ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՊԱՐՈՆՅԱՆ ՓՈՂՈՑԻ Հ.50/3 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ՍԱՀՄԱՆՆԵՐԸ ՃՇՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՏԱԳԻԾ ԹՈՂԱՐԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 2991-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (20.06.2026-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է 19.06.2026
Ընդունող մարմին
Երևանի քաղաքապետ
Ընդունման ամսաթիվ
16.06.2026
Ստորագրող մարմին
Երևանի քաղաքապետ
Ստորագրման ամսաթիվ
16.06.2026
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
20.06.2026

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

 

N 2991-Ա

«16» հունիսի 2026 թ.

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՊԱՐՈՆՅԱՆ ՓՈՂՈՑԻ Հ.50/3 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ՍԱՀՄԱՆՆԵՐԸ ՃՇՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՏԱԳԻԾ ԹՈՂԱՐԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել Արտուշ և Աշոտ Ավագյանների լ/ա Լուսինե Մանուչարյանի դիմումը Պարոնյան փողոցի հ.50/3 հասցեում գտնվող, բաժնային սեփականությամբ Արտուշ և Աշոտ Ավագյաններին պատկանող առևտրի կենտրոնի զբաղեցրած հողամասի սահմանները ճշտելու մասին:

Հարցի քննարկման համար հիմք են հանդիսացել անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման հ.01122025-01-0060 վկայականը, «Արման Ավետիսյան» ԱՁ-ի կողմից 2024 թվականի սեպտեմբերի 23-ին կազմված իրադրական հատակագիծը և 2025 թվականի հուլիսի 2-ին տրամադրված գրությունը և Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի կողմից տրամադրված գույքի նկատմամբ իրավունքի /սահմանափակման/ պետական գրանցման վարույթը կասեցնելու մասին հ.Կ-25042024-01-0103 որոշումը:

«Արման Ավետիսյան» ԱՁ-ի կողմից 2024 թվականի սեպտեմբերի 23-ին կազմված իրադրական հատակագծով Պարոնյան փողոցի հ.50/3 հասցեում գտնվող հողամասի մակերերսը 98.9քմ է՝ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման հ.01122025-01-0060 վկայականում ամրագրված 99.7քմ-ի փոխարեն, որի ուրվագիծը համաձայն հ.3690-2005 գլխավոր հատակագծի, փոփոխության չի ենթարկվել և նույնական է «Արման Ավետիսյան» ԱՁ-ի կողմից 2024 թվականի սեպտեմբերի 23-ին կազմված իրադրական հատակագծին, իսկ գծային չափերը ներկայացված են կամ նույնական կամ ավելի փոքր:

Քննարկվող հասցեում գտնվող հողամասը Երևան քաղաքի ավագանու 2024 թվականի սեպտեմբերի 10-ի հ.204-Ն որոշմամբ հաստատված Երևան քաղաքի գլխավոր հատակագծի համաձայն գտնվում է բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման և այլ հողերի գոտիներում: Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հունիսի 4-ի հ.1023-Ն որոշմամբ հաստատված հավելվածների համաձայն՝ ըստ տարածագնահատման համաձայնեցման սխեմայի հողամասը գտնվում է 3-րդ գոտում: Հողամասի ծածկագիրն է 01-006-0035-0032 և այն ներառված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի սահմանափակումների ցանկում:

Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 49-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ մասերով, 52-րդ և 59-րդ հոդվածներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի հ.1920-Ն որոշմամբ հաստատված կարգի 24-րդ կետի 3-րդ ենթակետը, Երևան քաղաքի ավագանու 2024 թվականի սեպտեմբերի 10-ի հ.204-Ն որոշումը, ինչպես նաև Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության Ն/1157-26 եզրակացությունը և Վահե Տարիելի Գրիգորյանի կողմից տրամադրված համաձայնագիրը.

1. Սահմանել, որ Պարոնյան փողոցի հ.50/3 հասցեում գտնվող 01-006-0035-0032 ծածկագրով հողամասի փաստացի մակերեսը կազմում է 98.9քմ:

2. Պարոնյան փողոցի հ.50/3 հասցեում գտնվող 98.9քմ մակերեսով հողամասի սահմանները որոշվում են սահմանված կարգով հաստատված հատակագծով՝ չեղյալ համարելով հ.3690-2005 հատակագիծը:

3. Երևան քաղաքի ավագանու 2024 թվականի սեպտեմբերի 10-ի հ.204-Ն որոշմամբ հաստատված Երևան քաղաքի գլխավոր հատակագծի համաձայն՝ Պարոնյան փողոցի հ.50/3 հասցեում գտնվող 98.9քմ մակերեսով հողամասի նպատակային նշանակությունը (կատեգորիան) սահմանել բնակավայրերի, իսկ գործառնական նշանակությունը (օգտագործման նպատակը)՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի հ.1920-Ն որոշմամբ հաստատված կարգի 24-րդ կետի 3-րդ ենթակետի համաձայն՝ հասարակական կառուցապատման:

4. Սույն որոշումը ենթակա է պետական գրանցման Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի համապատասխան ստորաբաժանումում։

5. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում:

6. Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության, անշարժ գույքի կառավարման վարչությունների պետերի վրա։

7. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը:

 

Տ. Ավինյան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան