ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
18 հունիսի 2026 թվականի N 853-Ա
ԳԵՐԱԿԱ ՈԼՈՐՏՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ, ԴՐԱՆՑ ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉ ՈՒ ՀԱՄԱԼՐՈՂ ՄԱՍԵՐԻ, ՀՈՒՄՔԻ ԵՎ (ԿԱՄ) ՆՅՈՒԹԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՍԱԿԱԳՆԱՅԻՆ, ՄԱՍՆԱՎՈՐԱՊԵՍ, ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՔՍԱՏՈՒՐՔԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ «ՊՌՈՇՅԱՆԻ ԿՈՆՅԱԿԻ ԳՈՐԾԱՐԱՆ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՀԱՅՏԸ ԲԱՎԱՐԱՐԵԼՈՒ ԵՎ «ՊՌՈՇՅԱՆԻ ԿՈՆՅԱԿԻ ԳՈՐԾԱՐԱՆ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ, «ԱԿԲԱ ԼԻԶԻՆԳ» ՎԿ ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆԸ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 17-ի N 1118-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Բավարարել «ՊՌՈՇՅԱՆԻ ԿՈՆՅԱԿԻ ԳՈՐԾԱՐԱՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված հայտը գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նկատմամբ սակագնային, մասնավորապես, ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար և սահմանված կարգով կիրառել համապատասխան արտոնությունը` համաձայն հավելվածի ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նկատմամբ:
2. Սույն որոշման առաջին կետով սահմանված ծրագրի շրջանակներում ներմուծվող և հավելվածով սահմանված ցանկում ներկայացված լիզինգով ձեռք բերվող ապրանքների (ցանկի 1-2-րդ կետերի) ներմուծման ժամանակ մաքսատուրքից ազատման արտոնություն տրամադրվում է 2026 թվականի փետրվարի 16-ի N 2602 326 լիզինգի գլխավոր պայմանագրով սահմանված «ԱԿԲԱ ԼԻԶԻՆԳ» ՎԿ փակ բաժնետիրական ընկերությանը (այսուհետ՝ լիզինգատու կազմակերպություն)՝ պայմանով, որ ապրանքները ներմուծելուց հետո դրանք հանձնվելու են «ՊՌՈՇՅԱՆԻ ԿՈՆՅԱԿԻ ԳՈՐԾԱՐԱՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը ներդրումային ծրագրի իրականացման համար։
3. Ներդրումային ծրագրի իրականացման ընթացքում լիզինգի պայմանագիրը լուծվելու դեպքում լիզինգատու կազմակերպությունը ներմուծված ապրանքները կարող է օտարել այլ անձանց՝ արտոնությամբ տրամադրված մաքսատուրքերը վճարելուց հետո:
4. Սահմանել, որ՝
1) ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծված ապրանքների, այդ թվում՝ լիզինգատու կազմակերպության կողմից «ՊՌՈՇՅԱՆԻ ԿՈՆՅԱԿԻ ԳՈՐԾԱՐԱՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը հանձնված ապրանքների նկատմամբ կիրառվում են Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի և որոշմամբ սահմանված սահմանափակումները.
2) սույն որոշման հավելվածում նշված են ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նախնական արժեքները.
3) ներդրումային ծրագրի շրջանակներում տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի ներմուծումն իրականացվելու է 2026 թվականի մարտի 20-ից մինչև 2027 թվականի մարտի 19-ը ներառյալ.
4) ներդրումային ծրագրի իրականացման ժամկետ է սահմանվում սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 1 տարի։
|
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
|
Երևան |
|
18.06.2026 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
|
Հավելված ՀՀ կառավարության 2026 թվականի հունիսի 18-ի N 853-Ա որոշման |
Ց Ա Ն Կ
ԳԵՐԱԿԱ ՈԼՈՐՏՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ, ԴՐԱՆՑ ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉ ՈՒ ՀԱՄԱԼՐՈՂ ՄԱՍԵՐԻ, ՀՈՒՄՔԻ ԵՎ (ԿԱՄ) ՆՅՈՒԹԵՐԻ
|
NN ը/կ |
ԱՏԳ ԱԱ-ի ծածկագիրը |
Անվանումը |
Տեխնիկական բնութագիրը |
Չափի միա-վորը |
Քա-նակը |
Ծագման երկիրը |
Արտահան-ման երկիրը |
Արժեքը (դրամ) |
Այլ տեղեկու-թյուններ |
|
ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐ, ԴՐԱՆՑ ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉ ՈՒ ՀԱՄԱԼՐՈՂ ՄԱՍԵՐ | |||||||||
|
1. |
8402120009 |
Ջրախողովակային կաթսաներ՝ գազով աշխատող՝ ժամում 2 տոննա գոլորշու արտադրողակա- նությամբ BSS-N2000GX |
Ուղղահայաց ջրախողո- վակային շոգեկաթսաներ մինչև 180 C աստիճան և 10 կգ/սմ2 հագեցած գոլորշի արտադրելու համար |
կգ |
6 500 |
Կորեայի Հանրա-պետություն |
Կորեայի Հանրա-պետություն |
48 000 000 |
Լիզինգի պայմանագիր N 2602 326 |
|
2. |
8402120009 |
Ջրախողովակային կաթսաներ՝ գազով աշխատող՝ ժամում 4 տոննա գոլորշու արտադրողակա- նությամբ BSS-N4000GX |
Ուղղահայաց ջրախողո- վակային շոգեկաթսաներ մինչև 180 C աստիճան և 10 կգ/սմ2 հագեցած գոլորշի արտադրելու համար |
կգ |
9 000 |
Կորեայի Հանրա-պետություն |
Կորեայի Հանրա-պետություն |
60 000 000 |
Լիզինգի պայմանագիր N 2602 326 |
|
ՀՈՒՄՔ ՈՒ ՆՅՈՒԹԵՐ | |||||||||
|
1. |
2102109000 |
Խմորասնկեր |
Խմորասնկեր գինու արտադրության համար |
կգ |
2 000 |
- |
Իտալիա |
35 114 000 |
|
|
2. |
2102209000 |
Սնունդ խմորասնկերի համար |
Սնունդ խմորասնկերի համար |
կգ |
2 000 |
- |
Իտալիա |
32 530 000 |
|
|
3. |
3203001009 |
Բնական ներկանյութ |
Խաղողի կեղևից պատրաստված բնական ներկանյութ ՝ գինու արտադրության մեջ օգտագործվող |
կգ |
10 000 |
Լեհաստան |
Լեհաստան |
20 930 000 |
|
|
4. |
3923210000 |
Պոլիմերային փաթեթներ իր խցանով |
Պոլիմերային փաթեթներ իր խցանով, հեղուկի պահպանման համար |
կգ |
2 000 |
Ֆրանսիա |
Ռումինիա |
434 000 |
|
|
5. |
4415101000 |
Փայտյա տուփեր |
Փայտյա տուփեր կոնյակի շշերի համար |
կգ |
15 000 |
Չինաստան |
Չինաստան |
25 950 000 |
|
|
6. |
4819200000 |
Ստվարաթղթե տուփեր |
Ստվարաթղթե տուփեր ոչ գոֆրո ստվարաթղթից կոնյակի շշերի համար |
կգ |
7 000 |
Չինաստան |
Չինաստան |
13 790 000 |
|
|
7. |
4504109100 |
Ագլոմերացված խցաններ |
Ագլոմերացված խցաններ շշերի համար |
կգ |
13 000 |
Պորտու-գալիա |
Պորտու-գալիա |
290 420 |
|
|
8. |
4503101000 |
Բնական խցաններ |
Բնական խցաններ ապակյա շշերի համար |
կգ |
8 000 |
Պորտու-գալիա |
Պորտու-գալիա |
130 480 |
|
|
9. |
4821901000 |
Թղթյա ինքնակպչուն պիտակներ |
Թղթյա ինքնակպչուն պիտակներ |
կգ |
6 000 |
Չինաստան |
Հոնկոնգ |
25 800 000 |
|
|
10. |
7010904300 |
Շիշ 0,75լ |
Ապակյա անգույն դատարկ շշեր 0,75լ |
հատ |
100 000 |
Տարբեր |
Ֆրանսիա |
73 500 000 |
|
|
11. |
7010904300 |
Շիշ 0,5լ |
Ապակյա անգույն դատարկ շշեր 0,5լ |
հատ |
50 000 |
Չինաստան |
Չինաստան |
83 500 000 |
|
|
12. |
7010903100 |
Շիշ 3լ |
Ապակյա անգույն դատարկ շշեր 3լ |
հատ |
1 000 |
- |
Ֆրանսիա |
16 897 000 |
|
|
13. |
7010904300 |
Շիշ 0,7լ |
Ապակյա անգույն դատարկ շշեր 0,7լ |
հատ |
50 000 |
- |
Ֆրանսիա |
55 000 000 |
|
|
14. |
7010904700 |
Շիշ 0,05լ |
Ապակյա անգույն դատարկ շշեր 0,05լ |
հատ |
20 000 |
Ֆրանսիա |
Ֆրանսիա |
5 260 000 |
|
|
15. |
7010904100 |
Շիշ 1750մլ |
Ապակյա անգույն դատարկ շշեր 1750 մլ |
հատ |
30 000 |
Չինաստան |
Չինաստան |
39 090 000 |
|
|
16. |
7326909807 |
Մետաղական հենակներ |
Մետաղական հենակներ կոնյակի շշերի համար |
կգ |
20 000 |
Չինաստան |
Չինաստան |
31 420 000 |
|
|
Ընդամենը |
567 635 900 |
||||||||
|
Հայաստանի Հանրապետության |
Ա. Հարությունյան |
|
18.06.2026 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |