ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
18 հունիսի 2026 թվականի N 846-Ա
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՊՈԼԻՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ «ԵՐԵՎԱՆԻ ԱՎԱԳ ԴՊՐՈՑ»-ԻՆ ՕՏԱՐ ԼԵԶՎՈՎ (ԱՆԳԼԵՐԵՆ) ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Հանրակրթության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 6.1-ին մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Թույլատրել «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամի «Երևանի ավագ դպրոց»-ին 2026-2027 թվականների ուստարվանից միջնակարգ կրթության երրորդ աստիճանի 11-12-րդ դասարաններում իրականացնել «Միջազգային բակալավրիատի դիպլոմա» ծրագիրն անգլերենով` 3 տարի ժամկետով:
|
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
|
Երևան |
|
18.06.2026 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|