ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ
|
|
ԹԻՎ 4789-Ա |
Հ Ր Ա Մ Ա Ն
«ԼՈՐԵՏԱ ԹՈՎՄԱՍՅԱՆ ԿՈՄՈՒՆԱՐԻ» ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՋԸ «ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԵՎ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԶԵՆՔԻ ԱՌԵՎՏՐԻ» ԼԻՑԵՆԶԻԱ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Լիցենզավորման մասին» օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասի, 43-րդ հոդվածի 2-րդ մասի՝ լիցենզավորման ենթակա գործունեության տեսակների աղյուսակի «1․ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌ» բաժնի 5-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հունվարի 13-ի թիվ 12-Ն որոշման և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության լիցենզավորման հանձնաժողովի 2026 թվականի հունիսի 22-ի եզրակացությունը.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
1․ «ԼՈՐԵՏԱ ԹՈՎՄԱՍՅԱՆ ԿՈՄՈՒՆԱՐԻ» անհատ ձեռնարկատիրոջը տալ «Քաղաքացիական և ծառայողական զենքի առևտրի» լիցենզիա։
2․ Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության հաշվառման-քննական ծառայությունների մատուցման, թույլտվությունների և լիցենզավորման վարչության պետ Ա.Թևոսյանին՝ ապահովել սույն հրամանի կատարումը։
|
6/25/2026 |
|