ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԴԱՎԻԹ ԲԵԿԻ ԹԱՂԱՄԱՍԻ Հ.83/8 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ՍԱՀՄԱՆՆԵՐԸ ՃՇՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՏԱԿԱԳԻԾ ԹՈՂԱՐԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 2986-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (19.06.2026-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է 18.06.2026
Ընդունող մարմին
Երևանի քաղաքապետ
Ընդունման ամսաթիվ
16.06.2026
Ստորագրող մարմին
Երևանի քաղաքապետ
Ստորագրման ամսաթիվ
16.06.2026
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
19.06.2026

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

 

N 2986-Ա

«16» հունիսի 2026 թ.

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԴԱՎԻԹ ԲԵԿԻ ԹԱՂԱՄԱՍԻ Հ.83/8 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ՍԱՀՄԱՆՆԵՐԸ ՃՇՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՏԱԿԱԳԻԾ ԹՈՂԱՐԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել Վարդիթեր Գրիգորյանի լիազորված անձ Արսեն Գրիգորյանի դիմումը՝ Դավիթ Բեկի թաղամասի հ.83/8 հասցեում գտնվող հողամասի սահմանները ճշտելու և հատակագիծ թողարկելու մասին:

Հարցի քննարկման համար հիմք են հանդիսացել անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման հ.08102024-01-0052 վկայականը, ՀՀ կադաստրի կոմիտեի հ.Կ-14052025-01-0125 և հ․ԱՏ-26012026-01-0964 տեղեկանքները:

Փաստաթղթերի ուսումնասիրությունից և տեղագրական հանույթի ճշգրտումից պարզվել է, որ Դավիթ Բեկի թաղամասի հ.83/8 հասցեի հողամասի փաստացի մակերեսը կազմում է 1388.1քմ, անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման հ.08102024-01-0052 վկայականում ամրագրված 1397.64 քմ մակերեսի փոխարեն և առկա է որոշ գծային չափերի անհամապատասխանություններ:

Քննարկվող հողամասն ընդգրկված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի սահմանափակումների ցանկում, Երևան քաղաքի ավագանու 2024 թվականի սեպտեմբերի 10-ի հ.204-Ն որոշմամբ հաստատված Երևան քաղաքի գլխավոր հատակագծի համաձայն գտնվում է բնակավայրերի նպատակային նշանակության հողերի խառը կառուցապատման գոտում, իսկ ՀՀ կառավարության 2020թ. հունիսի 4-ի հ.1023-Ն որոշմամբ հաստատված հավելվածների համաձայն՝ ըստ տարածագնահատման համաձայնեցված սխեմայի գտնվում է 8-րդ գոտում։

Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 49-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, հողային օրենսգրքի 52-րդ և 59-րդ հոդվածներով, հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության Ն/31851-26 եզրակացությունը.

1. Սահմանել, որ Դավիթ Բեկի թաղամասի հ.83/8 հասցեում գտնվող հողամասի փաստացի մակերեսը կազմում է 1388.1քմ, որի սահմանները որոշվում են սահմանված կարգով հաստատված հատակագծով:

2. Երևան քաղաքի ավագանու 2024 թվականի սեպտեմների 10-ի հ.204-Ն որոշմամբ հաստատված Երևան քաղաքի գլխավոր հատակագծի համաձայն՝ Դավիթ Բեկի թաղամաս հ.83/8 հասցեում գտնվող 1388.1քմ մակերեսով հողամասի նպատակային նշանակությունը /կատեգորիան/ սահմանել բնակավայրերի նշանակության, իսկ գործառնական նշանակությունը (օգտագործման նպատակը)՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի հ.1920-Ն որոշմամբ հաստատված կարգի 24-րդ կետի 3-րդ ենթակետի համաձայն՝ հասարակական կառուցապատման:

3. Ընդունել ի գիտություն, որ սույն որոշումը ենթակա է պետական գրանցման՝ ՀՀ կադաստրի կոմիտեի համապատասխան ստորաբաժանումում:

4. Որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։

5. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության, անշարժ գույքի կառավարման վարչությունների պետերի վրա։

6. Որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը։

 

Տ. Ավինյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան