ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶ
ԾԱՂԿԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
16 հունիս 2026 թվականի թիվ 66-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԾԱՂԿԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2025 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 155-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների պահանջներով և հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը՝
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է`
1․ Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնքի ավագանու 2025 թվականի դեկտեմբերի 24-ի «Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնքի 2026 թվականի բյուջեն հաստատելու մասին» N 155-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները․
1) Բաժին 1 խումբ 1 դաս 1 (Օրենսդիր և գործադիր մարմիններ,պետական կառավարում) հոդված «4212» (Էներգետիկ ծառայություններ) «9500,0» թիվը փոխարինել «11500,0» թվով:
2) Բաժին 1 խումբ 1 դաս 1 (Օրենսդիր և գործադիր մարմիններ,պետական կառավարում) հոդված «4235» (Կառավարչական ծառայություններ) «3000,0» թիվը փոխարինել «4000,0» թվով:
3) Բաժին 3 խումբ 2 դաս 1 (Փրկարար ծառայություն) հոդված «4511» (Սուբսիդիաներ ոչ-ֆինանսական պետական (hամայնքային) կազմակերպություններին) «0,0» թիվը փոխարինել «16564,3» թվով:
4) Բաժին 4 խումբ 5 դաս 1 (ճանապարհային տրանսպորտ) հոդված «4251» (Շենքերի և կառույցների ընթացիկ նորոգում և պահպանում) «5000,0» թիվը փոխարինել «11000,0» թվով:
5) Բաժին 6 խումբ 3 դաս 1 (Ջրամատակարարում) հոդված «5112» (Շենքերի և շինությունների կառուցում) «421198,3» թիվը փոխարինել «361198,3» թվով:
6) Բաժին 6 խումբ 4 դաս 1 (Փողոցների լուսավորում) հոդված «5113» (Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում) «70000,0» թիվը փոխարինել «130000,0» թվով:
7) Բաժին 8 խումբ 2 դաս 4 (Այլ մշակութային կազմակերպություններ) հոդված «4216» (Գույքի և սարքավորումների վարձակալություն) «15000,0» թիվը փոխարինել «1000,0» թվով:
8) Բաժին 8 խումբ 2 դաս 4 (Այլ մշակութային կազմակերպություններ) հոդված «4234» (Տեղեկատվական ծառայություններ) «5000,0» թիվը փոխարինել «10000,0» թվով:
9) Բաժին 8 խումբ 2 դաս 4 (Այլ մշակութային կազմակերպություններ) հոդված «4239» (Ընդհանուր բնույթի այլ ծառայություններ) «40000,0» թիվը փոխարինել «45000,0» թվով:
10) Բաժին 11 խումբ 1 դաս 2 (ՀՀ համայնքների պահուստային ֆոնդ) հոդված «4891» (Պահուստային միջոցներ) «267028.8» թիվը փոխարինել « 245464,5» թվով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդող օրվանից:
|
Կողմ -10
ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ՆԱՐԵԿ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ ՈՍԿԱՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ԳՈՀԱՐ ԳԱԼՍՏՅԱՆ ՀԱՍՄԻԿ ԱՍԱՏՐՅԱՆ ԱՐՄԵՆ ԲԱՂՐԱՄՅԱՆ ԿԱՐԵՆ ԲԱԲԱՅԱՆ ՌՈՒԶԱՆՆԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ՄԵՐՈՒԺԱՆ ՍՏԵՓԱՆՅԱՆ ՆՈՒՆԻԿ ՄԵԼՈՅԱՆ ԱՐԹՈՒՐ |
Դեմ -0 |
Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
17․06․2026թ |
Ն. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 18 հունիսի 2026 թվական: