ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
|
N 2947-Ա |
«12» հունիսի 2026 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԵՐԵՎԱՆ ՇԵՆԳԱՎԻԹ ԱՐՇԱԿՈՒՆՅԱՑ ՊՈՂՈՏԱՅԻ Հ.25/4 ՀՈՂԱՄԱՍ ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ԵՎ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՓՈՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել «Ռետին 2» ՍՊԸ-ի տնօրեն Անդրանիկ Վանոյանի դիմումը` Երևան, Շենգավիթ Արշակունյաց պողոտայի հ․25/4 հողամաս հասցեում գտնվող, սեփականության իրավունքով «Ռետին 2» ՍՊԸ-ին պատկանող 01-011-0055-0217 կադաստրային ծածկագրով հողամասի նպատակային և գործառնական նշանակությունները փոփոխելու մասին, ինչպես նաև անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման հ․22122021-01-0155 վկայականը, համաձայն որի հողամասի նպատակային նշանակությունը արդյունաբերական, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության է, իսկ գործառնական նշանակությունը կամ հողատեսքը` արդյունաբերական օբյեկտների:
Հարցի քննարկման համար հիմք են հանդիսացել անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման 2021 թվականի դեկտեմբերի 22-ի հ․22122021-01-0155 վկայականը, «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ-ի 2026 թվականի մարտի 27-ի հ․/22․3/1749-2026, «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի 2026 թվականի ապրիլի 08-ի h.ԴԳ-3158, «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ի 2026 թվականի մարտի 27-ի հ.ՄՇ/9360, «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի 2026 թվականի ապրիլի 10-ի հ․53/53.13/2330-2026 (համաձայն որի՝ նշված հողամասի եզրագծով անցնում է ցածր ճնշման d=57մմ, d=76մմ տրամագծերի վերգետնյա գազատարներ: Հետագայում կառուցապատման աշխատանքներ կատարելու ժամանակ անհրաժեշտ է պահպանել ՀՀ կառավարության 2023 թվականի ապրիլի 13-ի N 539-Ն որոշման՝ գազաբաշխման համակարգի անվտանգության և շահագործման կանոնները, ինչպես նաև ՀՀՇՆ 42-01-2023 «Գազաբաշխիչ համակարգեր» շինարարական նորմերի պահանջները), «Տելեկոմ Արմենիա» ՓԲԸ-ի 2026 թվականի մարտի 24-ի հ.755/26-1 գրությունները և նախագծման թույլտվությունը:
Հայաստանի Հանրապետության Երևան քաղաքի ավագանու 2024 թվականի սեպտեմբերի 10-ի հ.204-Ն որոշումով հաստատված Երևան քաղաքի գլխավոր հատակագծի համաձայն՝ հողամասը գտնվում է բնակավայրերի հողերի բնակելի կառուցապատման հողեր գոտում։
Քննարկվող հողամասն ընդգրկված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի սահմանափակումների ցանկում։ Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հունիսի 4-ի հ.1023-Ն որոշմամբ հաստատված հավելվածների համաձայն՝ ըստ տարածագնահատման համաձայնեցված սխեմայի, հողամասը գտնվում է 5-րդ գոտում:
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 49-րդ հոդվածով, hողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ, 10-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, «Քաղաքաշինության մասին» օրենքի 14.3-րդ հոդվածի 12-րդ մասով, հիմք ընդունելով Երևան քաղաքի ավագանու 2024 թվականի սեպտեմբերի 10-ի հ.204-Ն որոշումը, հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության եզրակացությունը:
1. Երևան քաղաքի ավագանու 2024 թվականի սեպտեմբերի 10-ի հ.204-Ն որոշմամբ հաստատված Երևան քաղաքի գլխավոր հատակագծում ամրագրված պայմանական նշանների համաձայն՝ Երևան, Շենգավիթ Արշակունյաց պողոտայի հ․25/4 հողամաս հասցեում գտնվող, «Ռետին 2» ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող 01-011-0055-0217 կադաստրային ծածկագրով, 1․25հա մակերեսով հողամասի նպատակային նշանակությունը սահմանել բնակավայրերի, իսկ գործառնական նշանակությունը՝ բնակելի կառուցապատման:
2. Հողամասի նկատմամբ փոփոխված նպատակային և գործառնական նշանակությամբ իրավունքները ենթակա են պետական գրանցման Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեում:
3. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։
4. Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի և Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարի վրա:
5. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը:
| Տ. Ավինյան |