ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՋՐԱՇԵՆԻ ՓՈՂՈՑԻ Հ.21 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ՍԱՀՄԱՆՆԵՐԸ ՃՇՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՏԱԿԱԳԻԾ ԹՈՂԱՐԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 2992-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (20.06.2026-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է 19.06.2026
Ընդունող մարմին
Երևանի քաղաքապետ
Ընդունման ամսաթիվ
16.06.2026
Ստորագրող մարմին
Երևանի քաղաքապետ
Ստորագրման ամսաթիվ
16.06.2026
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
20.06.2026

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

 

N 2992-Ա

«16» հունիսի 2026 թ.

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՋՐԱՇԵՆԻ ՓՈՂՈՑԻ Հ.21 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ՍԱՀՄԱՆՆԵՐԸ ՃՇՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՏԱԿԱԳԻԾ ԹՈՂԱՐԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել Էլզա Առաքելյանի լ/ա Սվետլանա Ասլանյանի դիմումը՝ Ջրաշենի փողոցի հ.21 հասցեում գտնվող /տնամերձ/ հողամասի սահմանները ճշտելու մասին։

Հարցի քննարկման համար հիմք Է հանդիսացել «Ժողովրդական դեպուտատների Շորբուլաղի գյուղական խորհրդի գործադիր կոմիտեի 30.05.1990թ. հ.29/2 որոշումը, «Հայաստանի Ազգային Արխիվ» ՊՈԱԿ-ի 14.06.2017թ. Հ-7719 տեղեկանքը և Հայաստանի Հանրապետության «Երևան» նոտարական տարածքի նոտարի կողմից տրված 22.04.2026թ. «Էլզա Չերկեզի Առաքելյանի կողմից ներկայացված սեփականության իրավունք սահմանող փաստաթղթերի պատկանելության փաստը հաստատելու մասին» հ.2600 որոշումը:

Հարցի ուսումնասիրությունից և տեղագրական հանույթի ճշգրտումից պարզվել է, որ Ջրաշենի փողոցի հ.21 հասցեում գտնվող հողամասի փաստացի մակերեսը կազմում է 600քմ, որքան որ ամրագրված է Շորբուլաղի գյուղական խորհրդի գործադիր կոմիտեի 30.05.1990թ. հ.29/2 որոշման մեջ:

Քննարկվող հողամասն ընդգրկված չէ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի սահմանափակումների ցանկում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2020թ. հունիսի 4-ի հ.1023-Ն որոշման հավելվածների համաձայն՝ ըստ տարածագնահատման համաձայնեցված սխեմայի՝ գտնվում են Երևան քաղաքի հողերի տարածագնահատման 11-րդ գոտում:

Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 49-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, հողային օրենսգրքի 52-րդ և 59-րդ հոդվածներով, հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության Դ-41921-26 եզրակացությունը.

1. Սահմանել, որ Ջրաշենի փողոցի հ.21 հասցեում գտնվող 600.0քմ մակերեսով /տնամերձ/ հողամասի սահմանները որոշվում են սահմանված կարգով հաստատված հատակագծով:

2. Ընդունել ի գիտություն, որ սույն որոշումը ենթակա է պետական գրանցման՝ ՀՀ կադաստրի կոմիտեի համապատասխան ստորաբաժանումում:

3. Որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։

4. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության, անշարժ գույքի կառավարման վարչությունների պետերի վրա։

5. Որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը:

 

Տ. Ավինյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան