ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 380-Ա
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆ ՄԱՐԶԻ ԱՇՏԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել Նիդերլանդների թագավորության «Գլոբալ Էյ Ի ԴԻ Նեթվորք» բարեգործական կազմակերպության կողմից, որպես աջակցություն, «Հայաստանի Հանրապետության Արագածոտն մարզի Աշտարակի համայնքապետարանի աշխատակազմ» համայնքային կառավարչական հիմնարկի հասցեով ուղարկված բեռի (34,400 եվրո արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմել են՝ 4,930 եվրո, բեռի և բաշխման ցանկերը՝ համաձայն հավելվածի, մաքսային ձևակերպումները կատարվելու են Արտաքին տնտեսական գործունեության մաքսային սպասարկման և հսկողության վարչությունում) ներմուծման և անհատույց բաշխման ծրագիրը:
2. «Հայաստանի Հանրապետության Արագածոտն մարզի Աշտարակի համայնքապետարանի աշխատակազմ» համայնքային կառավարչական հիմնարկին` նշված բեռի համապատասխան ձևակերպումներն ավարտելուց հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկություններ:
|
Հայաստանի Հանրապետության |
Տ. Խաչատրյան |
|
Երևան |
|
23.06.2026 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
|
Հավելված ՀՀ փոխվարչապետի N 380-Ա որոշման |
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆ ՄԱՐԶԻ ԱՇՏԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻ ՀԱՍՑԵՈՎ ՈՒՂԱՐԿՎԱԾ ԲԵՌԻ ՑԱՆԿ
|
NN ը/կ |
Բեռի անվանումը |
Քանակը |
Քաշը (կգ) |
Արժեքը |
|
1. |
Հագուստ (նոր) |
55 |
440 |
2,111.00 |
|
2. |
Ներքնակ (նոր) |
823 |
10835 |
30,244.0 |
|
3. |
Սպորտային կոշիկ (նոր) |
15 |
160 |
2,045.00 |
|
Ընդամենը |
893 |
11435 |
34,400.00 |
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆ ՄԱՐԶԻ ԱՇՏԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻ ՀԱՍՑԵՈՎ ՈՒՂԱՐԿՎԱԾ ԲԵՌԻ ԲԱՇԽՄԱՆ ՑԱՆԿ
|
NN ը/կ |
Շահառուն |
Քանակը |
|
1. |
Աշտարակ համայնք |
ներքնակ 100 հատ |
|
2. |
Ուջան գյուղի բնակչություն |
ներքնակ 273 հատ, հագուստ 44 արկղ, |
|
3. |
Գյումրու «Երեխաների տուն» մանկատուն ՊՈԱԿ |
ներքնակ 40 հատ |
|
4. |
Հայկական Կարմիր Խաչի |
ներքնակ 160 հատ |
|
5. |
«ԶՈՒՄ» ԲՀԿ |
ներքնակ 190 հատ, հագուստ 11 արկղ, |
|
6. |
Բյուրական գյուղի բնակչություն |
ներքնակ 20 հատ |
|
7. |
Օշական գյուղի բնակչություն |
ներքնակ 20 հատ |
|
8. |
Ոսկեվազ գյուղի բնակչություն |
ներքնակ 20 հատ |
|
Հայաստանի Հանրապետության |
Տ. Խաչատրյան |
|
23.06.2026 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|