ՀՀ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԸ ՍՊՈՐՏԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՎԱՐՄԱՆ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ՌԵԳԻՍՏՐՆԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ, ՆԵՐԴՐՄԱՆ ՈՒ ՎԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 25-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (25.06.2027-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2026.06.22-2026.07.05 Պաշտոնական հրապարակման օրը 24.06.2026
Ընդունող մարմին
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար
Ընդունման ամսաթիվ
16.06.2026
Ստորագրող մարմին
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար
Ստորագրման ամսաթիվ
16.06.2026
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.06.2027

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐ

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

«16» հունիսի 2026 թ.

N 25-Ն

 

ՍՊՈՐՏԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՎԱՐՄԱՆ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ՌԵԳԻՍՏՐՆԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ, ՆԵՐԴՐՄԱՆ ՈՒ ՎԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մասին» օրենքի 9-րդ հոդվածի «ժ.10», «ժ.11» և «ժ.12» կետերը՝

 

Հրամայում եմ

 

1. Սահմանել սպորտի կառավարման տեղեկատվական համակարգի վարման և սպորտի ոլորտի պետական վարչական ռեգիստրների մշակման, ներդրման ու վարման կարգը՝ համաձայն հավելվածի:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Նախարար՝

 

6/16/2026

Ժ. ԱնդրեասՅԱՆ

 

 

Հավելված

ՀՀ կրթության, գիտության,

մշակույթի և սպորտի

նախարարի 2026 թվականի

հունիսի 16-ի N 25-Ն հրաման

ԿԱՐԳ

 

ՍՊՈՐՏԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՎԱՐՄԱՆ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ՌԵԳԻՍՏՐՆԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ, ՆԵՐԴՐՄԱՆ ՈՒ ՎԱՐՄԱՆ

 

1. Սույն կարգով սահմանվում են սպորտի կառավարման տեղեկատվական համակարգի (այսուհետ՝ ՍԿՏՀ) վարման և սպորտի ոլորտի պետական վարչական ռեգիստրների մշակման, ներդրման ու վարման հետ կապված իրավահարաբերությունները։

2. ՍԿՏՀ-ն տվյալների հավաքագրման, մշակման, պահպանման, ինչպես նաև հաշվետվությունների ստացման և հրապարակման էլեկտրոնային միասնական համակարգ է, որի միջոցով իրականացվում է Հայաստանի Հանրապետության սպորտի ոլորտի վարչական ռեգիստրների վարումը։ ՍԿՏՀ-ում պահվող տվյալները (տեղեկությունները) մշակում են վարչական բնույթի դիտարկումների հիման վրա:

3. ՍԿՏՀ-ում գրանցվում են Հայաստանի Հանրապետությունում գործող մանկապատանեկան մարզադպրոցների, մարզական բարձր նվաճումների, այդ թվում հաշմանդամային սպորտի վարչական ռեգիստրների ամբողջականությունը, ինչպես նաև մարզական միջոցառումներին վերապահված գործառությունն ապահովելու նպատակով։

4. Անձնական տվյալները (մարզական կազմակերպությունների մարզիչ-մանկավարժների, պարապողների) ՍԿՏՀ-ում հավաքագրվում, մշակվում և պահվում են «Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքի պահանջներին համապատասխան։

5. ՍԿՏՀ-ի ողջ տեղեկատվությունը պահվում է Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության (այսուհետ՝ Նախարարություն) «Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի (այսուհետ՝ ԿՏԱԿ) կենտրոնական հանգույցի սերվերների վրա:

6. ՍԿՏՀ-ի հիմնական ենթահամակարգերից օգտվելու հնարավորություն ունեն ՍԿՏՀ բոլոր մասնակիցները՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, ինչպես նաև նախարարության աշխատակիցները:

7. ՍԿՏՀ-ի և պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների նմանատիպ համակարգերի միջև տեղեկատվության փոխանակումն իրականացվում է էլեկտրոնային, ինքնաշխատ եղանակով՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի օգոստոսի 31-ի N 1093-Ն և 2019 թվականի դեկտեմբերի 19-ի N1849-Ն որոշումներով սահմանված կարգերին համապատասխան՝ պետական տեղեկատվական համակարգի տեխնիկական սպասարկումը և համակարգումը (այդ թվում՝ համապատասխան ենթառեգիստրների վարումը) իրականացնող օպերատորի միջոցով։

8. ՍԿՏՀ-ի միջոցով հավաքագրված տվյալները կիրառվում են պետական կառավարման տարբեր ոլորտներում քաղաքականությունների մշակման, տվյալների հիման վրա որոշումների կայացման, վարչարարության իրականացման և վիճակագրության վարման նպատակով։

9. ՍԿՏՀ-ի վարումը՝ բազայի թարմացումը, տեղեկատվության ընդլայնման գործողությունները, հարակից ոլորտների ստեղծումը և այլ մասնագիտական տեխնիկական սպասարկման գործառույթները իրականացնում է ԿՏԱԿ-ը, որը հանդիսանում է համակարգի գլխավոր ադմինիստրատոր և ռեգիստորի կառավարչական պատասխանատու։

10. «ՍԿՏՀ-ի մասնակից են համարվում Մարզադպրոցները՝ ՊՈԱԿ-ները, ՀՈԱԿ-ները, մարզական հասարակական կազմակերպությունները, մարզական ֆեդերացիաներ հասարակական կազմակերպությունները, հաշմանդամային սպորտի հասարակական կազմակերպությունները:

11. Նախարարությունը մշակում է մանկապատանեկան մարզադպրոցների (ՊՈԱԿ, ՀՈԱԿ), մարզական հասարակական կազմակերպությունների, ինչպես նաև մասսայական միջոցառումներ կազմակերպող և իրականացնող կազմակերպությունների վերաբերյալ սպորտի ոլորտի պետական վարչական ռեգիստրների ստեղծման կազմակերպչական և տեխնիկական հիմքերը, ինչպես նաև տեղեկատվական համակարգի գործառնական և տեխնիկական պահանջները: Նախարարությունը ապահովում է մշակված տեղեկատվական համակարգի ներդրումն ու գործարկումը էլեկտրոնային հարթակում, իրականացնում է ռեգիստրների շարունակական վարումը՝ յուրաքանչյուր կազմակերպության կողմից իր տվյալների մուտքագրման, լրացման, թարմացման և ճշգրտման գործընթացների համակարգմամբ, ինչպես նաև հաշվետվությունների կազմմամբ՝ ապահովելով սպորտի ոլորտի պետական վարչական ռեգիստրների ամբողջական, արդյունավետ և շարունակական աշխատանքը

12. ՍԿՏՀ-ի տեղեկատվական համակարգի պատասխանատու անձիք են.

1. Նախարարության համապատասխան վարչության պետը։

2. Մարզական հասարակական կազմակերպության (Ֆեդերացիաների, հաշմանդամային այլ կազմակերպությունների) պատասխանատու անձը՝ համապատասխան կազմակերպության նախագահը։

3. Մարզադպրոցի տնօրենը,

13. Նախարարությունը ունի լիազորություն տիրապետելու Հայաստանի Հանրապետության մարզական բոլոր կազմակերպությունների մասին սույն համակարգով հավաքագրվող ողջ տեղեկատվությանը՝ ներառյալ անձնական տվյալները։

14. Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմինները, Տեղական ինքնակառավարման մարմինները կարող են ստանալ տեղեկատվություն՝ ՀՀ կառավարության 2015 թվականի օգոստոսի 31-ի N 1093-Ն և 2019 թվականի դեկտեմբերի 19-ի N1849-Ն որոշումներով սահմանված կարգերին համապատասխան։

15. Հայաստանի Հանրապետության համայնքային, պետական և ոչ պետական մարզական կազմակերպությունները, հասարակական մարզական կազմակերպությունները, ինչպես նաև մասսայական միջոցառումներ իրականացնող պատասխանատուները պարտավոր են մուտքագրել և խմբագրել իրենց կազմակերպությանը ներգրավված սուբյեկտների վերաբերյալ տեղեկատվությունը՝ կրելով դրա ճշգրտության և օրինականության ամբողջական պատասխանատվությունը։

16. ՍԿՏՀ-ի հիմնական ենթահամակարգերն են

1) բարձր նվաճումների սպորտի, այդ թվում հաշմանդամային սպորտի կառավարման տեղեկատվական համակարգ՝ ԲՆՍԿՏՀ վարչական ռեգիստր,

2) մանկապատանեկան սպորտի կառավարման տեղեկատվական համակարգ՝ ՄՍԿՏՀ-ի վարչական ռեգիստր,

3) մասսայական սպորտի, այդ թվում մասսայական միջոցառումների կառավարման տեղեկատվական համակարգ՝ ՄՄԿՏՀ-ի վարչական ռեգիստրներ,

17. ՍԿՏՀ-ի տվյալները հավաքագրվում են մարզական կազմակերպությունների միջոցով:

18. ՍԿՏՀ-ի ենթահամակարգերի կառուցվածքը, հավաքվող տվյալները, հավաքման և փոփոխման ժամկետները նկարագրված են աղյուսակում:

Աղյուսակ

 

ՍԿՏՀ ենթահամակարգերի կառուցվածքը, հավաքագրման տվյալները, հավաքագրման և փոփոխման ժամկետները

 

Համակարգը

ենթահամակարգը

Հավաքվող տվյալները

Հավաքման և փոփոխման ժամկետները

ՍԿՏՀ

ԲՆՍԿՏՀ

1. ՀՀ հավաքականների թեկնածու մարզիկները (մեծահասակներ, երիտասարդներ, պատանիներ).

1.1. Հիմնական տվյալներ.

Մուտքագրումը (նույնականացումը) իրականացվում է Հանրային ծառայությունների համարանիշի (այսուհետ՝ ՀԾՀ) կամ Հանրային ծառայությունների համարանիշ չստանալու վերաբերյալ տեղեկանքի հիման վրա:

● ՀԾՀ

●  Անուն

●  Ազգանուն

●  Հայրանուն

●  Ծննդյան ամսաթիվ

● Սեռ

● Անձը հաստատող փաստաթուղթ

● Քաղաքացիություն

● Ազգություն

● Հաշվառման հասցե

● Հեռախոսահամար

● Էլեկտրոնային հասցե

1.2. Հավելյալ տվյալներ

● Մարզաձև

● Մրցաձև

● Քաշային կարգ

● Նվաճումները մրցաշարերում

● Անձնական նվաճումները

● Մարզական կոչումներ

2. ՀՀ հավաքականների գլխավոր մարզիչը, երկրորդ մարզիչը, ավագ մարզիչը, բժիշկը, մերսողը.

2.1. Հիմնական տվյալներ

Մուտքագրումը (նույնականացումը) իրականացվում է Հանրային ծառայությունների համարանիշի (այսուհետ՝ ՀԾՀ) կամ Հանրային ծառայությունների համարանիշ չստանալու վերաբերյալ տեղեկանքի հիման վրա:

● ՀԾՀ

● Անուն

● Ազգանուն

● Հայրանուն

● Ծննդյան ամսաթիվ

● Սեռ

● Անձը հաստատող փաստաթուղթ

● Քաղաքացիություն

● Ազգություն

● Հաշվառման հասցե

● Հեռախոս

● Էլեկտրոնային հասցե

2․2․ Զբաղեցրած պաշտոնը

● Պաշտոնի անվանումը

● Գործունեության մասին պայմանագիրը

● Տվյալ պաշտոնում ստաժ

● Ընդհանուր մարզչական ստաժ

● Ընդհանուր աշխատանքային ստաժ

3. ՀՀ առաջնություններ

● Ժամանակացույց

● Կանոնակարգ

● Հայտերում մարզիկների տվյալները` Կազմակերպության ղեկավարի կողմից հաստատված հայտերը, PDF

4․ Օլիմպիական խաղերում մասնակիցների տվյալները․

● Անուն

● Ազգանուն

● Հայրանուն

● Ծննդյան ամսաթիվ

● Սեռ

● Անձը հաստատող փաստաթուղթ

● Մրցաձև

● Քաշային կարգ

● Անձնական մարզիչ

● Գրաված տեղ

5. Աշխարհի առաջնություններում մասնակիցների տվյալները.

● Անուն

● Ազգանուն

● Հայրանուն

● Ծննդյան ամսաթիվ

● Սեռ

● Անձը հաստատող փաստաթուղթ

● Մրցաձև

● Քաշային կարգ

● Անձնական մարզիչ

● Գրաված տեղը

6. Եվրոպայի առաջնություններում մասնակիցների տվյալները.

● Անուն

● Ազգանուն

● Հայրանուն

● Ծննդյան ամսաթիվ

● Սեռ

● Անձը հաստատող փաստաթուղթ

● Մրցաձև

● Քաշային կարգ

● Անձնական մարզիչ

● Գրաված տեղը

7. Միջազգային մրցաշարերում մասնակիցների տվյալները.

● Անուն

● Ազգանուն

● Հայրանուն

● Ծննդյան ամսաթիվ

● Սեռ

● Անձը հաստատող փաստաթուղթ

● Մրցաձև

● Քաշային կարգ

● Անձնական մարզիչ

● Գրաված տեղը

8. Ուսումնամարզական հավաքների հայտերում մասնակիցների տվյալները.

● Անուն

● Ազգանուն

● Հայրանուն

● Ծննդյան ամսաթիվ

● Սեռ

● Անձը հաստատող փաստաթուղթ

● Մրցաձև

● Քաշային կարգ

● Անձնական մարզիչ

● Գրաված տեղը

9. Մրցաշարերի արձանագրություն

● Հայաստանի Հանրապետության առաջնություն

● Միջազգային մրցաշարեր

● Եվրոպայի առաջնություն

● Աշխարհի առաջնություն

● Օլիմպիական խաղեր

10. Տվյալ տարում մեդալների թիվը՝ ըստ մրցաշարերի և հարգի

● Ոսկե

● Արծաթե

● Բրոնզե

Հաշմանդամային սպորտ

1. ՀՀ հավաքականների մարզիկների տվյալները հավաքագրվում և մուտքագրվում են համաձայն աղյուսակի 1-ին կետի:

2. ՀՀ հավաքականների գլխավոր մարզիչը, երկրորդ մարզիչը, ավագ մարզիչը, բժիշկը. տվյալները հավաքագրվում և մուտքագրվում են համաձայն աղյուսակի 2-րդ կետի:

3. ՀՀ առաջնությունների կանոնակարգը, ժամանակացույցը, հայտերը, (կազմակերպության ղեկավարի կողմից հաստատված հայտերը PDF) տվյալները հավաքագրվում և մուտքագրվում են համաձայն աղյուսակի 3-րդ կետի:

4. Պարալիմպիկ, սուրդլիմպիկ խաղերի, միջազգային հատուկ օլիմպիադաների մասնակիցների տվյալները հավաքագրվում և մուտքագրվում են համաձայն աղյուսակի 4-րդ կետի

5. Աշխարհի առաջնությունների տվյալները հավաքագրվում և մուտքագրվում են համաձայն աղյուսակի 5-րդ կետի

6. Եվրոպայի առաջնությունների տվյալները հավաքագրվում և մուտքագրվում են համաձայն աղյուսակի 6-րդ կետի:

7. Միջազգային մրցաշարերի մասնակիցների տվյալները հավաքագրվում և մուտքագրվում են համաձայն աղյուսակի 7-րդ կետի:

8. Ուսումնամարզական հավաքների հայտերը տվյալները հավաքագրվում և մուտքագրվում են համաձայն աղյուսակի 8-րդ կետի:

9. Մրցաշարերի արձանագրություններ՝ Հայաստանի Հանրապետության առաջնության, Միջազգային մրցաշարեր, Եվրոպայի առաջնություն, Աշխարհի առաջնություն, Պարալիմպիկ, Սուրդլիմպիկ և հատուկ խաղեր:

10. Տվյալ տարում մեդալների թիվը ըստ հարգի. տվյալները հավաքագրվում և մուտքագրվում են համաձայն աղյուսակի 10-րդ կետի:

Մինչև 30.06.2026 Փոփոխություններն իրականացվում են 10 աշխատանքային օրվա ընթացքում:

ՄՍԿՏՀ

1. Մարզադպրոց.

● Մարզադպրոցի անվանումը

● Մարզը

● Համայնք/Վարչական շրջան

● Մարզադպրոցի գտնվելու վայրը/հասցեն

● Մարզադպրոցի ենթակայությունը

● Հեռախոսահամարներ՝ ֆիքսված/բջջային

● Էլ. Փոստ

● Մարզակառույցի օգտագործման հիմքը (սեփական, վարձակալական, անհատույց տնօրինման իրավունք)

 

 2 Հավելյալ տվյալներ

● Մարզադպրոցի ստեղծման տարեթիվը

● Մարզադպրոցի կազմակերպաիրավական ձևը (ՀՈԱԿ, ՊՈԱԿ)

● Պետական ռեգիստրում գրանցման համարը

● Պետական ռեգիստրում վկայականի համարը

● Պետական ռեգիստրում գրանցման ամսաթիվ

● ՀՎՀՀ

● Փոստային դասիչ

● Շենքի սեփականության ձևը

● Հարկայնությունը (սեյսմակայնությունը)

● Մարզադահլիճների քանակը

● Մարզադահլիճների օգտագործման հիմքը (սեփական, վարձակալական, անհատույց տնօրինման իրավունք)

● Մարզակառույցի ընդհանուր մակերես (մ2)

● Վարձակալությամբ տրված մակերես (մ2)

● Վարձակալությամբ վերցված մակերես (մ2)

 

3 Հաստիքային տվյալներ

● Պաշտոնների անվանումները

● Հաստիքային դրույքների թիվը

● Դրույքաչափը՝ ըստ պաշտոնի

● Պաշտոնին տրվող լրավճարները

 

4. Ուսումնամարզական տվյալներ.

● Մարզաձևերը

● Մարզաձևերի թիվը

● Մարզիչների թիվը

● Մարզիչների թիվը՝ ըստ մարզաձևերի

● Խմբերի թիվը

● Խմբերի թիվը՝ ըստ մարզաձևերի

● Պարապողների թիվը

● Պարապողների թիվը՝ ըստ մարզաձևերի

● Պարապողների ընդունելության նվազագույն տարիքը ըստ մարզաձևերի

 

5. Պարապողներ.

● Անունը

● Ազգանունը

● Հայրանունը

● Ծննդյան տարեթիվը

● Սեռը

● ՀԾՀ

● Անձը հաստատող փաստաթուղթը

● Քաղաքացիությունը

● Ազգությունը

● Մարզական արդյունքը (Օլիմպիական խաղերի, Աշխարհի, Եվրոպայի առաջնություններ՝ ըստ տարիքային խմբերի)

● Մարզական արդյունքը (ՀՀ առաջնություններ՝ ըստ տարիքային խմբերի)

 

6. Մարզիչ-մանկավարժի տվյալներ.

● Անունը

● Ազգանունը

● Հայրանունը

● Ծննդյան տարեթիվը

● Սեռը

● ՀԾՀ

● Անձը հաստատող փաստաթուղթը

● Քաղաքացիությունը

● Ազգությունը

● Կրթությունը

● Ուսումնամարզական գործունեության հասցեն

● Մասնագիտական աշխատանքային ստաժ

● Ուսումնամարզական խումբը (նախնական պատրաստության, ուսումնամարզական 1-ից 5-րդ կամ մարզական կատարելագործման 1-ից-3-րդ տարիների)

● Շաբաթական ծանրաբեռնվածությունը

● Դրույքաչափը

● Մասնագիտական աշխատանքային ստաժի համար տրվող հավելավճարի չափը

● Լրավճարի չափը (Սպորտի վաստակավոր վարպետի, միջազգային կարգի սպորտի վարպետի, սպորտի վարպետի, շախմատի գծով միջազգային սպորտի վարպետի կամ գրոսմայստերի մարզական կոչում)

● Լրավճարի չափը (ԽՍՀՄ և ՀՀ վաստակավոր մարզչի կոչում)

● Ատեստավորման համար տրվող լրավճարի չափը

● Մարզական արդյունքի համար տրվող լրավճարի չափը

● Հիմնական/համատեղությամբ աշխատող

● Անցկացված մարզական միջոցառումները ըստ անվանումների

Յուրաքանչյուր տարի մինչև հունվարի 15-ը, փոփոխություններն իրականացվում են 10 աշխատանքային օրվա ընթացքում

ՄՄՍԿՏՀ

1. Միջոցառման անվանումը՝ ըստ կանոնակարգի.

2. Մասնակից դպրոցի անվանումը.

3. Մասնակիցների տվյալները

● Անուն

● Ազգանուն

● Հայրանուն

● Ծննդյան տարեթիվ

● Սեռ

● Անձը հաստատող փաստաթուղթ

4. համայնքային փուլի մասնակիցների թիվը

5. մարզային փուլի մասնակիցների տվյալները

● Անուն

● Ազգանուն

● Հայրանուն

● Ծննդյան տարեթիվ

● Սեռ

● Անձը հաստատող փաստաթուղթ

6. մարզային փուլի մասնակիցների թիվը

7. եզրափակիչ փուլի մասնակիցների թիվը

8. Եզրափակիչ փուլի մասնակիցների տվյալներ

● Անուն

● Ազգանուն

● Հայրանուն

● Ծննդյան տարեթիվ

● Սեռ

● Անձը հաստատող փաստաթուղթ

9. Եզրափակիչ փուլի մասնակիցների թիվը

10. Հաղթողները/մրցանակակիրները.

11. արական/իգական մասնակիցների թիվը.

Յուրաքանչյուր տարի մինչև հունվարի 15-ը մուտքագրվում է 1-2 կետերը, իսկ 3-րդ կետը մուտքագրվում է, միջոցառման ավարտից հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 24 հունիսի 2026 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան