ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
10 նոյեմբերի 1994 թ. N 524
Քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՏԱՌԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության անտառային տնտեսության աշխատողների աշխատանքի վարձատրության գործող համակարգի կարգավորման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության անտառային տնտեսության աշխատողների աշխատանքի վարձատրության տարիֆային ցանցը, անտառային տնտեսության ղեկավար աշխատողների աշխատանքի վարձատրության խմբերը և անտառային տնտեսության աշխատողների ըստ պաշտոնների աշխատանքի վարձատրության կարգերն ու պաշտոնային դրույքաչափերի հաշվարկման բազմապատիկ գործակիցները, համաձայն NN 1, 2 և 3 հավելվածների:
2. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը`
ա) Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական ապահովության նախարարության հետ համատեղ մեկամսյա ժամկետում հաստատել անտառային տնտեսության աշխատողների տարիֆաորակավորման բնութագրերը.
բ) Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության, աշխատանքի և սոցիալական ապահովության նախարարության, ֆինանսների նախարարության հետ համատեղ Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն Հայաստանի Հանրապետության օրենսդրական ակտերում սույն որոշումից բխող փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ:
3. Սույն որոշումը կիրարկել 1994 թվականի նոյեմբերի 1-ից:
|
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության վարչապետ |
Հ. ԲԱԳՐԱՏՅԱՆ |
|
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության կԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐիչ |
Ս. ՄԱՆԱՍԱՐՅԱՆ |
|
ՀԱՎԵԼՎԱԾ N 1 ՀՀ կառավարության 1994 թ. նոյեմբերի 10-ի N 524 որոշման |
ՀՀ ԱՆՏԱՌԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՏԱՐԻՖԱՅԻՆ ՑԱՆՑԸ
| Աշխատանքի վարձատրության կարգերը |
6 |
7 |
8 |
9 |
10 |
11 |
12 |
13 |
14 |
15 |
16 |
| Դրույքաչափերի հաշվարկման բազմապատիկ գործակիցը |
2,6 |
3,1 |
3,3 |
3,5 |
3,8 |
4,0 |
4,2 |
4,3 |
4,5 |
4,9 |
5,6 |
| Ծանոթություն: |
Աշխատանքի վարձատրության 1-ին կարգի համար տարիֆային դրույքաչափն ընդունվում է ՀՀ օրենսդրությամբ սահմանված նվազագույն աշխատավարձը: Տարիֆային ցանցի մնացած կարգերի համար աշխատողների աշխատավարձի դրույքները սահմանվում են նվազագույն աշխատավարձը համապատասխան հաշվարկման գործակցով բազմապատկելու միջոցով: |
|
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության կԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐիչ |
Ս. ՄԱՆԱՍԱՐՅԱՆ |
|
ՀԱՎԵԼՎԱԾ N 2 ՀՀ կառավարության 1994 թ. նոյեմբերի 10-ի N 524 որոշման |
ՀՀ ԱՆՏԱՌԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ԽՄԲԵՐԸ
|
Միավորների քանակն ըստ անտառավերականգնման, անտառի պահպանության, պաշտպանության և անտառօգտագործման աշխատանքների ծավալների |
Խումբը |
|
800 և ավելի |
1 |
|
500-ից մինչև 800 |
2 |
|
մինչև 500 |
3 |
| Ծանոթություն: | 1. Ըստ աշխատանքների ծավալների միավորների հաշվարկման կարգը սահմանվում է «Հայանտառ» անտառատնտեսական արտադրական միավորման կողմից: |
| 2. 1500-ից ավելի միավորների դեպքում համապատասխան բազմապատիկ գործակիցն ավելացվում է 0,2-ով, 2000-ից ավելի դեպքում` 0,3-ով: |
|
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության կԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐիչ |
Ս. ՄԱՆԱՍԱՐՅԱՆ |