ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2026 թվականի հունիսի 18-ին
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2021 թվականի հունիսի 30-ի քրեական դատավարության օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 6-րդ հոդվածի 47-րդ կետը «թարգմանչին,» բառից հետո լրացնել «հոգեբանին,» բառով:
Հոդված 2. Օրենսգրքի 8-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.1-ին մասով.
«2.1. Պետական գաղտնիք պարունակող քրեական վարույթներով վարութային գործողություններն ամրագրվում են թղթային եղանակով՝ համակարգչով, իսկ դրա անհնարինության դեպքում՝ ձեռագիր կազմված արձանագրությամբ:»:
Հոդված 3. Օրենսգրքի 46-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետը «մեղադրյալը» բառից հետո լրացնել «պարտադիր» բառով:
Հոդված 4. Օրենսգրքի 65-րդ հոդվածի 8-րդ մասը «Փորձագետին» բառից հետո լրացնել «, հոգեբանին» բառով:
Հոդված 5. Օրենսգրքի 71-րդ հոդվածում՝
1) վերնագիրը «թարգմանչին» բառից հետո լրացնել «, հոգեբանին» բառով․
2) 1-ին մասը «դատական նիստի քարտուղարը» բառերից հետո լրացնել «կամ հոգեբանը» բառերով․
3) 1-ին մասի 2-րդ կետը «թարգմանիչ,» բառից հետո լրացնել «հոգեբան,» բառով․
4) 2-րդ մասը «թարգմանիչ» բառից հետո լրացնել «, հոգեբան» բառով:
Հոդված 6. Օրենսգրքի 123-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3.1-ին մասով․
«3.1. Սույն հոդվածով նախատեսված սահմանափակումները չեն տարածվում օրենքով նախատեսված պարտականությունների կատարմանն ուղղված գործողությունների իրականացման դեպքերի վրա, եթե դրանց չկատարումը կարող է առաջացնել օրենքով նախատեսված պատասխանատվություն։ Այդ գործողությունների իրականացման մասին մեղադրյալն անհապաղ տեղեկացնում է վերահսկողություն իրականացնող մարմնին։»։
Հոդված 7. Օրենսգրքի 125-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.1-ին մասով.
«2.1. Գրավատուի դիմումի և հիմնավորող փաստաթղթերի հիման վրա վարույթն իրականացնող մարմնի որոշմամբ գրավադրված անշարժ գույքը կարող է փոխարինվել համարժեք այլ գույքով կամ գումարով:»:
Հոդված 8. Օրենսգրքի 134-րդ հոդվածի 2-րդ մասում «ֆինանսների» բառը փոխարինել «գույքի» բառով:
Հոդված 9. Օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ կետով․
«3) միջնորդությունը մասնակի բավարարելու և գույքի արգելադրման մասին քննիչի որոշման իրավաչափությունը մասամբ հաստատելու մասին։»:
Հոդված 10. Oրենսգրքի 333-րդ հոդվածի 1-ին մասը «իրավասու է» բառերից հետո լրացնել «դատաքննության ցանկացած փուլում» բառերով:
Հոդված 11. Օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 351.1-ին հոդվածով.
| «Հոդված 351.1. | Եզրափակիչ դատական ակտ կայացնելուց հետո մեղադրյալի նկատմամբ ընտրված խափանման միջոցը փոխելը կամ վերացնելը |
1. Եթե մինչև եզրափակիչ դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելը, իսկ այն բողոքարկելու դեպքում բողոքը վերադաս դատարանի կողմից վարույթ ընդունելը ի հայտ է գալիս մեղադրյալի կյանքին սպառնացող վտանգ, դատարանը սեփական նախաձեռնությամբ կամ մեղադրյալի կամ պաշտպանի միջնորդությամբ քննում է խափանման միջոցը փոխելու կամ վերացնելու հարցը:
2. Դատական նիստն անցկացվում է մեղադրյալի կյանքին սպառնացող վտանգի վերաբերյալ դատարանին հայտնի դառնալուց հետո՝ հնարավոր ամենակարճ ժամկետում:
3. Պատշաճ ծանուցված անձանց բացակայությունը խոչընդոտ չէ դատական նիստն անցկացնելու համար, եթե դատարանն այլ բան չի որոշում:
4. Եթե հարցի քննության արդյունքում դատարանը որոշում է փոխել կամ վերացնել մեղադրյալի նկատմամբ ընտրված խափանման միջոցը, ապա դատարանի որոշումն անհապաղ հանձնվում է հանրային մեղադրողին, պաշտպանին, մեղադրյալին և խափանման միջոցի կիրառումն ապահովող մարմնին կամ պաշտոնատար անձին:»։
Հոդված 12. Օրենսգրքի 407-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.2-րդ մասով.
«2.2. Բացառիկ վերանայման բողոքը վերադարձնելու մասին որոշումն իրավասու դատարանը կայացնում է բողոքն ստանալուց հետո՝ տասնօրյա ժամկետում:»:
Հոդված 13. Օրենսգրքի 408-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1-ին մասով.
«1.1. Սույն օրենսգրքի 403-րդ հոդվածի 2-րդ մասի 2.1-ին կետով նախատեսված դեպքում բացառիկ վերանայման արդյունքով իրավասու դատարանը փոփոխում է ստորադաս դատարանի դատական ակտը:»:
Հոդված 14. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը և տարածվում է նաև մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը վարույթ ստանձնած գործերի քննության վրա:
|
Հանրապետության նախագահ |
Վ. Խաչատուրյան |
|
2026 թ. հունիսի 25 Երևան ՀՕ-239-Ն |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 26 հունիսի 2026 թվական:
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|