ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՏԱԹԵՎ ԱՆՏՈՆՅԱՆԻՆ ԲԵԼԳԻԱՅԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 539-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (20.06.2026-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
19.06.2026
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
19.06.2026
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
20.06.2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 539-Ա

 

ՏԱԹԵՎ ԱՆՏՈՆՅԱՆԻՆ ԲԵԼԳԻԱՅԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով, «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 16-րդ հոդվածի 3-րդ մասով, 29-րդ հոդվածով և հիմք ընդունելով կառավարության 2018 թվականի նոյեմբերի 8-ի N 1239-Ն որոշումը՝

1. Վարչապետի աշխատակազմի անվտանգության խորհրդի գրասենյակի (այսուհետ՝ գրասենյակ) ղեկավարի տեղակալ Տաթև Անտոնյանին 2026 թվականի հունիսի 23-25-ը ներառյալ գործուղել Բելգիայի Թագավորություն (Բրյուսել)՝ Հայաստանի Հանրապետության և Եվրոպական Միության միջև անվտանգային և պաշտպանական հարցերով երկրորդ խորհրդակցություններին մասնակցելու նպատակով:

2. Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմին՝ օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել Տաթև Անտոնյանի՝ Բելգիայի Թագավորություն (Բրյուսել) գործուղման հետ կապված ծախսերի հատուցումը:

3. Գրասենյակի ղեկավարի տեղակալին՝ գործուղումից վերադառնալուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված հաշվետվությունները ներկայացնել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

19.06.2026

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան