ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 22-Ի N 610-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 932-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.07.2026-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2026.06.22-2026.07.05 Պաշտոնական հրապարակման օրը 26.06.2026
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
25.06.2026
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
26.06.2026
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.07.2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

25 հունիսի 2026 թվականի N 932-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 22-Ի N 610-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի մայիսի 22-ի «Բահրեյնի Թագավորության, Սաուդյան Արաբիայի Թագավորության և Օմանի Սուլթանության քաղաքացիների, ինչպես նաև Ամերիկայի Միացյալ Նահանգների, Եվրոպական միության երկրների, Շենգենյան համաձայնագրի երկրների, Արաբական Միացյալ Էմիրությունների, Բահրեյնի Թագավորության, Կատարի Պետության, Սաուդյան Արաբիայի Թագավորության, Քուվեյթի Պետության կամ Օմանի Սուլթանության տարածքում կացության կարգավիճակ ունեցող օտարերկրացիների համար Հայաստանի Հանրապետություն առանց մուտքի վիզայի այցելությունների ռեժիմ սահմանելու մասին» N 610-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝

1) որոշման 2-րդ կետով հաստատված ցանկը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի.

2) որոշման 3.1-ին կետում «2026 թվականի հունվարի 1-ից մինչև 2026 թվականի հուլիսի 1-ը» բառերը փոխարինել «2026 թվականի հուլիսի 1-ից մինչև 2027 թվականի հուլիսի 1-ը» բառերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2026 թվականի հուլիսի 1-ից։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

26.06.2026

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված

ՀՀ կառավարության 2026 թվականի

հունիսի 25-ի N 932-Ն որոշման

 

«Հավելված

ՀՀ կառավարության 2025 թվականի

մայիսի 22-ի N 610-Ն որոշման

 

Ց Ա Ն Կ

 

ԱՅՆ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՈՐՈՆՑ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԸ, ՈՎՔԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՄՈՒՏՔ ԳՈՐԾԵԼՈՒ ՊԱՀԻՆ ՈՒՆԵՆ ԱՄԵՐԻԿԱՅԻ ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐԻ, ԵՎՐՈՊԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԵՐԿՐՆԵՐԻ, ՇԵՆԳԵՆՅԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ԵՐԿՐՆԵՐԻ, ԱՐԱԲԱԿԱՆ ՄԻԱՑՅԱԼ ԷՄԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ԲԱՀՐԵՅՆԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅԱՆ, ԿԱՏԱՐԻ ՊԵՏՈՒԹՅԱՆ, ՍԱՈՒԴՅԱՆ ԱՐԱԲԻԱՅԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅԱՆ, ՔՈՒՎԵՅԹԻ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՄ ՕՄԱՆԻ ՍՈՒԼԹԱՆՈՒԹՅԱՆ ԱՌՆՎԱԶՆ 6 ԱՄԻՍ ՎԱՎԵՐԱԿԱՆՈՒԹՅԱՄԲ ԿԱՑՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿ, ԱԶԱՏՎՈՒՄ ԵՆ ՄՈՒՏՔԻ ՎԻԶԱՅԻ ՊԱՀԱՆՋԻՑ

 

1. Ալժիր

2. Անգոլա

3. Անտիգուա և Բարբուդա

4. Բահամաներ

5. Բելիզ

6. Բենին

7. Բութան

8. Բոլիվիա

9. Բոսնիա և Հերցեգովինա

10. Բոցվանա

11. Բրունեյ Դարուսսալամ

12. Բուրկինա Ֆասո

13. Բուրունդի

14. Գաբոն

15. Գամբիա

16. Գայանա

17. Գանա

18. Գվատեմալա

19. Գվինեա

20. Գվինեա-Բիսաու

21. Գրենադա

22. Դոմինիկա

23. Դոմինիկանայի Հանրապետություն

24. Եգիպտոս

25. Եթովպիա

26. Զամբիա

27. Զիմբաբվե

28. Էլ Սալվադոր

29. Էսվատինի

30. Էրիթրեա

31. Թաիլանդ

32. Թիմոր-Լեշտի

33. Թունիս

34. Թուրքմենստան

35. Ինդոնեզիա

36. Իսրայել

37. Իրաք

38. Լաոս

39. Լիբանան

40. Լիբերիա

41. Լիբիա

42. Կաբու Վերդի

43. Կամբոջա

44. Կամերուն

45. Կանադա

46. Կենտրոնական Աֆրիկայի Հանրապետություն

47. Կիրիբատի

48. Կոլումբիա

49. Կոմորներ

50. Կոնգոյի Ժողովրդավարական Հանրապետություն

51. Կոնգո

52. Կոստա Ռիկա

53. Կոտ դ’Իվուար

54. Կորեայի Ժողովրդական Ժողովրդավարական Հանրապետություն

55. Կուբա

56. Հայիթի

57. Հյուսիսային Մակեդոնիա

58. Հասարակածային Գվինեա

59. Հարավային Աֆրիկա

60. Հնդկաստան

61. Հոնդուրաս

62. Հորդանան

63. Մադագասկար

64. Մալայզիա

65. Մալավի

66. Մալդիվներ

67. Մալի

68. Մավրիկիոս

69. Մավրիտանիա

70. Մարոկկո

71. Մեքսիկա

72. Միկրոնեզիա

73. Մոզամբիկ

74. Մոնղոլիա

75. Նամիբիա

76. Նաուրու

77. Նեպալ

78. Նիգեր

79. Նիկարագուա

80. Շրի Լանկա

81. Չադ

82. Չիլի

83. Պալաու

84. Պակիստան

85. Պաղեստինի Պետություն

86. Պարագվայ

87. Պերու

88. Ջամայկա

89. Ջիբութի

90. Ռուանդա

91. Սեյշելներ

92. Սենեգալ

93. Սենթ Լյուսիա

94. Սենթ Վինսենթ և Գրենադիններ

95. Սենթ Քիտս և Նևիս

96. Սիեռա Լեոն

97. Սիրիայի Արաբական Հանրապետություն

98. Սողոմոնի Կղզիներ

99. Սոմալի

100. Սուրինամ

101. Վանուատու

102. Վենեսուելա

103. Վիետնամ

104. Տանզանիայի Միացյալ Հանրապետություն

105. Տոգո

106. Տրինիդադ և Տոբագո

107. Տուվալու

108. Ուգանդա

109. Քենիա

110. Ֆիլիպիններ

111. Ֆիջի »:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Ա. Հարությունյան

 

26.06.2026

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 26 հունիսի 2026 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան