ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ Ն.ԱԴՈՆՑԻ ՓՈՂՈՑԻ Հ.25 ՇԵՆՔԻ Հ.27 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ՍԱՀՄԱՆՆԵՐԸ ՃՇՏԵԼՈՒ, ՀԱՏԱԿԱԳԻԾ ԹՈՂԱՐԿԵԼՈՒ ԵՎ ՀԱՍՑԵ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 2995-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (20.06.2026-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է 19.06.2026
Ընդունող մարմին
Երևանի քաղաքապետ
Ընդունման ամսաթիվ
16.06.2026
Ստորագրող մարմին
Երևանի քաղաքապետ
Ստորագրման ամսաթիվ
16.06.2026
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
20.06.2026

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

 

N 2995-Ա

«16» հունիսի 2026 թ.

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

Ն.ԱԴՈՆՑԻ ՓՈՂՈՑԻ Հ.25 ՇԵՆՔԻ Հ.27 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ՍԱՀՄԱՆՆԵՐԸ ՃՇՏԵԼՈՒ, ՀԱՏԱԿԱԳԻԾ ԹՈՂԱՐԿԵԼՈՒ ԵՎ ՀԱՍՑԵ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել Կարեն և Արսեն Միրզախանյանների լ/ա Գագիկ Մինասյանի դիմումը՝ Ն.Ադոնցի փողոցի հ.25 շենքի հ.27 հասցեում գտնվող բնակարանի զբաղեցրած հողամասի սահմանները ճշտելու և հասցե տրամադրելու մասին:

Հարցի քննարկման համար հիմք են հանդիսացել անշարժ գույքի սեփականության /օգտագործման/ իրավունքի պետական գրանցման հ.0223813 վկայականը, ըստ օրենքի ժառանգության իրավունքի 19.04.2022թ. հ.2279 և հ.2280 վկայագրերը, Արսեն Միրզախանյանի հայտարարությունը, «Կիմ Վահանյան» Ա/Ձ-ի կողմից տրամադրված եզրակացությունը, Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի տեղակալ, ղեկավարի պարտականությունները կատարող Մաքսիմ Գաբրիելյանի կողմից տրամադրված Ն/27445-26 գրությունը, ՀՀ կադաստրի տեղակալի հ.ԳՄ/20196-2024 գրությունը, ինչպես նաև ԱՏ-29122025-01-0628 տեղեկանքը:

Քննարկվող հողամասը՝ ծածկագիր /01-003-0203-0204/, Երևան քաղաքի ավագանու 2024 թվականի սեպտեմբերի 10-ի հ.204-Ն որոշմամբ հաստատված Երևան քաղաքի գլխավոր հատակագծի համաձայն գտնվում է բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գոտում և այն ընդգրկված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի սահմանափակումների ցանկում:

Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հունիսի 4-ի հ.1023-Ն որոշմամբ հաստատված հավելվածների համաձայն՝ ըստ տարածագնահատման համաձայնեցված սխեմայի գտնվում է 7-րդ գոտում:

Տեղագրական հանույթի և փաստաթղթերի ուսումնասիրությունից պարզվել է, որ Ն.Ադոնցի փողոցի հ.25 շենքի հ.27 հասցեն նույնական է 01-003-0203-0204 ծածկագրով գույքի հետ, իրենից ներկայացնում է առանձին կանգնած բնակելի տուն, ինչպես նաև քննարկվող հասցեում գտնվող բնակելի տան արտաքին մակերեսով ծանրաբեռնված հողամասի փաստացի մակերեսը կազմում է 103․0քմ /անշարժ գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման հ․0223813 վկայականում ամրագրված է շինության ներքին 79․9 քմ մակերեսը/։

Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 49-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, քաղաքացիական օրենսգրքի 10-րդ հոդվածի 1-ին կետի 2-րդ ենթակետով, 135-րդ հոդվածով, հողային օրենսգրքի 52-րդ և 59-րդ հոդվածներով, 64-րդ հոդվածի 8-րդ կետի 1-ին ենթակետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի հ.2387-Ն որոշմամբ, հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 30.01.2026թ. հ.Դ-5677-26 եզրակացությունը, ինչպես նաև 04.02.2026թ․ հ․Դ-5677-26 և 03.06.2026թ․ հ.Ն/35367-26 գրությունները.

1. Սահմանել, Ն.Ադոնցի փողոցի հ.25 շենքի հ.27 հասցեում գտնվող հողամասի փաստացի մակերեսը կազմում է 103.0քմ, որի սահմանները որոշվում են սահմանված կարգով հաստատված հատակագծով:

2. Երևան քաղաքի ավագանու 2024 թվականի սեպտեմների 10-ի հ.204-Ն որոշմամբ հաստատված Երևան քաղաքի գլխավոր հատակագծի համաձայն՝ Ն.Ադոնցի փողոցի հ.25 շենքի հ.27 հասցեում գտնվող հողամասի նպատակային նշանակությունը /կատեգորիան/ սահմանել բնակավայրերի, իսկ գործառնական նշանակությունը /օգտագործման նպատակը/՝ բնակելի կառուցապատման:

3. Ընդունել ի գիտություն, որ հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 8-րդ կետի 1-ին ենթակետի համաձայն՝ 1-ին կետում նշված 103.0քմ մակերեսով հողամասն օրենքի ուժով սեփականության իրավունքով փոխանցվում է Կարեն և Արսեն Միրզախանյաններին։

4. Ադոնցի փողոցի հ.25 շենքի հ.27 հասցեում գտնվող բնակարանին տրամադրել «Ն. Ադոնցի փողոց, հ.22/3 բնակելի տուն» հասցեն:

5. Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետին՝ որոշման հիման վրա տրամադրված անշարժ գույքի հասցեի վերաբերյալ տեղեկատվությունը 3 աշխատանքային օրվա ընթացքում առաքել ՀՀ կադաստրի կոմիտե և ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի համապատասխան բաժնին, Արաբկիր վարչական շրջանի ղեկավարին:

6. Ընդունել ի գիտություն, որ սույն որոշումը ենթակա է պետական գրանցման՝ ՀՀ կադաստրի կոմիտեի համապատասխան ստորաբաժանումում:

7. Որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։

8. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության, անշարժ գույքի կառավարման վարչությունների պետերի վրա։

9. Որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը։

 

Տ. Ավինյան