ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
25 հունիսի 2026 թվականի N 907-Ա
ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի 9-րդ հոդվածի 5-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող՝ Գեղարքունիքի մարզ, համայնք Մարտունի, գյուղ Ծակքար, 2-րդ փողոց, 2-րդ նրբանցք, 2 հողամաս հասցեում գտնվող, 978 912 ՀՀ դրամ շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքով, 0.1236 հա մակերեսով հողամասը (17.11.2025 թ. տրամադրված անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման N 17112025-05-0012 վկայական) ամրացնել Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմին, բժշկական ամբուլատորիա կառուցելու նպատակով։
2. Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում իրականացնել սույն որոշման 1-ին կետում նշված անշարժ գույքի միակողմանի ընդունման և հաշվառման աշխատանքները։
|
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
|
Երևան |
|
25.06.2026 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |