ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀԱՅԿԱԿԱՆ ԱՏՈՄԱՅԻՆ ԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆԻ ՎԵՐԱԳՈՐԾԱՐԿՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 473
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (05.10.1994-մինչ օրս)
Սկզբնաղբյուր
ՀՀԿՈ 1994/10-11 հոկտեմբեր, նոյեմբեր 1994
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
05.10.1994
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ ՀՀ կառավարության գործերի կառավարչի առաջին տեղակալ
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
05.10.1994

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

5 հոկտեմբերի 1994 թ. N 473

Քաղ. Երևան

 

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՏՈՄԱՅԻՆ ԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆԻ ՎԵՐԱԳՈՐԾԱՐԿՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 

Հայկական ատոմային էլեկտրակայանի վերագործարկման ծրագրով նախատեսված աշխատանքները ժամկետին ավարտելու, շահագործման անվտանգությունն ապահովելու, ինչպես նաև էլեկտրակայանը բարձրորակ կադրերով համալրելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Ընդունել ի գիտություն, որ Հայկական ատոմային էլեկտրակայանի վերագործարկման (N 2 էներգաբլոկի) աշխատանքների ֆինանսական ծախսերի կանխատեսվող մեծությունը կազմում է 70 մլն ԱՄՆ-ի դոլարի համարժեքի գումարը։

Նշված գումարը համարվում է առավելագույն և ենթակա է ճշտման ըստ կնքված պայմանագրերի և կատարողական ակտերի։

2. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և վառելիքի նախարարությանը՝ Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության և էկոնոմիկայի նախարարության հետ համատեղ քննարկել և 1995 թվականի սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրի ու բյուջեի նախագծերում նախատեսել Հայկական ատոմային էլեկտրակայանի վերագործարկման աշխատանքների համար անհրաժեշտ միջոցներ։

3. Թույլատրել Հայկական ատոմային էլեկտրակայանին և Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և վառելիքի նախարարության Հայատոմէներգոյին աշխատողների աշխատանքի վարձատրությունն իրականացնել ամենամսյա ֆինանսական ծրագրով հաստատված աշխատավարձի ֆոնդի սահմաններում։

4. Սահմանել Հայպետատոմհսկողության աշխատողների աշխատավարձը Հայկական ատոմային էլեկտրակայանի համապատասխան աշխատողների աշխատավարձի չափով, տեսչական անձնակազմի վրա տարածելով նաև ՀԱԷԿ-ի աշխատողների համար նախատեսված համապատասխան արտոնությունները։

5. Հայաստանի Հանրապետության կառավարության 1994 թվականի մարտի 30-ի N 142 որոշման 4-րդ կետի «բ» ենթակետին համապատասխան, ՀԱԷԿ-ի աշխատողներին անվճար հատուկ սննդի համար հատկացվող գումարի չափը յուրաքանչյուր աշխատողին 1994 թվականի սեպտեմբերի 1-ից սահմանել օրական միջին հաշվով 100 դրամ։

6. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1994 թվականի մարտի 30-ի «Հայկական ատոմային էլեկտրակայանի վերագործարկման աշխատանքների հետ կապված աշխատողների աշխատանքի վարձատրության համակարգի և սոցիալական ապահովության հարցերի մասին» N 142 որոշման 1-ին կետը։

7. Հայաստանի Հանրապետության կառավարության 1994 թվականի օգոստոսի 15-ի «Պատգամավորների Երևանի քաղխորհրդի գործկոմի ռադիոակտիվ թափոնների վնասազերծման հատուկ կոմբինատի գործունեության բարելավման միջոցառումների մասին» N 372 որոշման 4-րդ կետից հանել «1-ին» բառը, լրացնելով այդ կետը հետևյալ բովանդակության նոր պարբերությամբ.

«Հայաստանի Հանրապետության արդյունաբերության նախարարության ռադիոակտիվ թափոնների վնասազերծման հատուկ կոմբինատի աշխատողների միջին ամսական աշխատավարձը սահմանել հանրապետությունում սահմանված նվազագույն աշխատավարձի 20-ապատիկի չափով, ներառյալ ջրազուրկ բնակավայրերի համար սահմանված գործակիցը»։

 

Հայաստանի Հանրապետության ՓՈԽվարչապետ

Վ. ՉԻՏԵՉՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ

Ա. ՀՅՈՒՍԻՍՅԱՆՑ

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան