ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
|
N 2994-Ա |
«16» հունիսի 2026 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
Ն.ՉԱՐԲԱԽ 12-ՐԴ ՓՈՂՈՑ Հ.7 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ՍԱՀՄԱՆՆԵՐԸ ՃՇՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՏԱԿԱԳԻԾ ԹՈՂԱՐԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել Ռուբիկ Գևորգյանի լ/ա Ալեքսան Ստեփանյանի դիմումը՝ Ն.Չարբախ 12-րդ փողոց հ.7 հասցեում գտնվող հողամասի սահմանները ճշտելու և հատակագիծ թողարկելու մասին:
Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել անշարժ գույքի սեփականության /օգտագործման/ իրավունքի գրանցման հ.2663174 վկայականը, Ալբերտ Սաֆարյանի համաձայնությունը, ՀՀ կադաստրի կոմիտեի Կ-02102025-01-0264 որոշումը:
Առկա է հողամասի տեղադիրքի շեղում: Համաձայն ներկայացված տեղագրական հանույթի՝ Ն․ Չարբախի 12-րդ փողոցի հ․7 հողամաս հասցեում գտնվող 01-011-0146-0019 կադաստրային ծածկագրով հողամասը համադրվում է Ն․ Չարբախ 12-րդ փողոց հ.9 հողամաս հասցեում գտնվող Ալբերտ Սաֆարյանին պատկանող 01-011-0146-0018 կադաստրային ծածկագրով հողամասի հետ։
Հարցի ուսումնասիրությունից և տեղագրական հանույթի ճշգրտումից պարզվել է, որ Ն.Չարբախ 12-րդ փողոց հ.7 հասցեի հողամասի մակերեսը փաստացի չափագրությամբ կազմում է 398.42քմ՝ անշարժ գույքի սեփականության /օգտագործման/ իրավունքի գրանցման հ.2663174 վկայականում ամրագրված 400.0քմ փոխարեն:
ՀՀ կառավարության 2020 թվականի հունիսի 4-ի հ.1023-Ն որոշմամբ հաստատված հավելվածների՝ ըստ տարածագնահատման համաձայնեցված սխեմայի գտնվում են 10-րդ գոտում, որ ընդգրկված չէ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի սահմանափակումների ցանկում /հողամասի ծածկագիր՝ 01-011-0146-0019/:
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 49-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, հողային օրենսգրքի 52-րդ և 59-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հունիսի 4-ի հ.1023-Ն որոշմամբ և 2021 թվականի ապրիլի 29-ի հ.698-Ն որոշմամբ հաստատված 1-ին հավելվածի 3-րդ և 8-րդ կետերով, հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության հ.Դ-48447-26 եզրակացությունը.
1. Սահմանել, որ Ն.Չարբախ 12-րդ փողոց հ.7 հասցեում գտնվող հողամասի մակերեսը կազմում է 398.42քմ, որի սահմանները որոշվում են սահմանված կարգով հաստատված հատակագծով։
2. Որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։
3. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության, անշարժ գույքի կառավարման վարչությունների պետերի վրա։
4. Որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը։
| Տ. Ավինյան |