիկական անձ հանդիսացող շահառուների համար, հայտարարագրի օրինակելի ձևը մինչև հունիսի 30-ը հրապարակվում է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության կայքում)․»․
2) հավելվածի 43-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ՝
«Սույն ծրագրի 40-րդ կետի 8․4-րդ ենթակետով նախատեսված մոնիթորինգն իրականացվում է ՖԿ-ի կողմից։»։
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։
|
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
|
Երևան |
|
26.06.2026 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|