ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
25 հունիսի 2026 թվականի N 894-Ա
ԱՆԺԱՄԿԵՏ, ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Պետական գույքի կառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 17-րդ մասը, 30-րդ հոդվածը, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանն ամրացված՝ մարզ Կոտայք, համայնք Աբովյան, գյուղ Առինջ, Վ. Տերյան թաղամասի 1-ին փողոց 13 հասցեում գտնվող, 2.40935 հա մակերեսով հողամաս զբաղեցրած, գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայականի համար` 02102025-07-0029, պետական գրանցման տարին, ամիսը, ամսաթիվը` 02.10.2025 թ., անշարժ գույքի կազմից`
1) 2609.78 քառակուսի մետր մակերեսով, 254,033,713,59 դրամ հաշվեկշռային արժեքով Բ մասնաշենքն անժամկետ, անհատույց օգտագործման իրավունքով հանձնել «Դեղերի և բժշկական պարագաների ապահովման ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը, պետական գրանցման համար` 278.210.03495.
2) 3089.7 քառակուսի մետր մակերեսով, 297,500,199,14 դրամ հաշվեկշռային արժեքով Գ մասնաշենքն անժամկետ, անհատույց օգտագործման իրավունքով հանձնել «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը, պետական գրանցման համար` 273.210.03340.
3) 3244.95 քառակուսի մետր մակերեսով, 329,958,043,00 դրամ հաշվեկշռային արժեքով Դ մասնաշենքն անժամկետ, անհատույց օգտագործման իրավունքով հանձնել «Հանրապետական շտապ օգնության ծառայություն» փակ բաժնետիրական ընկերությանը, պետական գրանցման համար` 29.140.00659:
2. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված անշարժ գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը:
3. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին` ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված կազմակերպությունների հետ համապատասխան պայմանագրերի կնքումը: Ընդ որում` աշխատանքների կատարման արդյունքում առաջացած ծախսերը ենթակա են իրականացման սույն որոշման 1-ին կետում նշված կազմակերպությունների միջոցների հաշվին:
|
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
|
Երևան |
|
25.06.2026 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|