ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
|
N 2921-Ա |
«11» հունիսի 2026 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«ԵՐԵՎԱՆԻ Ա. ՏԻԳՐԱՆՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ԴՊՐՈՑ» ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ԱՈՒԴԻՏՈՐԱԿԱՆ ԱՌԱՋԱԴՐԱՆՔԻ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի 2012 թվականի փետրվարի 17-ի N 143-Ն հրամանով հաստատված հավելվածի 314-րդ կետով և հիմք ընդունելով Երևանի քաղաքապետի 2020 թվականի դեկտեմբերի 9-ի N 3756-Ա որոշմամբ հաստատված Երևանի քաղաքապետարանի ներքին աուդիտի կանոնակարգի 117-րդ կետը.
1. Հաստատել «Երևանի Ա. Տիգրանյանի անվան երաժշտական դպրոց» ՀՈԱԿ-ում իրականացված աուդիտորական առաջադրանքի հաշվետվության գործողությունների ծրագիրը։
2. «Երևանի Ա. Տիգրանյանի անվան երաժշտական դպրոց» ՀՈԱԿ-ի տնօրենին՝ աուդիտորական առաջադրանքի հաշվետվության գործողությունների ծրագրի կատարման արդյունքների վերաբերյալ գրավոր տեղեկատվություն ներկայացնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ներքին աուդիտի բաժին:
3. Սույն որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ներքին աուդիտի բաժնի պետի վրա։
| Տ. Ավինյան |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|