ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
22 հունվարի 1993 թ. N 11
Քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ 1992 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի «ՎԱՌԵԼԻՔԱԷՆԵՐԳԵՏԻԿ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ԵՎ ՄՅՈՒՍ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՎԱՐԿԱՅԻՆ ԷՄԻՍԻԱ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ ՀԻՄՔ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՈՐՈՇՄԱՄԲ ԹՈՒՅԼԱՏՐՎԱԾ ՎԱՐԿԱՅԻՆ ԷՄԻՍԻԱՅԻ ՀԱՇՎԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԼՐԱՑՈՒՑԻՉ ԾԱԽՍԵՐԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Ի կատարումն Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի «Վառելիքաէներգետիկ ռեսուրսների ձեռքբերման և մյուս միջոցառումների համար վարկային էմիսիա տրամադրելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունը հիմք ընդունելու մասին» որոշման, ելնելով հանրապետության կենսագործունեության ապահովման առաջնահերթ խնդիրներից, թույլատրված 20 մլրդ ռուբլի վարկային էմիսիայի ընդհանուր ծավալից տրամադրել Հայաստանի Հանրապետության պետական բյուջեին լրացուցիչ ծախսերի ֆինանսավորման նպատակով 10570 մլն ռուբլի, այդ թվում`
| պետական կենտրոնացված կապիտալ ներդրումների գծով առաջացած պարտքերի մարում | 1700 |
| «Հայէներգոարդ» հատուկ նշանակության պետական ձեռնարկության համար սարքավորումների ձեռքբերում | 2900 |
| պետական ռեզերվ | 1100 |
| քաղաքային տրանսպորտի ձեռնարկություններում առաջացած պարտքերի մարում | 110 |
| քաղաքային տրանսպորտի շարժակազմի ձեռքբերում | 100 |
| մետրոպոլիտենի համար վագոնների ձեռքբերում | 100 |
| բարձր անցողականության մարդատար մեքենաների ձեռքբերում | 150 |
| ՀՀ կենսաթոշակային և զբաղվածության ֆոնդի պարտքերի մարում | 1060 |
| բյուջետային հիմնարկների համար վառելիքի և էլեկտրաէներգիայի ձեռքբերում | 2750 |
| առանձին տեղական բյուջեներին հատկացված կարճատև փոխատվությունների և փոխադարձ հաշվարկների դիմաց պարտքերի մարում | 225 |
| Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն | 120 |
| ճանապարհների նորոգման և պահպանման պարտքերի մարում | 40 |
| ՀՀ երկաթգծի Սանահին-Քոբեր տեղամասում սահքի հետևանքների վերացում | 150 |
| բնակչությունից մթերված կաթի և կաթնամթերքների գծով առաջացած պարտքերի մարում | 65 |
|
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Խ. Հարությունյան |
|
Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ |
Հ. ՔՈԹԱՆՅԱՆ |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
|---|---|---|
| 13.02.1993, N 38 | --------- |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|