ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԸ ՏԱՐԵՑ ԿԱՄ ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԽՆԱՄՔԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԵՐԻՑ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԻՑ ԲԽՈՂ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐԸ ԵՎ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎԱԹՂԹԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 26-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Ինկորպորացիա (26.06.2026-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2026.02.16-2026.03.01 Պաշտոնական հրապարակման օրը 17.02.2026
Ընդունող մարմին
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար
Ընդունման ամսաթիվ
10.02.2026
Ստորագրող մարմին
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար
Ստորագրման ամսաթիվ
10.02.2026
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
18.02.2026

ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ

 

«10» փետրվարի 2026 թ.

N 26-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՏԱՐԵՑ ԿԱՄ ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԽՆԱՄՔԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԵՐԻՑ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԻՑ ԲԽՈՂ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐԸ ԵՎ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎԱԹՂԹԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Սոցիալական աջակցության մասին» օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետը.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

 

1. Հաստատել տարեց կամ հաշմանդամություն ունեցող անձանց խնամքի տրամադրման կարգերից և պայմաններից բխող ընթացակարգերը՝ համաձայն Հավելված 1-ի։

2. Հաստատել տարեց կամ հաշմանդամություն ունեցող անձանց խնամքի տրամադրման կարգերից և պայմաններից բխող օրինակելի ձևաթղթերը՝

1) տնային պայմաններում խնամքի տրամադրման համար՝ համաձայն Հավելված 2-ի.

2) ցերեկային կենտրոններում խնամքի տրամադրման համար՝ համաձայն Հավելված 3-ի.

3) բնակչության սոցիալական պաշտպանության հաստատություններում կամ համայնքային փոքր տներում խնամքի տրամադրման համար՝ համաձայն Հավելված 4-ի:

3. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

2026-02-10

 

 

Ա. Թորոսյան

 

Հավելված 1

Հայաստանի Հանրապետության 

աշխատանքի և սոցիալական հարցերի

նախարարի 2026 թվականի

փետրվարի «10»-ի N 26-Ն հրամանի

 

ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐ

 

ՏԱՐԵՑ ԿԱՄ ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԽՆԱՄՔԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԵՐԻՑ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԻՑ ԲԽՈՂ

 

I. ՏՆԱՅԻՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ՏԱՐԵՑ ԿԱՄ ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԽՆԱՄՔԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ

 

1. Սույն հավելվածի առաջին գլուխը կարգավորում է տնային պայմաններում տարեց կամ հաշմանդամություն ունեցող անձանց տրամադրվող խնամքի կարգերից և պայմաններից բխող հարաբերությունները։

2. Տնային պայմաններում խնամք տրամադրվում է խնամք հայցող անձի, նրա ներկայացուցչի կամ խնամակալի դիմումի հիման վրա՝ Հավելված 2-ի Ձև 1-ի համաձայն։ Դիմումը ներկայացվում է առցանց՝ խնամք հայցող անձի՝ Հայաստանի Հանրապետության սոցիալական պաշտպանության ոլորտի դիմումների միասնական համակարգում (e-social.am) ստեղծված անհատական օգտահաշվի միջոցով։

 (2-րդ կետը փոփ. 18.06.26 N 71-Ն)

3. Դիմումի ներկայացումից, անհրաժեշտ տվյալների՝ ինքնաշխատ եղանակով համադրումից և ստացումից, ինչպես նաև ներբեռնված փաստաթղթերի ստուգումից հետո տասն աշխատանքային օրվա ընթացքում Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոնի (այսուհետ՝ տարածքային կենտրոն) սոցիալական աշխատողը կատարում է տնայց՝ խնամք հայցող անձի և նրա ընտանիքի սոցիալական կարիքների գնահատման նպատակով։ Տարեց կամ հաշմանդամություն ունեցող չափահաս անձի դեպքում կարիքների գնահատումն իրականացվում է սույն հրամանի Հավելված 2-ի Ձև 2-ի համաձայն, իսկ հաշմանդամություն ունեցող երեխաների դեպքում՝ սույն հրամանի Հավելված 2-ի Ձև 2․1-ի համաձայն։ Տնայցի արդյունքում տարածքային կենտրոնի սոցիալական աշխատողը կայացնում է որոշում՝ խնամք հայցող անձին խնամք տրամադրելու կամ խնամքի տրամադրումը մերժելու մասին։

 (3-րդ կետը խմբ. 18.06.26 N 71-Ն)

4. Սույն հավելվածի 3-րդ կետում նշված՝ խնամք հայցող անձին խնամք տրամադրելու վերաբերյալ որոշումն ինքնաշխատ եղանակով գեներացվում է՝ Հավելված 2-ի Ձև 3-ի համաձայն, իսկ խնամքի տրամադրումը մերժելու մասին որոշումը՝ Հավելված 2-ի Ձև 4-ի համաձայն։

 (4-րդ կետը խմբ. 18.06.26 N 71-Ն)

5. Խնամքի տրամադրման վերաբերյալ որոշման կայացման դեպքում խնամք հայցող անձն ինքնաշխատ եղանակով հաշվառվում է համապատասխան հերթացուցակում և ազատ տեղերի առկայության դեպքում համապատասխան հերթացուցակում առաջին համարը զբաղեցնող խնամք հայցող անձն այդ մասին ծանուցվում է անձնական օգտահաշվի և էլեկտրոնային հասցեի միջոցով։

 (5-րդ կետը խմբ. 18.06.26 N 71-Ն)

6. Սույն հավելվածի 5-րդ կետում նշված տեղեկատվության առկայության պարագայում ինքնաշխատ եղանակով ձևավորվում է խնամք հայցող անձի ուղեգիրը՝ Հավելված 2-ի Ձև 5-ի համաձայն։ Ուղեգիրը փոխանցվում է խնամք հայցող անձի անհատական օգտահաշվին։

 (6-րդ կետը խմբ. 18.06.26 N 71-Ն)

7. Խնամք հայցող անձն ուղեգիրը ստանալու օրվանից սկսած յոթ աշխատանքային օրվա ընթացքում պետք է ներկայանա համապատասխան կազմակերպություն, իսկ չներկայանալու դեպքում դիմումն ինքնաշխատ եղանակով ստանում է «Մերժված է» կարգավիճակը։

 (7-րդ կետը խմբ. 18.06.26 N 71-Ն)

8. (կետն ուժը կորցրել է 18.06.26 N 71-Ն)

9. Տնային պայմաններում խնամքի տրամադրման պայմանագրի կնքումից հետո կազմակերպության՝ համապատասխան լիազորություններ ունեցող աշխատողը շահառուի մասին տվյալները գրանցում է կազմակերպության հաշվառման մատյանում՝ Հավելված 2-ի Ձև 7-ի համաձայն:

(9-րդ կետը խմբ. 18.06.26 N 71-Ն)

10. Կազմակերպություն ներկայանալուց հետո կազմակերպության ղեկավարի և խնամք հայցող անձի կամ նրա օրինական ներկայացուցչի միջև կնքվում է տնային պայմաններում խնամքի տրամադրման վերաբերյալ պայմանագիր՝ Հավելված 2-ի Ձև 8-ի համաձայն։ Տնային պայմաններում խնամքի տրամադրման դադարեցումը ձևակերպվում է շահառուի կամ նրա օրինական ներկայացուցչի հետ կնքված պայմանագրի լուծման համաձայնագրով՝ Հավելված 2-ի Ձև 8.1-ի համաձայն:

(10-րդ կետը խմբ. 18.06.26 N 71-Ն)

11. Այն դեպքում, երբ շահառուն հայերենին չի տիրապետում, կնքվում է երկլեզու պայմանագիր՝ և՛ հայերենով, և՛ այն լեզվով, որը հասկանալի է շահառուին։ Տեսողական խնդիրներ ունեցող անձի պարագայում պետք է նախատեսվի բրայլյան գրերի միջոցով պայմանագիրը կնքելու հնարավորություն:

