ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
|
N 3016-Ա |
«17» հունիսի 2026 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԿՈՄԻՏԱՍԻ ՊՈՂՈՏԱՅԻ Հ.54 ՇԵՆՔԻ Հ.90 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԲՆԱԿԱՐԱՆԻ ԳՈՐԾԱՌԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՈՉ ԲՆԱԿԵԼԻ ՖՈՆԴՈՒՄ ԸՆԴԳՐԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել Ալեքսան Ստեփանյանի լ/ա և համասեփականատեր Ասյա Ղալթախչյանի դիմումը` Կոմիտասի պողոտայի հ.54 շենքի հ.90 հասցեում գտնվող, ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով Ալեքսան Ստեփանյանին և Ասյա Ղալթախչյանին պատկանող բնակարանի (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման հ.06042026-01-0070 վկայական) գործառական նշանակությունը փոխելու մասին:
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 49-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի փետրվարի 2-ի հ.88 որոշման հ.1 հավելվածի 7-րդ կետով, հաշվի առնելով քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 29.04.2026 թվականի հ.Ն/27469-26 և 06.05.2026 թվականի հ.Դ-53349-26 եզրակացությունները.
1. Կոմիտասի պողոտայի հ.54 շենքի հ.90 հասցեում գտնվող, ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով Ալեքսան Ստեփանյանին և Ասյա Ղալթախչյանին պատկանող բնակարանի գործառական նշանակությունն, առանց ճարտարապետահատակագծային առաջադրանքի և նախագծային փոփոխությունների սահմանել հասարակական և ընդգրկել ոչ բնակելի ֆոնդում՝ որպես հասարակական /«ՀՀՇՆ 31-01-2014» պահանջներին չհակասելու պայմանով/։
2. Հանձնարարել Արաբկիր վարչական շրջանի ղեկավարին՝ սույն որոշման 1-ին կետում նշված բնակարանը հաշվառել որպես հասարակական:
3. Ընդունել ի գիտություն, որ սույն որոշմամբ սահմանված գույքի գործառական նշանակության փոփոխությունը ենթակա է պետական գրանցման` ՀՀ կադաստրի կոմիտեի համապատասխան ստորաբաժանումում:
4. Որոշումն ուժի մեջ է մտնում այն ստանալու հաջորդ օրը:
5. Որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում:
6. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման, ճարտարապետության և քաղաքաշինության վարչությունների պետերի և Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի վրա։
7. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը:
| Տ. Ավինյան |