ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 3-Ի N 1332-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 906-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (26.06.2026-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2026.06.22-2026.07.05 Պաշտոնական հրապարակման օրը 25.06.2026
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
25.06.2026
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
25.06.2026
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
26.06.2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

25 հունիսի 2026 թվականի N 906-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 3-Ի N 1332-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի օգոստոսի 3-ի «Ջրօգտագործման թույլտվության տրամադրման, դրա ժամկետի երկարաձգման, վերաձևակերպման, վերանայման, կասեցման, ուժը կորցրած ճանաչելու, դադարեցման կարգերը և ջրօգտագործման թույլտվության օրինակելի ձևաթուղթը, հորատանցքի անձնագրերի, հորատանցքի նախագծային երկրաբանատեխնիկական կտրվածքի ձևերը հաստատելու մասին» N 1332-Ն որոշմամբ հաստատված՝

1) N 1 հավելվածի՝

ա. 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«4. Ջրօգտագործման թույլտվության հայտը (այսուհետ՝ հայտ) և ցանկով պահանջվող տեղեկատվության (փաստաթղթերի) ամբողջական փաթեթը լիազոր մարմնի քննարկմանն է ներկայացվում շրջակա միջավայրի կառավարման ոլորտի թվային ծառայությունների https://nature.e-gov.am/ էլեկտրոնային հարթակի (այսուհետ՝ հարթակ) միջոցով, որում դիմողի նույնականացումից հետո տարբեր առցանց շտեմարաններից անհրաժեշտ տվյալներն ինքնաշխատ գեներացվում են։»,

բ. ամբողջ տեքստում «էլեկտրոնային եղանակով» բառերը փոխարինել «հարթակի միջոցով» բառերով,

գ. 10-րդ կետում 6-րդ ենթակետի «։» կետադրական նշանը փոխարինել «.» կետադրական նշանով և լրացնել հետևյալ բովանդակությամբ 7-րդ, 8-րդ, 9-րդ և 10-րդ ենթակետերով.

«7) գյուղատնտեսական (ոռոգման) նպատակով հայցվող ջրօգտագործման դեպքում՝ ջրօգտագործողների ընկերությունների կողմից տվյալ տարածքի սպասարկման վերաբերյալ ներկայացված տեղեկատվությունը.

8) խմելու-կենցաղային և արդյունաբերական (սննդարդյունաբերություն) նպատակով հայցվող ջրօգտագործման դեպքում՝ ՀՀ բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման և հանրային առողջության բնագավառում գործունեություն իրականացնող պետական կազմակերպության կողմից խմելու ջրի որակի նորմերի եզրակացության վերաբերյալ ներկայացված տեղեկատվությունը.

9) ցամաքուրդային (դրենաժային) համակարգ ջրահեռացման և ջրառի դեպքում՝ ցամաքուրդային (դրենաժային) համակարգերը շահագործող կազմակերպության հետ կնքված պայմանագրի վերաբերյալ ներկայացված տեղեկատվությունը.

10) ջրային համակարգերի միջոցով ջրառի դեպքում՝ ջրային համակարգերը տնօրինող կազմակերպության (Ջրային կոմիտե, «Ջրառ» ՓԲԸ, ՋՕԸ) կողմից ջրային համակարգերի թողունակության և ջրառի իրականացման վերաբերյալ ներկայացված տեղեկատվությունը։».

2) N 2 հավելվածի ամբողջ տեքստում «էլեկտրոնային եղանակով» բառերը փոխարինել «հարթակի միջոցով» բառերով.

3) N 3 հավելվածի՝

ա. 1-ին կետը «իրավական ուժ ստանալուց հետո» բառերից հետո լրացնել «հարթակի միջոցով» բառերով,

բ. 3-րդ կետը «իրավական ուժ ստանալու օրվանից հետո» բառերից հետո լրացնել «հարթակի միջոցով» բառերով,

գ. լրացնել հետևյալ բովանդակությամբ 3.1-ին կետով՝

«3.1. Ջրօգտագործման թույլտվություն ունեցող անձի կողմից այդ թույլտվությամբ իրեն տրված իրավունքը կամ դրա մասը վաճառելու կամ այլ կերպ երրորդ անձի փոխանցելու դեպքում ջրօգտագործողը պարտավոր է այդ փոփոխություններն իրավական ուժ ստանալու օրվանից հետո հարթակի միջոցով դիմել լիազոր մարմին ջրօգտագործման թույլտվության վերաձևակերպման համար` դիմումին կցելով ջրօգտագործման իրավունքի փոխանցման պայմանագիրը։»,

դ. 4-րդ կետում «կամ 2-րդ» բառերը փոխարինել «, 3-րդ կամ 3.1-ին» բառերով,

ե. 7-րդ կետում «էլեկտրոնային եղանակով» բառերը փոխարինել «հարթակի միջոցով» բառերով,

զ. 12-րդ կետում «Վերաձևակերպման պահանջի ի հայտ գալու դեպքում» բառերը փոխարինել «Վերաձևակերպման համար հիմք հանդիսացող փոփոխություններն իրավական ուժ ստանալուց հետո» բառերով,

է. 13-րդ, 14-րդ և 15-րդ կետերն ուժը կորցրած ճանաչել.

4) N 4 հավելվածի՝

ա. ամբողջ տեքստում «էլեկտրոնային եղանակով» բառերը փոխարինել «հարթակի միջոցով» բառերով,

բ. 6-րդ և 7-րդ կետերում «6-րդ ենթակետի» բառերը փոխարինել «1-ին մասի 6-րդ կետի» բառերով.

5) N 5 հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3.1-ին կետով՝

«3.1. Եթե ջրօգտագործման թույլտվության հայտի ներկայացման ժամանակ լիազոր մարմին չի ներկայացվել օրենքով նախատեսված դեպքում շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական դրական եզրակացությունը, ապա տրված ջրօգտագործման թույլտվությունը կասեցվում է ջրային պետական կադաստրում գրանցումից հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում։ Կասեցումն ուժը կորցրած է ճանաչվում շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական դրական եզրակացությունը լիազոր մարմին ներկայացվելու դեպքում։ Կասեցման ժամկետը չի հաշվարկվում ջրօգտագործման թույլտվության գործողության ժամկետի մեջ։».

6) N 7 հավելվածի 3-րդ կետում «էլեկտրոնային եղանակով» բառերը փոխարինել «հարթակի միջոցով» բառերով.

7) N 8 հավելվածի ջրօգտագործման թույլտվության օրինակելի ձևաթղթի տիտղոսաթերթից հանել «ստորագրությունը,» բառը.

8) Ջրօգտագործման թույլտվության համար պահանջվող փաստաթղթերի ցանկի՝

ա. «ԽՄԵԼՈՒ-ԿԵՆՑԱՂԱՅԻՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՋՐՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՊԱՀԱՆՋՎՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՑԱՆԿ»-ի «Ջրօգտագործում ստորերկրյա ջրային ռեսուրսից» և «Ջրօգտագործում մակերևութային ջրային ռեսուրսից» սյունակների՝

ա) 1-ին կետում «անձնագրի պատճենը» բառերը փոխարինել «անձնագիրը» բառով, իսկ «վկայականի պատճենը» բառերը՝ «համարանիշը» բառով,

բ) 2-րդ կետում «փաստաթղթի պատճենը» բառերը փոխարինել «փաստաթուղթը՝ բացառությամբ սահմանափակ օգտագործման տեղեկատվության» բառերով,

գ) 3-րդ կետում «փաստաթղթի պատճենը» բառերը փոխարինել «փաստաթուղթը» բառով,

դ) 7-րդ կետը «կողմից։» բառից հետո, իսկ 8-րդ կետը «անձնագիր։» բառից հետո լրացնել «(լիազոր մարմնի կողմից հարթակի միջոցով)» բառերով,

ե) 10-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.

բ. «ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՋՐՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՊԱՀԱՆՋՎՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՑԱՆԿ»-ի «Ջրօգտագործում ստորերկրյա ջրային ռեսուրսից» և «Ջրօգտագործում մակերևութային ջրային ռեսուրսից» սյունակների՝

ա) 1-ին կետում «անձնագրի պատճենը» բառերը փոխարինել «անձնագիրը» բառով, իսկ «վկայականի պատճենը» բառերը՝ «համարանիշը» բառով,

բ) 2-րդ կետում «փաստաթղթի պատճենը» բառերը փոխարինել «փաստաթուղթը՝ բացառությամբ սահմանափակ օգտագործման տեղեկատվության» բառերով,

գ) 3-րդ կետում «փաստաթղթի պատճենը» բառերը փոխարինել «փաստաթուղթը» բառով,

դ) 6-րդ կետն ուժը կորցրած ճանաչել,

ե) 9-րդ կետը «անձնագիր։» բառից հետո, իսկ 11-րդ կետը «կողմից։» բառից հետո լրացնել «(լիազոր մարմնի կողմից հարթակի միջոցով)» բառերով.

գ. «ՁԿՆԱԲՈՒԾԱԿԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՋՐՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՊԱՀԱՆՋՎՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՑԱՆԿ»-ի «Ջրօգտագործում ստորերկրյա ջրային ռեսուրսից» և «Ջրօգտագործում մակերևութային ջրային ռեսուրսից» սյունակների՝

ա) 1-ին կետում «անձնագրի պատճենը» բառերը փոխարինել «անձնագիրը» բառով, իսկ «վկայականի պատճենը» բառերը՝ «համարանիշը» բառով,

բ) 2-րդ կետում «փաստաթղթի պատճենը» բառերը փոխարինել «փաստաթուղթը՝ բացառությամբ սահմանափակ օգտագործման տեղեկատվության» բառերով,

գ) 3-րդ կետում «փաստաթղթի պատճենը» բառերը փոխարինել «փաստաթուղթը» բառով,

դ) 7-րդ կետը «անձնագիր։» բառից հետո, իսկ 10-րդ կետը «կողմից։» բառից հետո լրացնել «(լիազոր մարմնի կողմից հարթակի միջոցով)» բառերով,

ե) 9-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.

դ. «ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՋՐՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՊԱՀԱՆՋՎՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՑԱՆԿ»-ի «Ջրօգտագործում ստորերկրյա ջրային ռեսուրսից» և «Ջրօգտագործում մակերևութային ջրային ռեսուրսից» սյունակների՝

ա) 1-ին կետում «անձնագրի պատճենը» բառերը փոխարինել «անձնագիրը» բառով, իսկ «վկայականի պատճենը» բառերը՝ «համարանիշը» բառով,

բ) 2-րդ կետում «փաստաթղթի պատճենը» բառերը փոխարինել «փաստաթուղթը՝ բացառությամբ սահմանափակ օգտագործման տեղեկատվության» բառերով,

գ) 3-րդ կետում «փաստաթղթի պատճենը» բառերը փոխարինել «փաստաթուղթը» բառով

դ) 7-րդ կետը «անձնագիր։» բառից հետո, իսկ 9-րդ և 10-րդ կետերը «կողմից։» բառից հետո լրացնել «(լիազոր մարմնի կողմից հարթակի միջոցով)» բառերով.

ե. «ԷՆԵՐԳԵՏԻԿ ՆՊԱՏԱԿՈՎ ՋՐՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՊԱՀԱՆՋՎՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՑԱՆԿ»-ի «Ջրօգտագործում ստորերկրյա ջրային ռեսուրսից» և «Ջրօգտագործում մակերևութային ջրային ռեսուրսից» սյունակների՝

ա) 1-ին կետում «վկայականի պատճենը» բառերը փոխարինել «համարանիշը» բառով,

բ) 2-րդ կետում «փաստաթղթի պատճենը» բառերը փոխարինել «փաստաթուղթը՝ բացառությամբ սահմանափակ օգտագործման տեղեկատվության» բառերով,

գ) 3-րդ կետում «փաստաթղթի պատճենը» բառերը փոխարինել «փաստաթուղթը» բառով,

դ) 7-րդ կետը «անձնագիր։» բառից հետո, իսկ 9-րդ կետը «կողմից։» բառից հետո լրացնել «(լիազոր մարմնի կողմից հարթակի միջոցով)» բառերով.

զ. «ԱՅԼ ՆՊԱՏԱԿՈՎ ՋՐՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՊԱՀԱՆՋՎՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՑԱՆԿ»-ի «Ջրօգտագործում ստորերկրյա ջրային ռեսուրսից» և «Ջրօգտագործում մակերևութային ջրային ռեսուրսից» սյունակների՝

ա) 1-ին կետում «անձնագրի պատճենը» բառերը փոխարինել «անձնագիրը» բառով, իսկ «վկայականի պատճենը» բառերը՝ «համարանիշը» բառով,

բ) 2-րդ կետում «փաստաթղթի պատճենը» բառերը փոխարինել «փաստաթուղթը՝ բացառությամբ սահմանափակ օգտագործման տեղեկատվության» բառերով,

գ) 3-րդ կետում «փաստաթղթի պատճենը» բառերը փոխարինել «փաստաթուղթը» բառով,

դ) 7-րդ կետը «անձնագիր։» բառից հետո, իսկ 10-րդ կետը «կողմից։» բառից հետո լրացնել «(լիազոր մարմնի կողմից հարթակի միջոցով)» բառերով,

ե) 9-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.

է. «ՀՈՐԱՏԱՆՑՔԻ ՀՈՐԱՏՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՋՐՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՊԱՀԱՆՋՎՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՑԱՆԿ»-ի

ա) 1-ին կետում «անձնագրի պատճենը» բառերը փոխարինել «անձնագիրը» բառով, իսկ «վկայականի պատճենը» բառերը՝ «համարանիշը» բառով,

բ) 2-րդ կետում «փաստաթղթի պատճենը» բառերը փոխարինել «փաստաթուղթը՝ բացառությամբ սահմանափակ օգտագործման տեղեկատվության» բառերով,

գ) 3-րդ կետում «փաստաթղթի պատճենը» բառերը փոխարինել «փաստաթուղթը» բառով,

դ) 5-րդ կետը «կտրվածք։» բառից հետո լրացնել «(լիազոր մարմնի կազմից հարթակի միջոցով)» բառերով։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

25.06.2026

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 25 հունիսի 2026 թվական: