ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ
ՄԵԾԱՄՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
12 հունիսի 2026 թվականի N 110-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՄԵԾԱՄՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2025 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 215-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով , «Նորմատիվ իրավական ակտերի մա-սին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով և հիմք ընդունելով Մեծամոր համայնքի ղեկավարի առաջարկությունը․
ՄԵԾԱՄՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է
1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի ավագանու 2025 թվականի դեկտեմբերի 19-ի «Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի 2026 թվականի բյուջեն հաստատելու մասին» N 215-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը.
1) Եկամտային մասով․
ա) Կապիտալ ծախսերի ֆինանսավորման նպատակային հատկացումներին /սուբվենցիաներ/ ավելացնել 8861․6հազար ՀՀ դրամ,
բ) Վարչական բյուջեի պահուստային ֆոնդից 310820․0 հազար ՀՀ դրամ հատկացնել ֆոնդային բյուջե։
2) Ծախսային մասով․
01-1-1 (Օրենսդիր և գործադիր մարմիններ) նախահաշվի
4241 (Մասնագիտական ծառայություններ) հոդվածին ավելացնել 10000․0 հազար ՀՀ դրամ։
04-2-4 (Ոռոգում) նախահաշվի
4252 (Մեքենաների և սարքավորումների ընթացիկ նորոգում և պահպանում) հոդվածին ավելացնել 15000․0 հազար ՀՀ դրամ,
4269 (Հատուկ նպատակային այլ նյութեր) հոդվածին ավելացնել 2300․0 հազար ՀՀ դրամ,
5129 (Այլ մեքենաներ և սարքավորումներ) հոդվածին ավելացնել 1300․0 հազար ՀՀ դրամ:
04-3-2 (Նավթամթերք և բնական գազ) նախահաշվի
5112 (Շենքների և շինությունների կառուցում) հոդվածին ավելացնել 8861․6 հազար ՀՀ դրամ:
04-5-1 (Ճանապարհային տրանսպորտ) նախահաշվի
5112 (Շենքների և շինությունների կառուցում) հոդվածին ավելացնել 20200․0 հազար ՀՀ դրամ,
5113 (Շենքների և շինությունների կապիտալ վերանորոգում) հոդվածին ավելացնել 142900․0 հազար ՀՀ դրամ:
05-1-1 (Աղբահանում) նախահաշվի
4511 (Սուբսիդիաներ ոչ ֆինանսական պետական /համայնքային/ կազմակերպություններին) հոդվածից պակասեցնել 47000․0 հազար ՀՀ դրամ։
06-1-1 (Բնակարանային շինարարություն) նախահաշվի
4269 (Հատուկ նպատակային այլ նյութեր) հոդվածին ավելացնել 20600․0 հազար ՀՀ դրամ:
06-3-1 (Ջրամատակարարում) նախահաշվի
4269 (Հատուկ նպատակային այլ նյութեր) հոդվածին ավելացնել 20000․0 հազար ՀՀ դրամ,
4511 (Սուբսիդիաներ ոչ ֆինանսական պետական /համայնքային/ կազմակերպություններին) հոդվածից պակասեցնել 20900․0 հազար ՀՀ դրամ։
09-1-1 (նախադպրոցական կրթություն) նախահաշվի
5112 (Շենքների և շինությունների կառուցում) հոդվածին ավելացնել 129100․0 հազար ՀՀ դրամ,
5113 (Շենքների և շինությունների կապիտալ վերանորոգում) հոդվածին ավելացնել 17320․0 հազար ՀՀ դրամ:
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրվանից:
|
Կողմ -14
ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ԷԴԳԱՐ ԱՀԱՐՈՆՅԱՆ ՍԵՐԳԵՅ ԲԱՐԵՂԱՄՅԱՆ ԱՇՈՏ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ՆԱՀԱՊԵՏ ՍՆՋՈՅԱՆ ԱՐՏՅՈՄ ԴՈԲՈՅԱՆ ՏԱՏՅԱՆԱ ՂԱԶԱՐՅԱՆ ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՖԱՐՅԱՆ ԱՐՄԵՆ ՄԱԿՅԱՆ ՄԱՐԳԱՐԻՏԱ ԾԱՏՈՒՐՅԱՆ ՅՈՒՐԻԿ ԶԱՔԱՐՅԱՆ ՍԱՄՎԵԼ ՄԱՑԱԿՅԱՆ ՏՈՆԻԿ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ ԳԵՎՈՐԳ ՍԱՐԳՍՅԱՆ ԿԱՐԱՊԵՏ |
Դեմ -0 |
Ձեռնպահ -0 |
|
Համայնքի ղեկավար՝
2026 թվականի հունիսի 12 |
Է. ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 26 հունիսի 2026 թվական:
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|