ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐԻՆ ՀԱՍՑԵՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 3020-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (20.06.2026-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է 19.06.2026
Ընդունող մարմին
Երևանի քաղաքապետ
Ընդունման ամսաթիվ
17.06.2026
Ստորագրող մարմին
Երևանի քաղաքապետ
Ստորագրման ամսաթիվ
17.06.2026
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
20.06.2026

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

 

N 3020-Ա

«17» հունիսի 2026 թ.

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐԻՆ ՀԱՍՑԵՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի հ.2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ և 53-րդ կետերի պահանջներով.

1. Երևան քաղաքի վարչական սահմաններում գտնվող անշարժ գույքերին տրամադրել հասցեներ` համաձայն հավելվածի:

2. Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետին սույն որոշման օրինակները 3 աշխատանքային օրվա ընթացքում առաքել վարչական շրջանների ղեկավարներին, Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության բաժինների պետերին և դիմողներին:

3. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետի վրա:

4. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը:

 

Տ. Ավինյան

 

Հավելված

Երևանի քաղաքապետի

17.06.2026 թ.

հ. 3020-Ա որոշման

 

ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐԻՆ ՀԱՍՑԵՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հ.Հ.

Դիմողը

Անշարժ գույքի գտնվելու վայրը

Անշարժ գույքի տեսակը

Տրամադրվող հասցեն

Հաստատված հայտի քաղվածքի ծածկագիրը

Փոստային դասիչը

1

2

3

4

5

6

7

1

Օնիկ Մկրտչյան

Նոր Խարբերդի այգետարածք, 125-րդ տեղամաս, հ.4

հողամաս

Օնիկ Մկրտչյանին հատկացված, Նոր Խարբերդի այգետարածքի 125-րդ տեղամասի հ.4 հողամասին /հիմք՝ «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի 25.08.2021թ. հ.Հ-10676 տեղեկանք/ տրամադրել հասցե՝ Նոր Խարբերդի այգեգործական տարածք, Ձորի թաղամաս, 8-րդ փողոց, 2-րդ նրբանցք, հ.8

01113YRAQJTL

 

2

Սարգիս Կիրակոսյան

Նոր Խարբերդի 4-րդ փողոց, 1-ին նրբանցք, հ.19

հողամաս

Անշարժ գույքի վաճառքի 10.04.2026թ. պայմանագրով, Սարգիս Կիրակոսյանի կողմից ձեռք բերված Նոր Խարբերդի 4-րդ փողոցի 1-ին նրբանցքի հ.19 հողամասին տրամադրել հասցե՝ Նոր Խարբերդի այգեգործական տարածք, Ձորի թաղամաս, 4-րդ փողոց, 1-ին նրբանցք, հ.15

011133VWQSK8

 

3

Մհեր Ղազարյան

Նոր Խարբերդ 14-րդ փողոց, 16-րդ տեղամաս, հ.99

այգետնակ

Անշարժ գույքի նվիրատվության 27.04.2026թ. հ.5841 պայմանագրով, Մհեր Ղազարյանին նվիրած` Նոր Խարբերդ 14-րդ փողոցի 16-րդ տեղամասի հ.99 հասցեում գտնվող այգետնակին տրամադրել հասցե՝ Նոր Խարբերդ այգեգործական տարածք, 14-րդ փողոց, հ.5

01113ZWAAV5V

 

4

Գևորգ Մելքոնյան

Մոլդովական փողոց, հ.46/2 շենք, հ.26

բնակարան

Գևորգ Մելքոնյանին սեփականության իրավունքով պատկանող՝ Մոլդովական փողոցի հ.46/2 շենքի հ.26 հասցեում գտնվող բնակարանի /վկ.հ. 31032026-01-0117, ընդհ. բաժն. 1.4քմ/ բաժանման հատակագծով առանձնացվող 33.2քմ մակերեսով մասին տրամադրել հասցե՝ Մոլդովական փողոց, հ.46/2 շենք, բն.26/1

01083G2QXLYF

 

5

Արգամ Վարդևանյան

/լիազորված անձ/

«ՀՈՎՆԱՆՅԱՆ ԻՆՏԵՐՆԵՅՇՆԼ» ՍՊԸ

Վահագնի թաղամաս, Նեմրութի փողոց, հ.32 և հ.34/1

հողամաս

«ՀՈՎՆԱՆՅԱՆ ԻՆՏԵՐՆԵՅՇՆԼ» ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող՝ Վահագնի թաղամասի Նեմրութի փողոցի հ.32 և հ.34/1 հասցեներում գտնվող հողամասերին /վկ. հ.06042026-01-0247 և հ.06062026-01-0028/ ըստ միավորման հատակագծի տրամադրել մեկ միասնական հասցե՝ Վահագնի թաղամաս, Նեմրութի փողոց, հ.32

01013SK5HFMJ

 

6

Վերժինե Գուլարյան

Ե. Կողբացու փողոց, հ.2 շենք, հ.61

բնակարան

Ըստ օրենքի ժառանգության իրավունքի 30.11.2016թ. հ.3237 վկայագրով Վերժինե Գուլարյանին փոխանցված, Ե. Կողբացու փողոցի հ.2 շենքի հ.61 հասցեում գտնվող բնակարանին տրամադրել հասցե՝ Եզնիկ Կողբացու փողոց, հ.2 շենք, բն.61/1

01063EJ7C97M

 

7

Քրիստինե Զիլֆուղարյան /լիազորված անձ/

Նորայր Հակոբյան

/սեփականատեր/

Դավթաշեն 2-րդ թաղամաս, 26 շենք, հ.2

բնակարան

Նորայր Հակոբյանին սեփականության իրավունքով պատկանող, Դավթաշեն 2-րդ թաղամասի 26 շենքի հ.2 հասցեում գտնվող բնակարանի /վկ. հ.23102019-01-0147, ընդհ. բաժն. 3.14քմ/ բաժանման հատակագծով առանձնացվող 46.53քմ մակերեսով մասին տրամադրել հասցե՝ Դավթաշեն 2-րդ թաղամաս, 26 շենք, բն.2/1

010436BFXAEZ

 

8

Զավեն Սանոյան և Նազելի Հայրապետյան

Շահումյան 4-րդ փողոց, հ.36 և հ.36/1

հողամաս

Զավեն Սանոյանին և Նազելի Հայրապետյանին ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող, Շահումյան 4-րդ փողոց հ.36 և հ.36/1 հասցեներում գտնվող բնակելի տների զբաղեցրած հողամասին /վկ. հ.25052026-01-0342 և հ.25052026-01-0275/, ըստ միավորման հատակագծի, տրամադրել մեկ միասնական հասցե՝ Շահումյան 4-րդ փողոց, հ.36

01073RFBKK2Y

 

Երևանի քաղաքապետ`

Տ. Ավինյան