ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 10-Ի N 1146-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 880-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (20.06.2026-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2026.06.08-2026.06.21 Պաշտոնական հրապարակման օրը 19.06.2026
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
18.06.2026
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
18.06.2026
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
20.06.2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

18 հունիսի 2026 թվականի N 880-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 10-Ի N 1146-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների 1-ին մասերով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հոկտեմբերի 10-ի «Հանրային քննարկումների կազմակերպման և անցկացման կարգը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի մարտի 25-ի N 296-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1146-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) նախաբանը «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 4-րդ հոդվածի 6-րդ մասը» բառերից հետո լրացնել «և «Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման մասին» օրենքի 7-րդ հոդվածի 1.1-ին մասը» բառերով:

2. Որոշման 1-ին կետով սահմանված հավելվածում (այսուհետ՝ հավելված) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝

1) հավելվածի 3-րդ կետը «նորմատիվ որոշումների» բառերից հետո լրացնել «, այդ թվում՝ հանրության գերակա շահ ճանաչելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումների» բառերով.

2) հավելվածի 11-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով՝

«Հանրության գերակա շահ ճանաչելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումների նախագծերի դեպքում սույն կարգի 10-րդ կետով սահմանված կարգով հանրային քննարկումներ իրականացնելուց բացի պարտադիր է նաև հանրային լսումների անցկացումը:».

3) հավելվածի 12-րդ կետը «կամ ապահովում է կայքի ավտոմատացված միացումը միասնական կայքին:» բառերից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով՝

«Հանրության գերակա շահ ճանաչելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումների նախագծերի դեպքում հանրային քննարկում իրականացնող մարմինն իր պաշտոնական ինտերնետային կայքում և միասնական կայքում հրապարակում է նաև հանրության գերակա շահի առկայությունը և նախագծով հանրության գերակա շահ ճանաչվող օտարման նպատակը հիմնավորող փաստաթղթերը (քաղաքաշինական, ներդրումային կամ այլ ծրագրերը, առկայության դեպքում` հանրության գերակա շահ ճանաչվող տարածքների սխեմաները, հատակագծերը և այլ անհրաժեշտ տեղեկատվություն պարունակող նյութեր):».

4) հավելվածի 23-րդ կետը «շահագրգիռ անձանց» բառերից հետո լրացնել «, իսկ հանրության գերակա շահ ճանաչելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումների նախագծերի դեպքում՝ նաև ձեռք բերողի (եթե ձեռք բերողը պետությունը կամ համայնքը չէ), օտարման ենթակա սեփականության սեփականատերի, սեփականությունը փաստացի տիրապետողների և օտարվող սեփականության նկատմամբ գույքային իրավունքներ ունեցողների» բառերով.

5) հավելվածի 24-րդ կետը «մասին տեղեկություններ» բառերից հետո լրացնել «, իսկ հանրության գերակա շահ ճանաչելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումների նախագծերի հանրային լսման մասին հայտարարությունը՝ նաև նախագծի և սույն կարգի 12-րդ կետով նախատեսված և հրապարակված փաստաթղթերի էլեկտրոնային հղումները կամ ինտերնետային կայքերում դրանք որոնելու համար անհրաժեշտ տվյալները (միասնական կայքում նախագծի ծածկագիրը)» բառերով.

6) հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 24.1-ին և 24.2-րդ կետերով.

«24.1. Հանրության գերակա շահ ճանաչելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումների նախագծերի հանրային լսման մասին հայտարարությունը, սույն կարգի 24-րդ կետում նշված աղբյուրներից բացի, հրապարակվում է նաև Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում, սեփականության օտարման գործառույթների իրականացման համար պատասխանատու լիազոր մարմնի և օտարվող գույքի գտնվելու վայրի տեղական ինքնակառավարման մարմինների պաշտոնական կայքերում (առկայության դեպքում):

24.2. Հանրային քննարկում իրականացնող մարմինը հանրության գերակա շահ ճանաչելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումների նախագծերի հանրային լսման մասին տեղեկատվությունը նախապես ներկայացնում է համապատասխան մարմիններին՝ սույն կարգի 24-րդ և 24.1-ին կետերով նախատեսված հրապարակումներն իրականացնելու համար։».

7) հավելվածի 25-րդ կետում.

ա. «ներկայացնում է համապատասխան նախագծի» բառերից հետո լրացնել «, իսկ հանրության գերակա շահ ճանաչելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումների նախագծերի դեպքում՝ նաև հանրության գերակա շահ ճանաչվող օտարման նպատակի իրագործման ծրագրի» բառերով,

բ. «համապատասխան նյութեր քննարկումների վերաբերյալ,» բառերին հաջորդող «որոնք» բառը փոխարինել «եթե դրանք» բառերով,

գ. «հանրային քննարկում իրականացնող մարմնի պաշտոնական ինտերնետային կայքում և միասնական կայքում» բառերը փոխարինել «սույն կարգի 24-րդ և 24.1-ին կետերում նշված աղբյուրներում» բառերով,

դ. հինգերորդ նախադասությունը «Գրավոր» բառից հետո լրացնել «, իսկ հանրության գերակա շահ ճանաչելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումների նախագծերի դեպքում նաև քննարկման ընթացքում բանավոր» բառերով:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

18.06.2026

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 19 հունիսի 2026 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան