ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
25 հունիսի 2026 թվականի N 900-Ա
ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ, 6-րդ և 9-րդ հոդվածի 5-րդ մասերով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող, Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզ, համայնք Թալին, գյուղ Դաշտադեմ 5 ջրավազան հասցեում գտնվող (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական՝ N 07042026-02-0061) 0.07982 հա մակերեսով հողամասն ամրացնել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտեին (այսուհետ՝ կոմիտե)։
2. Թույլատրել կոմիտեին ամրացված՝ Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզ, համայնք Թալին, գյուղ Դաշտադեմ 5 ջրավազան հասցեում գտնվող (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական՝ N 07042026-02-0061), 02-035-0491-0002 կադաստրային ծածկագրով, 0.07982 հա մակերեսով և Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզ, համայնք Թալին, գյուղ Դաշտադեմ 6 հողամաս հասցեում գտնվող (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական՝ N 13032026-02-0050), 02-035-0130-0005 կադաստրային ծածկագրով, 1.746 հա մակերեսով Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող անշարժ գույքերի միավորումը՝ մեկ միասնական անշարժ գույքի ձևավորմամբ։
3. Կոմիտեի նախագահին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո վեցամսյա ժամկետում, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել սույն որոշման 2-րդ կետում նշված անշարժ գույքերի միավորման, նոր միասնական անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման և անհրաժեշտ այլ իրավական գործողությունների իրականացումը՝ դրանից բխող գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված ծախսերն իրականացնելով կոմիտեի միջոցների հաշվին։
|
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
|
Երևան |
|
25.06.2026 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |