ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 6 Հ.5698-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 2929-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (16.06.2026-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է 15.06.2026
Ընդունող մարմին
Երևանի քաղաքապետ
Ընդունման ամսաթիվ
12.06.2026
Ստորագրող մարմին
Երևանի քաղաքապետ
Ստորագրման ամսաթիվ
12.06.2026
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
16.06.2026

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

 

N 2929-Ա

«12» հունիսի 2026 թ.

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 6 Հ.5698-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 10.06.2026թ. եզրակացությունը, քաղաքացու դիմումը.

1. Երևանի քաղաքապետի 2009 թվականի հունիսի 6-ի «Նոր Արեշի 15-րդ փողոցի հ.9 բնակելի տան նկատմամբ Վարուժան Աշոտի Բադալյանի գույքային իրավունքները վերականգնելու մասին» հ.5698-Ա որոշման 3-րդ կետում՝ «քաղաքապետարանի աշխատակազմի իրավաբանական վարչության պետին» բառերը փոխարինել «քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետին» բառերով:

2. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին, կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։

 

Տ. Ավինյան