12. Կազմակերպության՝ համապատասխան լիազորություններ ունեցող աշխատողը նոր ընդունված շահառուի մասին տվյալները գրանցում է սոցիալական պաշտպանության ծրագրերում ընդգրկված և խնամք ստացող շահառուների հաշվառման տեղեկատվական համակարգում (այսուհետ՝ տեղեկատվական համակարգ)։

13. Տնային պայմաններում խնամք ստացող յուրաքանչյուր շահառուի համար կազմակերպության սոցիալական աշխատողը կամ համապատասխան լիազորություններ ունեցող այլ աշխատող լրացնում է հաշվառման քարտ՝ Հավելված 2-ի Ձև 9-ի համաձայն։

14. Շահառուի համաձայնության դեպքում կարող է իրականացվել շահառուի ինքնագնահատում՝ Հավելված 2-ի Ձև 10-ի համաձայն։

15. Շահառուի կողմից ուղեգիրը կազմակերպություն ներկայացնելուց հետո տաս աշխատանքային օրվա ընթացքում կազմակերպության բազմամասնագիտական խումբը՝ տեղեկատվական համակարգում շահառուի գրանցումից հետո իրականացնում է շահառուի սոցիալական կարիքների գնահատում՝ Հավելված 2-ի Ձև 11-ի համաձայն։

16. Սույն հավելվածի 15-րդ կետում նշված գնահատման արդյունքում կազմվում է շահառուի անհատական սոցիալական ծրագիրը՝ Հավելված 2-ի Ձև 12-ի համաձայն:

17. Տնային պայմաններում խնամքի տրամադրումը կարող է դադարեցվել շահառուի, նրա ներկայացուցչի կամ խնամակալի դիմումի հիման վրա՝ Հավելված 2-ի Ձև 13-ի համաձայն:

18. (կետն ուժը կորցրել է 18.06.26 N 71-Ն)

19. Տնային պայմաններում խնամք ստացող շահառուների նկատմամբ բռնության ենթադրյալ կամ հաստատված բոլոր դեպքերը արձանագրվում են՝ Հավելված 2-ի Ձև 15-ի համաձայն։

20. (կետն ուժը կորցրել է 18.06.26 N 71-Ն)

 

II. ՑԵՐԵԿԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐՈՒՄ ՏԱՐԵՑ ԿԱՄ ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԽՆԱՄՔԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ

 

21. Սույն հավելվածի երկրորդ գլուխը կարգավորում է ցերեկային կենտրոններում տարեց կամ հաշմանդամություն ունեցող անձանց տրամադրվող խնամքի կարգերից և պայմաններից բխող հարաբերությունները։

22. Ցերեկային կենտրոնում խնամք տրամադրվում է խնամք հայցող անձի, նրա ներկայացուցչի կամ խնամակալի դիմումի հիման վրա՝ Հավելված 3-ի Ձև 1-ի համաձայն։ Դիմումը ներկայացվում է առցանց՝ խնամք հայցող անձի՝ Հայաստանի Հանրապետության սոցիալական պաշտպանության ոլորտի դիմումների միասնական համակարգում (e-social.am) ստեղծված անհատական օգտահաշվի միջոցով։

(22-րդ կետը խմբ. 18.06.26 N 71-Ն)

23. Դիմումի ներկայացումից, անհրաժեշտ տվյալների՝ ինքնաշխատ եղանակով համադրումից և ստացումից, ինչպես նաև ներբեռնված փաստաթղթերի ստուգումից հետո տասն աշխատանքային օրվա ընթացքում տարածքային կենտրոնի սոցիալական աշխատողը կատարում է տնայց՝ խնամք հայցող անձի և նրա ընտանիքի սոցիալական կարիքների գնահատման նպատակով։ Կարիքների գնահատումն իրականացվում է` Հավելված 3-ի Ձև 2-ի համաձայն։ Տնայցի արդյունքում տարածքային կենտրոնի սոցիալական աշխատողը կայացնում է որոշում՝ խնամք հայցող անձին խնամք տրամադրելու կամ խնամքի տրամադրումը մերժելու մասին։

(23-րդ կետը խմբ. 18.06.26 N 71-Ն)

