ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԱՎՏՈԿԱՅԱՆԱՏԵՂԻ ՎՃԱՐԻ ՎՃԱՐՄԱՆ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 2944-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (18.06.2026-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է 17.06.2026
Ընդունող մարմին
Երևանի քաղաքապետ
Ընդունման ամսաթիվ
12.06.2026
Ստորագրող մարմին
Երևանի քաղաքապետ
Ստորագրման ամսաթիվ
12.06.2026
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
18.06.2026

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

 

N 2944-Ա

«12» հունիսի 2026 թ.

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԱՎՏՈԿԱՅԱՆԱՏԵՂԻ ՎՃԱՐԻ ՎՃԱՐՄԱՆ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Երևան քաղաքի ավագանու 2025 թվականի դեկտեմբերի 23-ի N 482-Ն որոշման 1-ին կետի 7-րդ ենթակետին, 2-րդ կետի 3-րդ ենթակետին համապատասխան, հիմք ընդունելով ավտոտրանսպորտային միջոցի սեփականատեր կամ այլ օրինական տիրապետող հանդիսացող և այն ղեկավարող տեղաշարժման դժվարություն ունեցող, հաշմանդամություն ունեցող (կամ նրանց փոխադրող) անձանց դիմումները.

1. Սույն որոշման հավելվածի ցուցակում ընդգրկված անձանց 2026թ. համար տրամադրել արտոնություն՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից մինչև յուրաքանչյուր անձին վերաբերող տողում նշված օրը ներառյալ՝ ազատելով հաշվարկված ավտոկայանատեղի տեղական վճարի վճարումից:

2. Տեղեկացնել սույն որոշման հավելվածում նշված անձանց, որ 2027 թվականի համար ավտոկայանատեղի վճարի վճարման արտոնություն ստանալու դիմումները կարող են ներկայացվել սկսած 2026թ. դեկտեմբերի 15-ից:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման հավելվածի ցուցակում ընդգրկված անձանց կողմից այն ստանալու հաջորդ օրը:

4. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան` դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում:

5. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչության և քարտուղարության պետերի վրա:

6. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետի տեղակալ Սուրեն Գրիգորյանը:

 

Տ. Ավինյան

 

Հավելված

Երևանի քաղաքապետի

12.06.2026 թ.

հ. 2944-Ա որոշման

 

ՑՈՒՑԱԿ

 

ՏԵՂԱՇԱՐԺՎԵԼՈՒ ԴԺՎԱՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ (ԿԱՄ ՆՐԱՆՑ ՓՈԽԱԴՐՈՂ) ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑ ՂԵԿԱՎԱՐՈՂ ԱՆՁԱՆՑ

 

N

Հաշմանդամի ԱԱՀ

Փոխադրող
մեքենայի համարանիշ
ը

Փոխադրող անձը

Արտոնության տրամադրման
ժամկետ
ը

1

Արթուր Գարուշի Մելքոնյան

85 YM 085

փոխադրվում է ինքնուրույն

31.12.2026թ.

2

Հովհաննես Ռոբերտի Ղազարյան

36 PX 744

փոխադրվում է ինքնուրույն

31.12.2026թ.

3

Անդրանիկ Հովիկի Մարգարյան

11 AM 755

փոխադրվում է ինքնուրույն

31.12.2026թ.

Երևանի քաղաքապետ`

Տ. Ավինյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան