ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
31 հոկտեմբերի 1994 թ. N 512
Քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ԱՐՏԱՀԱՆՎՈՂ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ, ՄԵՔԵՆԱՆԵՐԻ ԵՎ ՏԵԽՆԻԿԱՅԻ ՄՅՈՒՍ ՏԵՍԱԿՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ, ՈՐՈՆՑ ՎՐԱ ՏԱՐԱԾՎՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1993 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 3-Ի N 608 ՈՐՈՇՄԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆԸ
Ի կատարումն Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի դեկտեմբերի 3-ի N 608 որոշման 9-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի դեկտեմբերի 3-ի «Հայաստանի Հանրապետությունից արտադրական նշանակության սարքավորումների, մեքենաների և տեխնիկայի մյուս տեսակների արտահանման կարգավորման մասին» N 608 որոշման գործողությունը տարածվում է արտասահմանյան արտադրության (բացառությամբ նախկին ԽՍՀՄ-ում արտադրված) արտադրական նշանակության սարքավորումների, մեքենաների և տեխնիկայի բոլոր տեսակների վրա:
2. Հաստատել Հայաստանի Հանրապետությունից արտահանվող նախկին ԽՍՀՄ-ում, Հայկական ԽՍՀ-ում և Հայաստանի Հանրապետությունում արտադրված ու Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների հիմնական միջոցներ հանդիսացող արտադրական նշանակության սարքավորումների, մեքենաների և տեխնիկայի մյուս տեսակների ցանկը (կցվում է), որոնց վրա տարածվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի դեկտեմբերի 3-ի N 608 որոշման գործողությունը:
3. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետությունում արտադրված և պատրաստի արտադրանք հանդիսացող արտադրական նշանակության սարքավորումների, մեքենաների և տեխնիկայի մյուս տեսակների (այսուհետև` տեխնիկա) Հայաստանի Հանրապետությունից արտահանման ժամանակ արտահանող սուբյեկտը պարտավոր է Հայաստանի Հանրապետության մաքսային մարմիններին ներկայացնել թողարկողի կողմից տրված նշված տեխնիկայի տեխնիկական անձնագիրը:
4. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի դեկտեմբերի 3-ի N 608 որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետությունից արտադրական նշանակության սարքավորումների, մեքենաների և տեխնիկայի մյուս տեսակների արտահանման կարգի 5-րդ կետի «ա» ենթակետի երկրորդ պարբերությունը:
|
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության վարչապետ |
Հ. ԲԱԳՐԱՏՅԱՆ |
|
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության կԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐիչ |
Ս. ՄԱՆԱՍԱՐՅԱՆ |
|
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է ՀՀ կառավարության 1994 թ. հոկտեմբերի 31-ի N 512 որոշմամբ |
Ց Ա Ն Կ
ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ, ՄԵՔԵՆԱՆԵՐԻ ԵՎ ՏԵԽՆԻԿԱՅԻ ՄՅՈՒՍ ՏԵՍԱԿՆԵՐԻ, ՈՐՈՆՑ ՎՐԱ ՏԱՐԱԾՎՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1993 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 3-Ի N 608 ՈՐՈՇՄԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆԸ
|
NN ը/կ |
Անվանումը |
Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի կոդը |
|
1 |
2 |
3 |
|
1. |
Մետաղամշակման արտադրական նշանակության հաստոցներ (բացի կենցաղում օգտագործվող սեղանի հաստոցներից) |
8458, 8459, 8460, 8461, 8465, 8466 |
|
խառատի |
||
|
ատամնահան |
||
|
ֆրեզերային |
||
|
հղկման |
||
|
պտուտակահան |
||
|
թվային ծրագրավորման ղեկավարությամբ |
||
|
առանցքային |
||
|
խորը շաղափման |
||
|
2. |
1 տոննայից ավելի հզորության մամլիչներ | 8462 |
|
3. |
Փաթաթման սարքավորումներ | - |
|
4. |
Ապակեթելիկների և ապակեգործվածքների արտադրման համար սարքավորումներ | - |
|
5. |
Կաբելի արտադրության համար սարքավորումներ | 8463, 8479 40 |
|
6. |
Վակուումային և պլազմային փոշեծածկման սարքավորումներ | 8456, 8515 |
|
7. |
Վակուումային էլեկտրավառարաններ | 8514 |
|
8. |
Էլեկտրաչափիչ սարքավորումներ |
9027, 9028, 9029, 9030 |
|
9. |
Էլեկտրաշարժիչներ` փոփոխական հոսանքի էեկտրաշարժիչներ, որոնց պտտման առանձին բարձրությունը կազմում է 50-355 մմ | 8501, 10, 930 |
|
10. |
1 կվտ-ից բարձր հզորության հաստատուն և փոփոխական հոսանքների բոլոր տեսակի գեներատորներ |
8501, 33, 8501 3 8501, 40, 8501 5 |
|
11. |
Լրակազմային տրանսֆորմատորային ենթակայաններ | 8504 |
|
12. |
Մեքենաներ տեքտիլ թելիկների մշակման համար, մանվածքային մեքենաներ | 8445 |
|
13. |
Մանածագործական հաստոցներ | 8446 |
|
14. |
Գործելու մեքենաներ | 8447 |
|
15. |
Կապի ապարատուրա | 8525, 8526, 8527, 8517 |
|
հատուկ նշանակության ռադիոկայաններ և դրանց անտենաներ |
||
|
հեռագրային սարքավորումներ |
||
|
խտացնող սարքավորումներ |
||
|
կոմուտացիոն սարքավորումներ |
||
|
բարձր հաճախականության միացուցիչներ |
||
|
հեռախոսակայաններ |
||
|
բաշխիչ տուփեր |
||
|
լայնաշերտ կապի սարքավորումներ |
||
|
16. |
ԷՀՄ և դրանց սարքավորումներ | |
|
- 286/386/486 տիպի անհատական համակարգիչներ և դրանց տպագրական սարքեր |
8471 20 | |
|
պատճենահանման տեխնիկա |
8472 10 000 | |
|
17. |
Հոսանքի քիմիական աղբյուրներ (մանրանրբիկ մարտկոցներից մինչև տանկի կուտակիչներ) | 8507 |
|
18. |
Բարձր անցունակության ավտոմեքենաներ (բոլոր տիպերի) | 8704 |
|
19. |
Դիզելային շարժիչներով թամբային քարշիչներ և դրանց կցասայլեր | 8716 |
|
20. |
Կողային (բորտային) բեռնատար մեքենաներ (բոլոր տիպերի) | 8704, 8705 |
|
21. |
Հատուկ նշանակության մեքենաներ | 8705 |
|
22. |
Ավտովառելիքալցավորող սարքավորումներ | - |
|
23. |
Տրակտորներ, էքսկավատորներ և ուղեհարթիչներ (բոլոր տիպերի) | 8701, 8429 |
|
24. |
Ներքին այրման դիզելային շարժիչներ | 8408 |
|
25. |
Ներքին այրման շարժիչներով կռունկներ | - |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|