24. Սույն հավելվածի 23-րդ կետում նշված՝ խնամք հայցող անձին խնամք տրամադրելու վերաբերյալ որոշումն ինքնաշխատ եղանակով գեներացվում է Հավելված 3-ի Ձև 3-ի համաձայն, իսկ խնամքի տրամադրումը մերժելու մասին որոշումը՝ Հավելված 3-ի Ձև 4-ի համաձայն։

(24-րդ կետը խմբ. 18.06.26 N 71-Ն) 

25. Խնամքի տրամադրման վերաբերյալ որոշման կայացման դեպքում խնամք հայցող անձն ինքնաշխատ եղանակով հաշվառվում է համապատասխան հերթացուցակում և ազատ տեղերի առկայության դեպքում համապատասխան հերթացուցակում առաջին համարը զբաղեցնող խնամք հայցող անձն այդ մասին ծանուցվում է անձնական օգտահաշվի և էլեկտրոնային հասցեի միջոցով։

(25-րդ կետը խմբ. 18.06.26 N 71-Ն) 

26. Սույն հավելվածի 25-րդ կետում նշված տեղեկատվության առկայության պարագայում ինքնաշխատ եղանակով ձևավորվում է խնամք հայցող անձի ուղեգիրը՝ Հավելված 3-ի Ձև 5-ի համաձայն։

(26-րդ կետը խմբ.  18.06.26 N 71-Ն) 

27. Խնամք հայցող անձն ուղեգիրը ստանալու օրվանից սկսած յոթ աշխատանքային օրվա ընթացքում պետք է ներկայանա համապատասխան ցերեկային կենտրոն, իսկ չներկայանալու դեպքում դիմումն ինքնաշխատ եղանակով ստանում է «Մերժված է» կարգավիճակը։

(27-րդ կետը խմբ. 18.06.26 N 71-Ն)

28. (կետն ուժը կորցրել է 18.06.26 N 71-Ն)

29. Ցերեկային կենտրոնում խնամքի տրամադրման պայմանագրի կնքումից հետո կազմակերպության՝ համապատասխան լիազորություններ ունեցող աշխատողը շահառուի մասին տվյալները գրանցում է կազմակերպության հաշվառման մատյանում՝ Հավելված 3-ի Ձև 7-ի համաձայն։

(29-րդ կետը խմբ. 18.06.26 N 71-Ն)

30. Ցերեկային կենտրոն ներկայանալուց հետո ցերեկային կենտրոնի ղեկավարի և խնամք հայցող անձի կամ նրա օրինական ներկայացուցչի միջև կնքվում է ցերեկային կենտրոնում խնամքի տրամադրման վերաբերյալ պայմանագիր՝ Հավելված 3-ի Ձև 8-ի համաձայն։ Ցերեկային կենտրոնում խնամքի տրամադրման դադարեցումը ձևակերպվում է շահառուի կամ նրա օրինական ներկայացուցչի հետ կնքված պայմանագրի լուծման համաձայնագրով՝ Հավելված 3-ի Ձև 8.1-ի համաձայն:

(30-րդ կետը խմբ. 18.06.26 N 71-Ն)

31. Այն դեպքում, երբ շահառուն հայերենին չի տիրապետում, կնքվում է երկլեզու պայմանագիր՝ և՛ հայերենով, և՛ այն լեզվով, որը հասկանալի է շահառուին։ Տեսողական խնդիրներ ունեցող անձի պարագայում պետք է նախատեսվի բրայլյան գրերի միջոցով պայմանագիրը կնքելու հնարավորություն:

32. Ցերեկային կենտրոնի՝ համապատասխան լիազորություններ ունեցող աշխատողը նոր ընդունված շահառուի մասին տվյալները գրանցում է տեղեկատվական համակարգում։

33. Ցերեկային կենտրոնում խնամք ստացող յուրաքանչյուր շահառուի համար կենտրոնի սոցիալական աշխատողը կամ համապատասխան լիազորություններ ունեցող այլ աշխատող լրացնում է հաշվառման քարտ՝ Հավելված 3-ի Ձև 9-ի համաձայն։

34. Շահառուի համաձայնության դեպքում կարող է իրականացվել շահառուի ինքնագնահատում՝ Հավելված 3-ի Ձև 10-ի համաձայն։

35. Շահառուի կողմից ուղեգիրը ցերեկային կենտրոն ներկայացնելուց հետո յոթ աշխատանքային օրվա ընթացքում ցերեկային կենտրոնի բազմամասնագիտական խումբը՝ տեղեկատվական համակարգում շահառուի գրանցումից հետո իրականացնում է շահառուի սոցիալական կարիքների գնահատում՝ Հավելված 3-ի Ձև 11-ի համաձայն։

36.Սույն հավելվածի 35-րդ կետում նշված գնահատման արդյունքում կազմվում է շահառուի անհատական սոցիալական ծրագիրը՝ Հավելված 3-ի Ձև 12-ի համաձայն։

37. Ցերեկային կենտրոնում խնամքի տրամադրումը կարող է դադարեցվել շահառուի, նրա ներկայացուցչի կամ խնամակալի դիմումի հիման վրա՝ Հավելված 3-ի Ձև 13-ի համաձայն։

38. (կետն ուժը կորցրել է 18.06.26 N 71-Ն)

39.Ցերեկային կենտրոնում շահառուների նկատմամբ բռնության ենթադրյալ կամ հաստատված բոլոր դեպքերը արձանագրվում են՝ Հավելված 3-ի Ձև 15-ի համաձայն։

 

III. ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԿԱՄ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՓՈՔՐ ՏՆԵՐՈՒՄ ՏԱՐԵՑ ԿԱՄ ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԽՆԱՄՔԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ

 

40.Սույն հավելվածի երրորդ գլուխը կարգավորում է բնակչության սոցիալական պաշտպանության հաստատություններում (այսուհետ՝ շուրջօրյա խնամքի կենտրոն) կամ համայնքային փոքր տներում (այսուհետ՝ փոքր տուն) տարեց կամ հաշմանդամություն ունեցող անձանց տրամադրվող շուրջօրյա խնամքի կարգերից և պայմաններից բխող հարաբերությունները։

41. Շուրջօրյա խնամքի կենտրոնում կամ փոքր տանը խնամք տրամադրվում է խնամք հայցող անձի, նրա ներկայացուցչի կամ խնամակալի դիմումի հիման վրա՝ Հավելված 4-ի Ձև 1-ի համաձայն։ Դիմումը ներկայացվում է առցանց՝ խնամք հայցող անձի՝ Հայաստանի Հանրապետության սոցիալական պաշտպանության ոլորտի դիմումների միասնական համակարգում (e-social.am) ստեղծված անհատական օգտահաշվի միջոցով:

(41-րդ կետը խմբ. 18.06.26 N 71-Ն)

42.Դիմումի ներկայացումից, անհրաժեշտ տվյալների՝ ինքնաշխատ եղանակով համադրումից և ստացումից, ինչպես նաև ներբեռնված փաստաթղթերի ստուգումից հետո տասն աշխատանքային օրվա ընթացքում տարածքային կենտրոնի սոցիալական աշխատողը կատարում է տնայց՝ խնամք հայցող անձի և նրա ընտանիքի սոցիալական կարիքների գնահատման նպատակով։ Կարիքների գնահատումն իրականացվում է` Հավելված 4-ի Ձև 2-ի համաձայն։ Տնայցի արդյունքում տարածքային կենտրոնի սոցիալական աշխատողը կայացնում է որոշում՝ խնամք հայցող անձին խնամք տրամադրելու կամ խնամքի տրամադրումը մերժելու մասին։

(42-րդ կետը խմբ. 18.06.26 N 71-Ն)

43. Սույն հավելվածի 42-րդ կետում նշված՝ խնամք հայցող անձին խնամք տրամադրելու վերաբերյալ որոշումն ինքնաշխատ եղանակով գեներացվում է՝ Հավելված 4-ի Ձև 3-ի համաձայն, իսկ խնամքի տրամադրումը մերժելու մասին որոշումը՝ Հավելված 4-ի Ձև 4-ի համաձայն:

(43-րդ կետը խմբ. 18.06.26 N 71-Ն)

44. Խնամքի տրամադրման վերաբերյալ որոշման կայացման դեպքում խնամք հայցող անձն ինքնաշխատ եղանակով հաշվառվում է համապատասխան հերթացուցակում և ազատ տեղերի առկայության դեպքում համապատասխան հերթացուցակում առաջին համարը զբաղեցնող խնամք հայցող անձն այդ մասին ծանուցվում է անձնական օգտահաշվի և էլեկտրոնային հասցեի միջոցով։

(44-րդ կետը խմբ. 18.06.26 N 71-Ն) 

45. Սույն հավելվածի 44-րդ կետում նշված տեղեկատվության առկայության պարագայում ինքնաշխատ եղանակով ձևավորվում է խնամք հայցող անձի ուղեգիրը ՝ Հավելված 4-ի Ձև 5-ի համաձայն։

(45-րդ կետը խմբ. 18.06.26 N 71-Ն) 

46. Խնամք հայցող անձն ուղեգիրը ստանալու օրվանից սկսած յոթ աշխատանքային օրվա ընթացքում պետք է ներկայանա համապատասխան շուրջօրյա խնամքի կենտրոն կամ փոքր տուն, իսկ չներկայանալու դեպքում դիմումն ինքնաշխատ եղանակով ստանում է «Մերժված է» կարգավիճակը:

(46-րդ կետը խմբ. 18.06.26 N 71-Ն) 

47. (կետն ուժը կորցրել է 18.06.26 N 71-Ն)

48. Շուրջօրյա խնամքի կենտրոնի կամ փոքր տան կողմից խնամքի տրամադրման վերաբերյալ պայմանագրի կնքումից հետո կազմակերպության՝ համապատասխան լիազորություններ ունեցող աշխատողը շահառուի մասին տվյալները գրանցում է հաշվառման մատյանում՝ Հավելված 4-ի Ձև 7-ի համաձայն։

(48-րդ կետը խմբ. 18.06.26 N 71-Ն) 

49. Շուրջօրյա խնամքի կենտրոն կամ փոքր տուն ներկայանալուց հետո շուրջօրյա խնամքի կենտրոնի կամ փոքր տան ղեկավարի և խնամք հայցող անձի կամ նրա օրինական ներկայացուցչի միջև կնքվում է շուրջօրյա խնամքի կենտրոնի կողմից ծառայությունների տրամադրման վերաբերյալ պայմանագիր՝ Հավելված 4-ի Ձև 8-ի համաձայն, կամ համայնքային փոքր տան կողմից ծառայությունների տրամադրման վերաբերյալ պայմանագիր՝ Հավելված 4-ի Ձև 9-ի համաձայն։ Շուրջօրյա խնամքի կենտրոնի կամ փոքր տան կողմից խնամքի տրամադրման դադարեցումը ձևակերպվում է շահառուի կամ նրա օրինական ներկայացուցչի կամ կնքված պայմանագրի լուծման համաձայնագրով՝ համապատասխանաբար Հավելված 4-ի Ձև 8.1-ի և Ձև 9.1-ի համաձայն։

(49-րդ կետը խմբ. 18.06.26 N 71-Ն) 

50.Այն դեպքում, երբ շահառուն հայերենին չի տիրապետում, կնքվում է երկլեզու պայմանագիր՝ և՛ հայերենով, և՛ այն լեզվով, որը հասկանալի է շահառուին։ Տեսողական խնդիրներ ունեցող անձի պարագայում պետք է նախատեսվի բրայլյան գրերի միջոցով պայմանագիրը կնքելու հնարավորություն:

51. Շահառուի՝ անգործունակ ճանաչված լինելու դեպքում, շուրջօրյա խնամքի տրամադրման վերաբերյալ պայմանագիրը կնքվում է նրա խնամակալի հետ։

52. Շուրջօրյա խնամքի կենտրոնի կամ փոքր տան՝ համապատասխան լիազորություններ ունեցող աշխատողը նոր ընդունված շահառուի մասին տվյալները գրանցում է տեղեկատվական համակարգում։

53. Շուրջօրյա խնամքի կենտրոնում կամ փոքր տանը խնամք ստացող յուրաքանչյուր շահառուի համար սոցիալական աշխատողը կամ համապատասխան լիազորություններ ունեցող այլ աշխատող լրացնում է հաշվառման քարտ՝ Հավելված 4-ի Ձև 10-ի համաձայն։

54. Շահառուի համաձայնության դեպքում կարող է իրականացվել շահառուի ինքնագնահատում՝ Հավելված 4-ի Ձև 11-ի համաձայն։ Հավելված 4-ի Ձև 11-ի 5-8-րդ կետերը ենթակա են լրացման միայն փոքր տան շահառուների կողմից։

55. Նոր ընդունված շահառուի տեղավորումն իրականացվում է բազմամասնագիտական խմբի կողմից շահառուի սոցիալական կարիքների գնահատման հիման վրա՝ Հավելված 4-ի Ձև 12-ի համաձայն։

56.Սույն հավելվածի 55-րդ կետում նշված գնահատման արդյունքում կազմվում է շահառուի անհատական սոցիալական ծրագիրը ՝ Հավելված 4-ի Ձև 13-ի համաձայն։

57. Շուրջօրյա խնամքի կենտրոնի կամ փոքր տան յուրաքանչյուր շահառուի համար լրացվում է առողջական վիճակի մասին քարտ՝ Հավելված 4-ի Ձև 14-ի համաձայն։

58. Շուրջօրյա խնամքի կենտրոնից կամ փոքր տնից շահառուն կարող է կարճաժամկետ բացակայել՝ աշխատելու, բուժման կամ տարաբնույթ միջոցառումների մասնակցելու նպատակով, ինչի վերաբերյալ իրականացվում են գրառումներ կարճաժամկետ բացակայության և ժամանակավոր դուրսգրման գրանցամատյանում՝ Հավելված 4-ի Ձև 15-ի համաձայն։

59. Ժամանակավոր դուրսգրման վերաբերյալ գրառումները ևս կատարվում են սույն հավելվածի 58-րդ կետում նշված գրանցամատյանում՝ Հավելված 4-ի Ձև 15-ի համաձայն։

60. Շահառուն կարող է ժամանակավորապես դուրս գրվել կամ բացակայել շուրջօրյա խնամքի կենտրոնից կամ փոքր տնից իր կամ իրեն հյուրընկալող անձի դիմումի հիման վրա՝ համապատասխանաբար Հավելված 4-ի Ձև 16-ի և Ձև 17-ի համաձայն։

61. Ժամանակավոր դուրսգրումը կամ բացակայությունը ձևակերպվում է շուրջօրյա խնամքի կենտրոնի կամ փոքր տան ղեկավարի հրամանով՝ Հավելված 4-ի Ձև 18-ի համաձայն։

62. Բնակչության սոցիալական պաշտպանության մասնագիտացված հաստատությունը շահառուին, նրա ներկայացուցչին կամ խնամակալին տալիս է ժամանակավոր դուրսգրման տեղեկանք՝ նշելով ժամանակավոր գտնվելու վայրը և նաև հոգեբույժի նշանակած դեղերի անվանումները՝ Հավելված 4-ի Ձև 19-ի համաձայն։ Սույն կետում նշված տեղեկանքը շահառուն, նրա ներկայացուցիչը կամ խնամակալը ներկայացնում է շահառուի ժամանակավոր գտնվելու վայրի արտահիվանդանոցային հոգեբուժական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություն՝ համապատասխան դեղերը ստանալու համար։

63.Շահառուն կարող է տեղափոխվել այլ շուրջօրյա խնամքի կենտրոն կամ փոքր տուն՝ իր, իր ներկայացուցչի կամ խնամակալի պատճառաբանված դիմումի հիման վրա՝ Հավելված 4-ի Ձև 20-ի համաձայն։

64. Շուրջօրյա խնամքի կենտրոնում կամ փոքր տանը շահառուին խնամքի տրամադրումը կարող է դադարեցվել շահառուի դիմումի հիման վրա՝ Հավելված 4-ի Ձև 21-ի համաձայն։

65.Շուրջօրյա խնամքի կենտրոնում կամ փոքր տանը շահառուին խնամքի տրամադրումը կարող է դադարեցվել շահառուին կացարանով ապահովելու ու խնամք տրամադրելու պատրաստակամություն հայտնած անձի դիմումի հիման վրա՝ Հավելված 4-ի Ձև 22-ի համաձայն, շահառուի գրավոր համաձայնության դեպքում։

66. (կետն ուժը կորցրել է 18.06.26 N 71-Ն)

67. Շուրջօրյա խնամքի կենտրոնում կամ փոքր տանը շահառուների նկատմամբ բռնության ենթադրյալ կամ հաստատված բոլոր դեպքերը արձանագրվում են՝ Հավելված 4-ի Ձև 24-ի համաձայն։

68. Շահառուի մահվան մասին շուրջօրյա խնամքի կենտրոնը կամ փոքր տունն անհապաղ տեղեկացնում է հանգուցյալ շահառուի ընտանիքի անդամներին կամ այլ ազգականներին` հուղարկավորությունը կազմակերպելու նպատակով։

69. Հուղարկավորություն կատարելու պատրաստակամություն հայտնած անձը հաստատության կամ փոքր տան ղեկավարին ներկայացնում է դիմում՝ Հավելված 4-ի Ձև 25-ի համաձայն։

70. Եթե մահացած շահառուն չունի ընտանիքի անդամներ կամ այլ ազգականներ, կամ նրանք հրաժարվում են կազմակերպել հուղարկավորությունը կամ մահվան մասին տեղեկացվելուց հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում չեն ներկայանում շուրջօրյա խնամքի կենտրոն կամ փոքր տուն, հուղարկավորությունը կատարում է տվյալ հաստատությունը՝ օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովելով անհրաժեշտ փաստաթղթերի հանձնումը քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմին` մահն օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցելու համար։

(հավելվածը փոփ., խմբ. 18.06.26 N 71-Ն)

 

Հավելված 2

Հայաստանի Հանրապետության 

աշխատանքի և սոցիալական հարցերի

նախարարի 2026 թվականի

փետրվարի «10»-ի N 26-Ն հրամանի

(հավելվածը խմբ., լրաց., փոփ. 18.06.26 N 71-Ն)

 

ՏՆԱՅԻՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ԽՆԱՄՔԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՀԱՄԱՐ ՏԱՐԵՑ ԿԱՄ ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԽՆԱՄՔԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԵՐԻՑ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԻՑ ԲԽՈՂ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎԱԹՂԹԵՐ

 

Հավելված 3

Հայաստանի Հանրապետության 

աշխատանքի և սոցիալական հարցերի

նախարարի 2026 թվականի

փետրվարի «10»-ի N 26-Ն հրամանի

(հավելվածը խմբ., լրաց., փոփ. 18.06.26 N 71-Ն)

 

ՑԵՐԵԿԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐՈՒՄ ԽՆԱՄՔԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՀԱՄԱՐ ՏԱՐԵՑ ԿԱՄ ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԽՆԱՄՔԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԵՐԻՑ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԻՑ ԲԽՈՂ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎԱԹՂԹԵՐ

 

Հավելված 4

Հայաստանի Հանրապետության 

աշխատանքի և սոցիալական հարցերի

նախարարի 2026 թվականի

փետրվարի «10»-ի N 26-Ն հրամանի

(հավելվածը խմբ., լրաց., փոփ. 18.06.26 N 71-Ն)

 

ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԿԱՄ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՓՈՔՐ ՏՆԵՐՈՒՄ ԽՆԱՄՔԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՀԱՄԱՐ ՏԱՐԵՑ ԿԱՄ ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԽՆԱՄՔԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԵՐԻՑ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԻՑ ԲԽՈՂ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎԱԹՂԹԵՐ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 17 փետրվարի 2026 թվական: