ՀՀ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԸ «ԷՅ ԴԻ ԷՄ ՍԵՔՅՈՒՐԻԹԻ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՏԿԱՑՎԱԾ «ՄԱՍՆԱՎՈՐ ՊԱՀՆՈՐԴԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ» ԼԻՑԵՆԶԻԱՆ ՎԵՐԱՁԵՎԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 4439-Ա
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (17.06.2026-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
Ներքին գործերի նախարար
Ընդունման ամսաթիվ
16.06.2026
Ստորագրող մարմին
Ներքին գործերի նախարար
Ստորագրման ամսաթիվ
16.06.2026
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
17.06.2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ

 

 

ԹԻՎ 4439-Ա

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

«ԷՅ ԴԻ ԷՄ ՍԵՔՅՈՒՐԻԹԻ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՏԿԱՑՎԱԾ «ՄԱՍՆԱՎՈՐ ՊԱՀՆՈՐԴԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ» ԼԻՑԵՆԶԻԱՆ ՎԵՐԱՁԵՎԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» օրենքի 8-րդ հոդվածի 5-րդ մասով, 32-րդ հոդվածով և հիմք ընդունելով «ԷՅ ԴԻ ԷՄ ՍԵՔՅՈՒՐԻԹԻ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության «Մասնավոր պահնորդական գործունեության» ՄՊԳ N 105 լիցենզիան վերաձևակերպելու մասին դիմումը.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

 

1. «ԷՅ ԴԻ ԷՄ ՍԵՔՅՈՒՐԻԹԻ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը հատկացված «Մասնավոր պահնորդական գործունեության» ՄՊԳ N 105 լիցենզիան վերաձևակերպել «ԿՀ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության անվամբ «Մասնավոր պահնորդական գործունեության» լիցենզիայի։

2. Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության հաշվառման-քննական ծառայությունների մատուցման, թույլտվությունների և լիցենզավորման վարչության պետ Ա․ Թևոսյանին՝ վերաձևակերպել լիցենզիան և հատկացնել հայտատուին։

 

6/16/2026
 


Ա. Սարգսյան