ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ
ՆԱԽԱԳԱՀ
|
«23» հունիսի 2026 թ. |
N 20-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 9-Ի N 71-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Քաղաքաշինության մասին» օրենքի 10.1-ին հոդվածի 3-րդ մասի 5.1-ին կետը, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածը և 34-րդ հոդվածի 1-ին մասը
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2021 թվականի դեկտեմբերի 9-ի «Շենքերի և շինությունների բազմակի օգտագործման օրինակելի նախագծերի ցանկը և ընդհանուր բնութագրերը հաստատելու մասին» N 71-Ն հրամանով հաստատված հավելվածներ N 1-ում և N 2-ում կատարել հետևյալ լրացումները.
1) Հավելված N 1-ի շենքերի և շինությունների բազմակի օգտագործման օրինակելի նախագծերի ցանկը լրացնել նոր` 12-ից 16-րդ կետերով.
| « |
|
»: |
2) Հավելված N 2-ի ընդհանուր բնութագրերը լրացնել նոր` 12-րդ գլխով.
«ԳԼՈՒԽ 12. ՄԵՏԱՂԱԿԱՆ ԿԱՄՐՋԱՅԻՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԻ ԲԱԶՄԱԿԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՆԱԽԱԳԾԱՅԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
1. Նախագիծը մշակվել է
1) ՀՀ քաղաքաշինության կոմիտեի պատվիրատվությամբ «ԿԱՄՈՒՐՋՇԻՆ» ՓԲԸ-ի կողմից 2025 թվականին:
2. Նախագծային լուծումներ
1) Բազմակի օգտագործման ժամանակավոր թռիչքային կառուցվածքների աշխատանքային նախագիծը մշակված է 18-42մ երկարություն ունեցող թռիչքային կառուցվածքների համար, ընդ որում թռիչքաների երկարությունները ընդունված են 3 մետրի բազմապատիկ։
2) Թռիչքային կառուցվածքները բնութագրվում են ընդհանուր կոնստրուկտիվ և տեխնոլոգիական լուծումներով՝ գլխավոր ֆերմանների բարձրություն և լայնություն, վահանակների երկարություն, տարրերի լայնական հատվածքներ, երթևեկելի մասի եզրաչափքեր և այլն։
3) Թռիչքային կառուցվածքները նախատեսված են մեկ երթևեկության գոտիով ժամանակավոր երթևեկության կազմակերպման համար։ Երթևեկելի մասի եզրաչափքն ընդունված է 4․97 մ, նախագծով նախատեսված են երկկողմանի մայթեր, յուրաքանչյուրը 1 մ լայնությամբ։
4) Նախագծով մշակված բազմակի օգտագործման ժամանակավոր թռիչքային կառուցվածքները նախատեսված են մինչև-40 0С նվազագույն ջերմաստիճան ունեցող շրջաններում կիրառման համար։
5) Նախագիծը կազմված է երկու մասից՝ թռիչքային կառուցվածքի կոնստրուկցիաներից, թռիչքային կառուցվածքի մոնտաժման համար նախատեսված հատուկ սարքավորումներից և սխեմաներից։
6) Մայթերը նախատեսված են ֆերմայի արտաքին կողմից, կոնսոլային տիպի։
3. Կոնստրուկտիվ համակարգ և այլ պահանջներ
1) Կառուցվածքային սխեման ընդունված է ներքևով երթևեկությամբ։
2) Թռիչքային կառուցվածքների գլխավոր ֆերմաների համար ընդունված են չորս տեսակի ֆերմաներ՝ հիմնական բնութագրերով։
3) Թռիչքային կառուցվածքների բոլոր երկարությունների համար նախագծով ընդունված են նույն տիպի մետաղական տարրեր և միացումներ։
4) Թռիչքային կառուցվածքի երթևեկելի մասի սալը նախատեսված է պողպատե հավաքովի օրթոտրոպ բլոկներից։ Երթևեկելի մասի լայնական հատվածքներում տեղադրվում են 6 հատ բլոկ։
5) Թռիչքային կառուցվածքի տարրերի համապատասխան միացումները նախատեսված են բարձրամուր հեղույսներից ըստ ԳՕՍՏ 22353-77 ստանդարտի։
6) Օրթոտրոպ սալի բլոկները կազմող տարրերի միացումները նախատեսված են եռակցային։ Օրթոտրոպ սալի բլոկները միմյանց և լայնական կապերի հետ միացումները իրականացված են բարձրամուր հեղույսների միջոցով։
7) Նախագծի նախահաշվային արժեքը պայմանական է և ենթակա է պատվիրատուի հետ համաձայնեցման:»։
3) Հավելված N 2-ի ընդհանուր բնութագրերը լրացնել նոր` 13-րդ գլխով.
«ԳԼՈՒԽ 13. ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԹԱԼԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԿԱՔԱՎԱՁՈՐ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ
1. Նախագիծը մշակվել է
1) ՀՀ քաղաքաշինության կոմիտեի պատվիրատվությամբ «ԷՅԵՄՋԻ» ՍՊԸ-ի կողմից 2019 թվականին:
2. Նախագծային լուծումներ
1) Մանկապարտեզի շենքը երկհարկանի, նկուղային հարկով, մեկ ընդհանուր ծավալով շինություն է՝ նախատեսված 3 խմբի համար։ Ընդհանուր մակերեսը 1105,0 քմ է, կառուցապատման մակերեսը՝ 412,0քմ:
2) Առաջին հարկում տեղակայված են խոհանոցային բլոկը, տնօրենի և անձնակազմի սենյակները, տնտեսական սենյակները, բուժկետը իր մեկուսարանով և 1-ին խումբը։ Յուրաքանչյուր խումբ բաղկացած է հանդերձարանից, խաղասենյակից բուֆետից և սանհանգույցից։
3) Նկուղային հարկի մակերեսը կազմում է 270քմ և նախատեսված է որպես երկակի նշանակության քաղաքացիական պաշտպանության պաշտպանական կառույց՝ թաքստոց։
3. Կոնստրուկտիվ համակարգեր
1) Շրջանակակապային միաձույլ երկաթբետոնե հիմնակմախքով, միաձույլ երկաթբետոնե միջհարկային ծածկով և վերնածածկով։
2) Տանիքը լանջավոր է արտաքին կազմակերպված ջրահեռացմամբ։
4. Այլ լուծումներ և ինժեներական համակարգեր
1) Ներքին և արտաքին ինժեներական ենթակառուցվածքներ (սառը և տաք ջրամատակարարման, կոյուղու, ջեռուցման, էլեկտրամատակարարման, գազամատակարարման, օդափոխության (ներածման և արտածման), հակահրդեհային ազդանշանման, հրդեհաշիջման, կապի, տեսահսկման և անվտանգության համակարգեր):
2) Հաշմանդամություն ունեցող անձանց մատչելի տեղաշարժն ապահովող անհրաժեշտ նախագծային լուծումներ և սարք-սարքավորումներ (թեքահարթակներ, բազրիքներ, լրացուցիչ լուսավորություն և այլն):
3) Տարածքի բարեկարգում, արտաքին լուսավորություն, թվով 4 խաղահրապարակներ (մեկը խաղային կարուսելների համար), տարածքի ցանկապատում։
4) Արևային ֆոտովոլտային կայանի կառուցում, որը հիմնականում ծառայելու է տաք ջրամատակարարման համար, որպես այլընտրանքային էներգիայի աղբյուր։
5) Նախագծի նախահաշվային արժեքը պայմանական է և ենթակա է պատվիրատուի հետ համաձայնեցման:»։
4) Հավելված N 2-ի ընդհանուր բնութագրերը լրացնել նոր` 14-րդ գլխով.
«ԳԼՈՒԽ 14. ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ՍԱՍՈՒՆԻԿ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ՄԻՋՆԱԿԱՐԳ ԴՊՐՈՑԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ
1. Նախագիծը մշակվել է
1) Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի պատվիրատվությամբ «Հայնախագիծ» ԲԲԸ-ի կողմից 2023 թվականին:
2. Նախագծային լուծումներ
1) Դպրոցի շենքային համալիրը բաղկացած է 2 մասնաշենքերից։ 1-ին և 2-րդ մասնաշենքերը երկհարկանի են, որոնցում տեղակայված են մարզադահլիճը և հանդիսությունների սրահը։ Նախատեսված է նկուղային հարկ։ Ունի առանձին կաթսայատուն։ Ընդհանուր մակերեսը կազմում է 5296,7 քմ, մասնաշենքերի կառուցապատման մակերեսը՝ 3666 քմ, կաթսայատանը՝ 71 քմ:
2) Շենքային համալիրի առանցքային չափեր են՝ 91,5x36,6 հարկերի բարձրություն՝ 3,3մ, հանդիսությունների սրահի բարձրությունը՝ 4,5մ, մարզադահլիճի բարձրությունը՝ 7,8մ։
3) Շենքային համալիրի ծավալում նախատեսված է 2 փակ ներքին բակ՝ ապակե ծածկի տակ՝ լրացուցիչ ռեկրեացիոն գոտիներին լուսավորություն ապահովելու համար։
4) Կաթսայատան առանցքային չափերն են 6,0x9,0մ։
3. Կոնստրուկտիվ համակարգեր
1) Շրջանակակապային միաձույլ երկաթբետոնե հիմնակմախքով, միաձույլ երկաթբետոնե միջհարկային ծածկով և վերնածածկով։ Մարզադահլիճի և հանդիսությունների սրահի ծածկերն իրականացված են մետաղական ֆերմաներով։ Մասնաշենքերը միմիանցից բաժանված են հակասեյսմիկ կարաններով։
2) Դպրոցի կառուցման նախագիծը նախատեսված է 2-րդ սեյսմիկ գոտու համար։
3) Տանիքը լանջավոր է արտաքին կազմակերպված ջրահեռացմամբ:
4. Այլ լուծումներ և ինժեներական համակարգեր
1) Ներքին և արտաքին ինժեներական ենթակառուցվածքներ (սառը և տաք ջրամատակարարման, կոյուղու, ջեռուցման (կաթսայատնով), էլեկտրամատակարարման, գազամատակարարման, օդափոխության (ներածման և արտածման), հակահրդեհային ազդանշանման, հրդեհաշիջման, կապի/տեսահսկման և անվտանգության համակարգեր)։
2) Հաշմանդամություն ունեցող անձանց մատչելի տեղաշարժն ապահովող անհրաժեշտ նախագծային լուծումներ և սարք-սարքավորումներ (ուղղահայաց ամբարձիչ, թեքահարթակներ, առանձնացված սանհանգույցներ, բազրիքներ, լրացուցիչ լուսավորություն և այլն)։
3) Տարածքի բարեկարգում, կանաչապատում, լուսավորություն, արտաքին սպորտ-հրապարակի կառուցում և տարածքի ցանկապատում։
4) Այլընտրանքային էներգիայի համակարգի կառուցում՝ արևային ֆոտովոլտային վահանակների տեղադրմամբ։
5) Նախագծի նախահաշվային արժեքը պայմանական է և ենթակա է պատվիրատուի հետ համաձայնեցման:»։
5) Հավելված N 2-ի ընդհանուր բնութագրերը լրացնել նոր` 15-րդ գլխով.
«ԳԼՈՒԽ 15. ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԹԻՎ 122 ՀԻՄՆԱԿԱՆ ԴՊՐՈՑԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ
1. Նախագիծը մշակվել է
1) Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի պատվիրատվությամբ «ՀԱՅԳՅՈՒՂՇԻՆ» ՍՊԸ-ի կողմից 2020 թվականին:
2. Նախագծային լուծումներ
1) Դպրոցի շենքային համալիրը բաղկացած է 6 մասնաշենքերից։ 1-ին մասնաշենքը երկհարկանի է, որի կազմում տեղակայված է նաև երկլույս հանդիսությունների սրահը։ 2-րդ, 3-րդ, 4-րդ և 5-րդ մասնաշենքերը եռահարկ են։ 6-րդ մասնաշենքը՝ մարզադահլիճը, մեկ հարկանի է։
2) Ընդհանուր մակերեսը 6392,4 քմ է, կառուցապատման մակերեսը՝ 2959,0 քմ: Տեղակապման պայմաններից ելնելով կարող է ներառվել նկուղային հարկ։
3) Շենքի առանցքային չափերն են՝ 57,5x82.5մ, հարկերի բարձրությունը 3մ է, հանդիսությունների սրահի բարձրությունը՝ 6,6մ, մարզադահլիճի բարձրությունը՝ 6մ։
4) Կաթսայատան առանցքային չափերն են 5,0x7.5մ։
3. Կոնստրուկտիվ համակարգեր
1) Շրջանակակապային միաձույլ երկաթբետոնե հիմնակմախքով, միաձույլ երկաթբետոնե միջհարկային ծածկով և վերնածածկով։ Մարզադահլիճի և հանդիսությունների սրահի ծածկերն իրականացված են մետաղական ֆերմաներով։ Մասնաշենքերը միմիանցից բաժանված են հակասեյսմիկ կարաններով։
2) Դպրոցը նախատեսված է 3-րդ սեյսմիկ գոտու համար։
3) Տանիքը լանջավոր է արտաքին կազմակերպված ջրահեռացմամբ, մարզադահլիճը՝ ներքին կազմակերպված ջրահեռացմամբ։
4. Այլ լուծումներ և ինժեներական համակարգեր
1) Ներքին և արտաքին ինժեներական ենթակառուցվածքներ (սառը և տաք ջրամատակարարման, կոյուղու, ջեռուցման (կաթսայատնով), էլեկտրամատակարարման, գազամատակարարման, օդափոխության (ներածման և արտածման), հակահրդեհային ազդանշանման, հրդեհաշիջման, կապի/տեսահսկման և անվտանգության համակարգեր)։
2) Հաշմանդամություն ունեցող անձանց մատչելի տեղաշարժն ապահովող անհրաժեշտ նախագծային լուծումներ և սարք-սարքավորումներ (թեքահարթակներ, առանձնացված սանհանգույցներ, բազրիքներ, լրացուցիչ լուսավորություն)։
3) Տարածքի բարեկարգում, կանաչապատում և լուսավորություն, արտաքին սպորտ-հրապարակի կառուցում, տարածքի ցանկապատում։
4) Այլընտրանքային էներգիայի համակարգի կառուցում՝ արևային ֆոտովոլտային վահանակների տեղադրմամբ։
5) Նախագծի նախահաշվային արժեքը պայմանական է և ենթակա է պատվիրատուի հետ համաձայնեցման:»։
6) Հավելված N 2-ի ընդհանուր բնութագրերը լրացնել նոր` 16-րդ գլխով.
«ԳԼՈՒԽ 16. ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՍՊԻՏԱԿ ՔԱՂԱՔԻ ԹԻՎ 8 ՀԻՄՆԱԿԱՆ ԴՊՐՈՑԻ (ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳԵՂՀՈՎԻՏ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ԴՊՐՈՑԻ ԼՐԱՄՇԱԿՎԱԾ ՏԱՐԲԵՐԱԿ)
1. Նախագիծը մշակվել է
1) Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի պատվիրատվությամբ «ՀԱՅԳՅՈՒՂՇԻՆ» ՍՊԸ-ի կողմից 2020 թվականին:
2. Նախագծային լուծումներ
1) Դպրոցի շենքը եռահարկ է, բաղկացած է 5 հատվածամասերից, որոնք միմյանցից բաժանված են դեֆորմացիոն կարաններով։
2) Շենքի առանցքային չափեր են՝ 65,6x54,2մ, հարկերի բարձրությունը՝ 3,07, հանդիսությունների սրահի և մարզադահլիճի բարձրությունները՝ 6մ։
3) Կաթսայատան առանցքային չափերն են 5,0 x 7,5մ։
3. Կոնստրուկտիվ համակարգեր
1) Շրջանակակապային միաձույլ երկաթբետոնե հիմնակմախքով, միաձույլ երկաթբետոնե միջհարկային ծածկով և վերնածածկով։ Մարզադահլիճի և հանդիսությունների սրահի ծածկերն իրականացված են մետաղական ֆերմաներով։ Մասնաշենքերը միմիանցից բաժանված են հակասեյսմիկ կարաններով։
2) Դպրոցը նախատեսված է 3-րդ սեյսմիկ գոտու համար։
3) Տանիքը լանջավոր է արտաքին կազմակերպված ջրահեռացմամբ։
4. Այլ լուծումներ և ինժեներական համակարգեր
1) Ներքին և արտաքին ինժեներական ենթակառուցվածքներ (սառը և տաք ջրամատակարարման, կոյուղու, ջեռուցման (կաթսայատնով), էլեկտրամատակարարման, գազամատակարարման, օդափոխության (ներածման և արտածման), հակահրդեհային ազդանշանման, հրդեհաշիջման, կապի/տեսահսկման և անվտանգության համակարգեր)։
2) Հաշմանդամություն ունեցող անձանց մատչելի տեղաշարժն ապահովող անհրաժեշտ նախագծային լուծումներ և սարք-սարքավորումներ (վերելակ, թեքահարթակներ, առանձնացված սանհանգույցներ, բազրիքներ, լրացուցիչ լուսավորություն և այլն),
3) Տարածքի բարեկարգում, կանաչապատում, լուսավորություն, արտաքին սպորտ-հրապարակի կառուցում և տարածքի ցանկապատում։
4) Նախագծի նախահաշվային արժեքը պայմանական է և ենթակա է պատվիրատուի հետ համաձայնեցման:»։
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|
6/23/2026 |
Ե. ՎարդանՅԱՆ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 25 հունիսի 2026 թվական:
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|