ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
18 հունիսի 2026 թվականի N 849-Ա
ՈՐՊԵՍ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ, ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔ ՆՎԻՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածը, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 89-րդ հոդվածը, «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ, 6-րդ և 9-րդ հոդվածի 5-րդ մասերը, «Պետական գույքի կառավարման մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին կետը, 22-րդ հոդվածի 4-րդ մասը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի դեկտեմբերի 19-ի N 2037-Ն որոշման 4-րդ կետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Որպես նվիրատվություն Հայաստանի Հանրապետությանն ընդունել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնքի (այսուհետ՝ համայնք) սեփականությունը հանդիսացող՝ Սյունիքի մարզ, համայնք Կապան, գյուղ Ագարակ, 2-րդ փողոց, 19 հողամաս հասցեում գտնվող, 442041.6 դրամ շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքով, 0.4784 հեկտար մակերեսով հողամասը (այսուհետ՝ գույք 1) (16․01․2026 թ․ տրամադրված անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական՝ N16012026-09-0021):
2. Գույք 1-ը և Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող՝ Սյունիքի մարզ, համայնք Կապան, գյուղ Ագարակ, 2-րդ փողոց, 27/1 հողամաս հասցեում գտնվող, 512358 դրամ շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքով, 0.5545 հեկտար մակերեսով հողամասը (այսուհետ՝ գույք 2) (23․04․2026 թ․ տրամադրված անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական՝ N27042026-09-0016) ամրացնել Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությանը:
3. Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությանն ամրացված, Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող՝ Սյունիքի մարզ, համայնք Կապան, գյուղ Ագարակ, 4-րդ փողոց, 13 հողամաս հասցեում գտնվող, 09-008-0102-0051 կադաստրային ծածկագրով, 462000 դրամ շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքով, 0.5 հեկտար մակերեսով հողամասը (այսուհետ՝ գույք 3) (27․09․2021 թ․ տրամադրված անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական՝ N27092021-09-0012) նվիրել համայնքին:
4․ Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում համայնքի ղեկավարի հետ համատեղ ապահովել գույք 1-ի և գույք 3-ի` օրենքով սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության անունից նվիրատվության պայմանագրերի կնքումը։
5. Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենին` սույն որոշման 4-րդ կետում նշված աշխատանքների ավարտից հետո երկամսյա ժամկետում ապահովել գույք 1-ի և գույք 3-ի հանձնման-ընդունման, գույք 1-ի նկատմամբ իրավունքների պետական գրանցման և գույք 2-ի միակողմանի ընդունման ու հաշվառման աշխատանքները՝ գույք 1-ի նկատմամբ իրավունքների պետական գրանցման հետ կապված ծախսերն իրականացնելով Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության միջոցների հաշվին:
|
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
|
Երևան |
|
18.06.2026 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|