ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԵՐԵՎԱՆ, ԿԵՆՏՐՈՆ, Ա.ԱՄԻՐՅԱՆ ՓՈՂՈՑ Հ.24 ՇԵՆՔ Հ.13 ՀԱՍՑԵՈՒՄ՝ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐ ԼԻԴԱ ՂԱՀՐԵՄԱՆԻ ԱՍԱՎԻՐԴԵԱՆԻ, ՇՈՒՇԱՆ ԱՎԱՆԵՍԻ ՓԱՆՈՒՍՅԱՆԻ ԵՎ ԴԵՅՎԻԴ ԶՈՐԻԿԻ ԴԱՆԻԵԼԻ ԿՈՂՄԻՑ ԻՆՔՆԱԿԱՄ ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ԿԱՌՈՒՅՑՆԵՐՆ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԵՎ ԿԱՌՈՒՅՑԻ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 2932-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (17.06.2026-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է 16.06.2026
Ընդունող մարմին
Երևանի քաղաքապետ
Ընդունման ամսաթիվ
12.06.2026
Ստորագրող մարմին
Երևանի քաղաքապետ
Ստորագրման ամսաթիվ
12.06.2026
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
17.06.2026

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

 

N 2932-Ա

«12» հունիսի 2026 թ.

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԵՐԵՎԱՆ, ԿԵՆՏՐՈՆ, Ա.ԱՄԻՐՅԱՆ ՓՈՂՈՑ Հ.24 ՇԵՆՔ Հ.13 ՀԱՍՑԵՈՒՄ՝ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐ ԼԻԴԱ ՂԱՀՐԵՄԱՆԻ ԱՍԱՎԻՐԴԵԱՆԻ, ՇՈՒՇԱՆ ԱՎԱՆԵՍԻ ՓԱՆՈՒՍՅԱՆԻ ԵՎ ԴԵՅՎԻԴ ԶՈՐԻԿԻ ԴԱՆԻԵԼԻ ԿՈՂՄԻՑ ԻՆՔՆԱԿԱՄ ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ԿԱՌՈՒՅՑՆԵՐՆ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԵՎ ԿԱՌՈՒՅՑԻ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» օրենքով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18–ի հ.912-Ն որոշմամբ հաստատված կարգի 28-րդ կետով, հիմք ընդունելով Երևանի քաղաքապետի 2010 թվականի նոյեմբերի 12–ի հ.5299-Ա որոշումը, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության կողմից 05․06․2026թ․ տրված մասնագիտական եզրակացությունը, հաշվի առնելով «ՀԱԲՇԻՆ ՆԱԽԱԳԻԾ» ՍՊԸ-ի կողմից 29.01.2026թ. տրված տեխնիկական դրական եզրակացությունը, «Վահագն Սարգսյան» Ա/Ձ-ի կողմից 05.02.2026թ․ տրված շինությունների հատակագիծը, ՀՀ կադաստրի կոմիտեի կողմից 24/10/2025թ. տրված հ.ԱՏ-24102025-01-1249 տեղեկանքը և ընդհանուր բաժնային սեփականատերերի կողմից տրված գրավոր համաձայնությունները, ինչպես նաև հաշվի առնելով կառույցն իրականացրած անձանց դիմումները (03.12.2025թ. հ.Դ-134942-25, 12.01.2026թ. հ.Դ-1905-26, 30.01.2026թ. հ.Դ-8062-26, 23.02.2026թ. հ.Դ-16778-26, 09.04.2026թ. հ.Դ-35140-26).

1. Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2002թ. փետրվարի 2-ի հ.88 որոշումով, Երևան, Կենտրոն, Ա.Ամիրյան փողոց հ.24 շենք հ.13 բնակարանը առանց ճարտարապետահատակագծային առաջադրանքի և նախագծային փոփոխությունների ընդգրկել ոչ բնակելի ֆոնդում, որպես հասարակական, «ՀՀՇՆ 31-01-2014» պահանջներին չհակասելու պայմանով:

2. Հանձնարարել Երևանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավարին՝ Երևան, Ա.Ամիրյան փողոց հ.24 շենք հ.13 բնակարանը հաշվառել որպես հասարակական նշանակության:

3. Երևան, Կենտրոն, Ա.Ամիրյան փողոց հ.24 շենք հ.13 հասցեում՝ (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման հ.18092024-01-0024 վկայական) քաղաքացիներ Լիդա Ղահրեմանի Ասավիրդեանի, Շուշան Ավանեսի Փանուսյանի և Դեյվիդ Զորիկի Դանիելի կողմից ինքնակամ իրականացված 0.6 քառ.մետր ընդհանուր մակերեսով կառույցը (հասարակական /կցակառույց/) ճանաչել օրինական։

4. Ընդունել ի գիտություն, որ.

1) կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը կամ վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը,

2) կառույցը կառուցված չէ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք։

5. Սահմանել, որ կառույցն իրականացրած անձը.

1) սույն որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում, Երևան քաղաքի բյուջեի N900015211247 հաշվին պետք է վճարի Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18–ի հ.912-Ն որոշմամբ հաշվարկված 10200 (տասը հազար երկու հարյուր) Հայաստանի Հանրապետության դրամ օրինականացման վճարը,

2) իր միջոցների հաշվին պետք է վճարի կառույցի գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը,

3) Սահմանել, որ սույն որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում օրինականացման համար սահմանված վճարումը չկատարելու դեպքում, նշված ինքնակամ կառույցը ենթակա չէ պետական գրանցման, իսկ սույն որոշումը համարվում է ուժը կորցրած։

6. Սույն որոշումը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ենթակա է պետական գրանցման։

7. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին` դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով` Հայաստանի Հանրապետության վարչական դատարան` երկամսյա ժամկետում:

8. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի վրա։

9. Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի վրա։

 

Տ. Ավինյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան