ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
25 հունիսի 2026 թվականի N 916-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 1-Ի N 1302-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի դեկտեմբերի 1-ի «Պետական պատվիրատուի ներկայացուցչության (ներկայացուցչի) կողմից ռազմական կարիքների համար պետական պատվերի կատարման որակի հսկողության կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 1992 թվականի օգոստոսի 10-ի N 433 Գ որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1302-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝
1) որոշման նախաբանը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«Հիմք ընդունելով «Ռազմարդյունաբերական համալիրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի «է» պարբերությունը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.».
2) որոշման հավելվածի 4-րդ կետից հանել «ռազմարդյունաբերության պետական կոմիտեի» բառերը.
3) որոշման հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 4.1-ին և 4.2-րդ կետերով.
«4.1. Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կողմից կնքված պայմանագրերի շրջանակներում պետական պատվիրատուի գործառույթներն իրականացվում են Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության ռազմարդյունաբերության կոմիտեի կողմից (այսուհետ՝ ՊՊՆ)։
4.2. ՊՊՆ-ն իր իրավասության սահմաններում իրականացնում է սույն որոշման հավելվածով զինվորական ներկայացուցիչների համար սահմանված գործառույթները՝ բացառությամբ հավելվածի 12-րդ կետի 3-րդ ենթակետով սահմանված լիազորությունների։».
4) որոշման հավելվածի 8-րդ կետից հանել «՝ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ռազմարդյունաբերության պետական կոմիտեի նախագահի առաջարկությամբ» բառերը.
5) որոշման հավելվածի 9-րդ կետում «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ռազմարդյունաբերության պետական կոմիտեն» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը» բառերով.
6) որոշման հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 10.1-ին կետով.
«10.1. ՊՊՆ-ի հիմնական նպատակը Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կողմից կնքված պայմանագրերի շրջանակներում ռազմական նշանակության ապրանքի և գույքի որակի ստուգումն է:».
7) որոշման հավելվածը լրացնել հետևյալ խմբագրությամբ նոր՝ 11.1-ին կետով.
«11.1. ՊՊՆ-ն իր նպատակին համապատասխան ունի ԶՆ-ի մասով սահմանված խնդիրները՝ բացառությամբ հավելվածի 11-րդ կետի 5-րդ ենթակետով սահմանված խնդիրների։».
8) որոշման հավելվածի 15-րդ կետը «զինվորական ներկայացուցիչների» բառերից հետո լրացնել «, ինչպես նաև ՊՊՆ միջև» բառերով.
9) որոշման հավելվածի 17-րդ կետը «Զինվորական ներկայացուցիչներն» բառերից հետո լրացնել « և ՊՊՆ-ն» բառերով։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
|
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
|
Երևան |
|
25.06.2026 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 25 հունիսի 2026 թվական:
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|