ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
|
N 2929-Ա |
«12» հունիսի 2026 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 6 Հ.5698-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 10.06.2026թ. եզրակացությունը, քաղաքացու դիմումը.
1. Երևանի քաղաքապետի 2009 թվականի հունիսի 6-ի «Նոր Արեշի 15-րդ փողոցի հ.9 բնակելի տան նկատմամբ Վարուժան Աշոտի Բադալյանի գույքային իրավունքները վերականգնելու մասին» հ.5698-Ա որոշման 3-րդ կետում՝ «քաղաքապետարանի աշխատակազմի իրավաբանական վարչության պետին» բառերը փոխարինել «քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետին» բառերով:
2. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին, կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։
| Տ. Ավինյան |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|