ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
18 հունիսի 2026 թվականի N 856-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 28-Ի N 1180-Ն, N 1177-Ն ԵՎ N 1161-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ, 34-րդ հոդվածներով, «Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» 2026 թվականի փետրվարի 13-ի ՀՕ-49-Ն օրենքի 1-ին, 2-րդ և 5-րդ հոդվածներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1․ Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի հուլիսի 28-ի «Անձի ֆունկցիոնալության գնահատման կարգը հաստատելու մասին» N 1180-Ն որոշման (այսուհետ՝ որոշում 1) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝
1) որոշում 1-ի հավելվածի 2-րդ կետում «որոշելու և» բառերը փոխարինել «որոշելու և (կամ)» բառերով․
2) որոշում 1-ի հավելվածի 14-րդ կետի 3-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3) բժշկասոցիալական փորձաքննության արդյունքում անժամկետ հաշմանդամություն ունեցող անձանց կողմից իրենց ցանկությամբ դիմելու դեպքում, այդ թվում՝ ծառայությունների անհատական ծրագիր ստանալու համար։».
3) որոշում 1-ի հավելվածի 14-րդ կետի 4-րդ ենթակետը ճանաչել ուժը կորցրած․
4) որոշում 1-ի հավելվածի 15-րդ կետի 2-րդ ենթակետից հանել «ամբողջությամբ կամ մասամբ» բառերը․
5) որոշում 1-ի հավելվածը 15-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 15.1-ին, 15․2-րդ, 15․3-րդ, 15․4-րդ և 15․5-րդ կետերով.
«15.1․ Սույն կարգի 15-րդ կետի 2-րդ և 3-րդ ենթակետերով սահմանված՝ ծառայությունների անհատական ծրագրում փոփոխություն (լրացում) կատարելու կամ դրանում ներառված միջոցառումների վերանայման դեպքերում ծառայությունների անհատական ծրագրում փոփոխություն (լրացում) կատարվում է՝ հիմք ընդունելով գործող ֆունկցիոնալության գնահատման արդյունքները և ներկայացված փաստաթղթերը (ֆունկցիոնալության սահմանափակման աստիճանը չի վերանայվում)։
15․2. Ծառայությունների անհատական ծրագրում փոփոխություններ (լրացումներ) կատարելու վերաբերյալ դիմումը սույն կարգի 30-րդ կետով սահմանված կարգով մուտքագրելիս անձը կցում է նաև փոփոխության համար հիմք հանդիսացող փաստաթուղթը։ Դիմումը մուտքագրվելուց հետո դիմումին ընթացք է տրվում սույն կարգի 33-րդ, 35-րդ և 37-րդ կետերով սահմանված կարգով։
15․3. Ծառայությունների անհատական ծրագրում փոփոխություն (լրացում) կատարելու դեպքում ձևավորվում է ծառայությունների անհատական նոր ծրագիր, որում ներառվում են նաև նախկին ծրագրում սահմանված բոլոր ծառայությունները։ Այս դեպքում, գործում է ծառայությունների անհատական նոր ծրագիրը, իսկ նախորդը համարվում է անվավեր։
15.4․ Ծառայությունների անհատական ծրագրում փոփոխություն (լրացում) չի կատարվում, եթե՝
1) բացակայում է դիմումում նշված ծառայությունը ցուցելու իրավական հիմքը․
2) գնահատող հանձնաժողովը չի ցուցում տվյալ ծառայությունը՝ ելնելով գնահատման արդյունքներից․
3) անձի ֆունկիոնալության գնահատման որոշման ժամկետը լրանում է դիմելուն հաջորդող ամսին։
15.5. Դիմողը գնահատող հանձնաժողովի որոշման մասին տեղեկացվում է որոշման ընդունումից հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում՝ էլեկտրոնային համակարգի միջոցով։»։
2․ Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի հուլիսի 28-ի «Անձի ֆունկցիոնալության գնահատման չափորոշիչները և գործիքները հաստատելու մասին» N 1177-Ն որոշման (այսուհետ՝ որոշում 2) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) որոշում 2-ի հավելվածի աղյուսակ 2-ը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
| « |
|
». |
2) որոշում 2-ի հավելվածի 16-րդ և 18-րդ կետերում «երաշխավորվում» բառը փոխարինել «ցուցվում» բառով, իսկ 17-րդ և 19-րդ կետերում «և ըստ ֆունկցիոնալության գնահատման չափանիշների և գործիքների երաշխավորվում» բառերը փոխարինել «ըստ կարիքի ցուցվում» բառերով։
3․ Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի հուլիսի 28-ի «Ծառայությունների անհատական ծրագրերը կազմելու և իրականացնելու կարգը հաստատելու մասին» N 1161-Ն որոշման հավելվածի 6-րդ կետում «երաշխավորությունները» բառը փոխարինել «ցուցումները» բառով, իսկ 18-րդ կետում «երաշխավորված» բառը փոխարինել «ցուցված» բառով։
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
|
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
|
Երևան |
|
18.06.2026 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 18 հունիսի 2026 թվական: