ՀՀ ԲԱՐՁՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԸ «ԷԼ ԿԱՌԳՈ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՓՈՍՏԱՅԻՆ ԿԱՊԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՓՈՍՏԱՅԻՆ ԿԱՊԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 1377-Ա
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար
Ընդունման ամսաթիվ
22.06.2026
Ստորագրող մարմին
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար
Ստորագրման ամսաթիվ
22.06.2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԲԱՐՁՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

«22» հունիսի 2026 թվական

ք. Երևան

N 1377-Ա

 

«ԷԼ ԿԱՌԳՈ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՓՈՍՏԱՅԻՆ ԿԱՊԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՓՈՍՏԱՅԻՆ ԿԱՊԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Փոստային կապի մասին» օրենքի 11-րդ հոդվածով, «Լիցենզավորման մասին» օրենքի 8-րդ, 9-րդ, 26-րդ և 43-րդ հոդվածներով և հիմք ընդունելով «ԷԼ ԿԱՌԳՈ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն ներկայացրած փոստային կապի բնագավառում փոստային կապի գործունեության լիցենզիա, սուրհանդակային ծառայությունների գործունեության ներդիր ստանալու մասին 2026 թվականի մայիսի 29-ի հայտը, կից փաստաթղթերը, ի լրումն 2026 թվականի հունիսի 5-ին ներկայացված գրությունը, Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության փոստային կապի գործունեության լիցենզավորման հանձնաժողովի 2026 թվականի հունիսի 16-ի N 8 եզրակացությունը.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

 

1. «ԷԼ ԿԱՌԳՈ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տրամադրել փոստային կապի բնագավառում փոստային կապի գործունեության լիցենզիա, սուրհանդակային կապի ծառայությունների գործունեության ներդիր՝ N 01:

2. Սույն հրամանը կարող է բողոքարկվել վարչական կարգով` այն ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում կամ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ժամկետում:

3. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 59-րդ հոդվածով սահմանված կարգով` իրազեկելուն հաջորդող օրվանից:

 

6/22/2026

 


Մ. Հայրապետյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան