ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
|
N 2993-Ա |
«16» հունիսի 2026 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՍԻԼԻԿՅԱՆ ԹԱՂԱՄԱՍ 4-ՐԴ ՓՈՂՈՑԻ Հ.32 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ՍԱՀՄԱՆՆԵՐԸ ՃՇՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՏԱԿԱԳԻԾ ԹՈՂԱՐԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Վարչական ակտի ընդունման համար հիմք են հանդիսացել Ռոման Գևորգի Հովհաննիսյանի դիմումը՝ (որը միաժամանակ հանդիսանում է Ռուզաննա Նվերի Հովհաննիսյանի, Երվանդ Գուրգենի Հովհաննիսյանի, Արտյոմ Դերենիկի Հովհաննիսյանի լիազորված անձը) Աջափնյան վ/շ, Սիլիկյան թաղամասի 4-րդ փողոցի հ.32 հասցեում գտնվող հողամասի (1500քմ տնամերձ հողամասի, այդ թվում շենքերով ծանրաբեռնված՝ 50քմ, որից բնակելի շենքով՝ 50քմ) սահմանները ճշտելու և հատակագիծ թողարկելու մասին, ՀՀ արդարադատության նախարարության «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի 31.05.2024թ. N Հ-5783 արխիվային տեղեկանքը, 16.07.2024թ. ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիրը, ՀՀ կադաստրի կոմիտեի 02.03.2026թ. հ.ԱՏ-02032026-01-0253, 19.03.2026թ. հ.ԱՏ-19032026-01-0981 տեղեկանքները:
Տեղագրական հանույթի ճշգրտումից պարզվել է, որ Սիլիկյան թաղամասի 4-րդ փողոցի հ.32 հասցեում գտնվող հողամասի /տնամերձ/ մակերեսը փաստացի չափագրությամբ կազմում է 1263.9քմ փաստաթղթերում ամրագրված 1500.0քմ մակերեսի փոխարեն, որից 117.9քմ-ն համատեղ սեփականություն՝ Սիլիկյան թաղամասի 4-րդ փողոցի հ.30 հասցեի հետ:
Քննարկվող հողամասը ՀՀ կառավարության 2020թ. հունիսի 4-ի հ.1023-Ն որոշմամբ հաստատված հավելվածների՝ ըստ տարածագնահատման համաձայնեցված սխեմայի գտնվում է 9-րդ գոտում, ընդգրկված չէ ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի սահմանափակումների ցանկում /հողամասի ծածկագիր՝ 01-001-0448-0010/:
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 49-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, հողային օրենսգրքի 52-րդ և 59-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հունիսի 4-ի հ.1023-Ն որոշմամբ, հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության հ.Դ-27711-26 եզրակացությունը.
1. Սահմանել, որ Սիլիկյան թաղամասի 4-րդ փողոցի հ.32 հասցեում գտնվող հողամասի /տնամերձ/ մակերեսը կազմում 1263.9քմ, որից 117.9քմ համատեղ սեփականություն՝ Սիլիկյան թաղամասի 4-րդ փողոցի հ.30 հասցեի հետ:
2. Հողամասի սահմանները որոշվում են սահմանված կարգով հաստատված հատակագծով։
3. Որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։
4. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության, անշարժ գույքի կառավարման վարչությունների պետերի վրա։
5. Որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը։
| Տ. Ավինյան |