ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
|
N 2919-Ա |
«11» հունիսի 2026 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔԻ ՄԻՋՈՑՈՎ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՀՈՂԱՄԱՍ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել Տավրոս Գևորգյանի դիմումը՝ Երևանի քաղաքապետի 2026 թվականի ապրիլի 20-ի հ.2086-Ա որոշմամբ Երևան, Մալաթիա-Սեբաստիայի Զ. Անդրանիկի փողոցի հ.56/11 հասցեին կից՝ 264.63քմ մակերեսով հողամասն ուղղակի վաճառքի ձևով իրեն օտարելու մասին:
Երևանի քաղաքապետի 2026 թվականի ապրիլի 20-ի «Երևան, Մալաթիա-Սեբաստիա Զ. Անդրանիկի փողոց 56/11 և Երևան, Մալաթիա-Սեբաստիա Զ. Անդրանիկի փողոց 56/12 հասցեում գտնվող հողամասերի գործառնական նշանակությունները փոփոխելու, որպես ընդլայնում Տավրոս Գևորգյանին ուղղակի վաճառքի միջոցով լրացուցիչ հողամաս օտարելու և հասցե տրամադրելու մասին» հ.2086-Ա որոշման հիման վրա Անդրանիկի փողոցի հ.56/13 հասցեի հողամասի նկատմամբ կատարվել է Երևան համայնքի սեփականության իրավունքի պետական գրանցում /անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման h.05062026-01-0284 վկայական/:
Նշված որոշման 10-րդ կետով սահմանված շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքի վճարման համար սահմանված 15-օրյա ժամկետը Տավրոս Գևորգյանի կողմից բաց է թողնվել:
Երևանի քաղաքապետի 2026 թվականի ապրիլի 20-ի հ.2086-Ա որոշման 6-րդ կետը «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի 2-րդ մասի ուժով համարվել է ուժը կորցրած՝ Երևանի քաղաքապետի 2026 թվականի ապրիլի 20-ի հ.2086-Ա որոշման 6-րդ կետով նախատեսված գումարը նույն որոշման 10-րդ կետում նշված ժամկետում չվճարելու փաստական հանգամանքի հիման վրա:
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 49-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» օրենքով և «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքի 46-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հունիսի 4-ի հ.1023-Ն որոշմամբ, հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ և 66-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետերով, 59-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մայիսի 26-ի հ.550-Ն որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետով, Երևան քաղաքի ավագանու 2025թ. դեկտեմբերի 23-ի հ.463-Ն որոշման հավելվածով, հիմք ընդունելով Երևանի քաղաքապետի 2026 թվականի ապրիլի 20-ի հ.2086-Ա որոշումը, ինչպես նաև հաշվի առնելով հողամասի համար սահմանված վճարման անդորրագիրը.
1. Երևան, Մալաթիա-Սեբաստիայի Զ. Անդրանիկի փողոցի հ.56/13 հասցեում գտնվող, համայնքային սեփականության հանդիսացող /անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման h.05062026-01-0284 վկայական/ 264.63քմ մակերեսով հողամասը, սեփականության իրավունքով, ուղղակի վաճառքի միջոցով օտարել (վաճառել) Տավրոս Գևորգյանին՝ որոշման ընդունման պահին գործող տարածագնահատման 6-րդ գոտու շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքով, որը կազմում է 10 132 683 (տասը միլիոն հարյուր երեսուներկու հազար վեց հարյուր ութսուներեք) ՀՀ դրամ և փոխանցել Երևանի քաղաքապետարանի 900015211320 հաշվեհամարին (հողի օտարումից եկամուտներ):
2. Լիազորել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետին՝ հինգ աշխատանքային օրվա ընթացքում Երևանի քաղաքապետի անունից, Տավրոս Գևորգյանի հետ կնքել հողամասի առուվաճառքի պայմանագիր:
3. Ընդունել ի գիտություն,
1) հողամասի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքի վճարումն արդեն կատարված է.
2) հողամասի առուվաճառքի մասին պայմանագրի նոտարական վավերացման, ինչպես նաև օրենսդրությամբ նախատեսված միասնական տեղեկանք ստանալու համար ծախսերը և այլ անհրաժեշտ վճարումներն իրականացվում են Տավրոս Գևորգյանի միջոցների հաշվին:
4. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։
5. Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության, անշարժ գույքի կառավարման վարչությունների պետերի վրա:
6. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը:
| Տ. Ավինյան |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|