ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 911-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (26.06.2026-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2026.06.22-2026.07.05 Պաշտոնական հրապարակման օրը 25.06.2026
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
25.06.2026
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
25.06.2026
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
26.06.2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

25 հունիսի 2026 թվականի N 911-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Ուժը կորցրած ճանաչել՝

1) Հայաստանի Հանրապետության կառավարության 1996 թվականի օգոստոսի 8-ի «Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների հաշվապահական հաշվեկշռի արտարժութային և արտարժույթով արտահայտված հաշիվների վերագնահատման մասին» N 245 որոշումը.

2) Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի հուլիսի 24-ի «Հաշվապահական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված` Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական մարմնի մասին» N 457 որոշումը.

3) Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի օգոստոսի 8-ի «Հայաստանի Հանրապետությունում հաշվապահների որակավորման կարգը հաստատելու մասին» N 1048-Ն որոշումը.

4) Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի փետրվարի 3-ի «Աուդիտ իրականացնող անձանց կողմից կնքված պայմանագրերի գրանցամատյանի ձևը հաստատելու և վարման կարգը սահմանելու մասին» N 122-Ն որոշումը.

5) Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի փետրվարի 3-ի «Աուդիտորների որակավորման հետ կապված հարցերը կանոնակարգելու մասին» N 123-Ն որոշումը.

6) Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի օգոստոսի 14-ի «Աուդիտորների որակավորման նպատակով մասնագիտացված կառույցի հավատարմագրման կարգը հաստատելու մասին» N 1007-Ն որոշումը.

7) Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մարտի 31-ի «Աուդիտորական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված` Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական մարմնի մասին» N 318-Ն որոշումը.

8) Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի հունվարի 26-ի «Աուդիտ իրականացնող անձանց կողմից ներկայացվող եռամսյակային հաշվետվության ձևը, այն լրացնելու և ներկայացնելու կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի փետրվարի 24-ի N 201-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 82-Ն որոշումը.

9) Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի մարտի 22-ի «Հայաստանի Հանրապետությունում աուդիտորական ծառայությունների իրականացման լիցենզավորման կարգը, աուդիտորական ծառայությունների իրականացման լիցենզիայի հայտի ձևը, լիցենզիայի ձևը, հայտարարության ձևը, աուդիտ իրականացնող անձի կանոնադրական կապիտալում մասնակցություն ձեռք բերած անձի, կառավարման մարմնի ղեկավարի, աուդիտորի հետ փոխկապակցված իրավաբանական և ֆիզիկական անձանց մասին տեղեկանքների ձևերը, աուդիտ իրականացնող անձի կանոնադրական կապիտալում մասնակցություն ձեռք բերած ֆիզիկական և իրավաբանական անձանց վերաբերյալ տեղեկանքների ձևերը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի մարտի 19-ի N 262 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 346-Ն որոշումը.

10) Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի փետրվարի 7-ի «Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության աշխատակազմի աուդիտորական գործունեության հսկողության տեսչության կողմից իրականացվող ռիսկի վրա հիմնված ստուգումների մեթոդաբանությունը և ռիսկայնությունը որոշող չափանիշների ընդհանուր նկարագիրը հաստատելու մասին» N 89-Ն որոշումը.

11) Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի փետրվարի 7-ի «Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության աշխատակազմի աուդիտորական գործունեության հսկողության տեսչության կողմից իրականացվող աուդիտորական գործունեության մասին նորմատիվ իրավական ակտերի պահանջների կատարման հսկողության ստուգաթերթը հաստատելու մասին» N 99-Ն որոշումը.

12) Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի հունիսի 13-ի «Աուդիտորական ծառայությունների իրականացման լիցենզիայի պայման ապահովող աշխատող աուդիտորների մասով աուդիտ իրականացնող անձանց ներկայացված պահանջների կիրառման կարգը հաստատելու մասին» N 778-Ն որոշումը.

13) Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հունվարի 22-ի «Հանրային հատվածի հաշվապահի որակավորում ունեցող հաշվապահների և հանրային հատվածի կազմակերպություններին հաշվապահական ծառայություններ մատուցող անձանց հաշվառման կարգը սահմանելու մասին» N 82-Ն որոշումը:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

25.06.2026

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 25 հունիսի 2026 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան