ՀՀ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԳՈՐԾ ԹԻՎ ՀԿԴ/0131/02/23 ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (23.07.2025-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2026.06.08-2026.06.21 Պաշտոնական հրապարակման օրը 17.06.2026
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
23.07.2025
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
23.07.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
23.07.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն
դատարանի որոշում
Հակակոռուպցիոն քաղաքացիական գործ

Հակակոռուպցիոն քաղաքացիական գործ

 թիվ ՀԿԴ/0131/02/23

2025 թ.

թիվ ՀԿԴ/0131/02/23

Նախագահող դատավոր՝  Դ Հովհաննիսյան

Դատավորներ՝

 Ա Ոսկանյան

  Գ Թորոսյան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`

 

նախագահող և զեկուցող

Ա. ԴԱՎԹՅԱՆ

Լ. ԳՐԻԳՈՐՅԱՆ

Ա. ԿՈՒՐԵԽՅԱՆ

 

«23» հուլիսի 2025 թ.

քաղաք Երևան

 

գրավոր ընթացակարգով քննելով ըստ ՀՀ գլխավոր դատախազության (այսուհետ` Դատախազություն) հայցի ընդդեմ Արսեն Վարդգեսի Ավետիսյանի՝ պետությանը պատճառված վնասը բռնագանձելու պահանջի մասին, հակակոռուպցիոն քաղաքացիական գործով ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի 19032024 թվականի որոշման դեմ Դատախազության բերած վճռաբեկ բողոքը,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

1.1. 27052022 թվականին դիմելով դատարան` Դատախազությունը պահանջել է Արսեն Վարդգեսի Ավետիսյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի բռնագանձել 681923052 ՀՀ դրամ՝ որպես պետությանը պատճառված վնասի հատուցում։

1.2. ՀՀ հակակոռուպցիոն դատարանի (այսուհետ` Դատարան) (դատավոր՝ Կ Բադալյան) 08092023 թվականի վճռով պատասխանող Արսեն Վարդգեսի Ավետիսյանի ներկայացուցիչ, փաստաբան Զարզանդ Հարությունյանի միջնորդությունը՝ հայցային վաղեմություն կիրառելու մասին, բավարարվել է, Դատախազության հայցը՝ մերժվել։

13 09.10.2023 թվականին սույն գործով վերաքննիչ բողոք է ներկայացրել Դատախազությունը։

1.4. ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 19032024 թվականի որոշմամբ Դատախազության վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 08092023 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ:

15 19042024 թվականին սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Դատախազությունը (այսուհետ՝ Բողոք բերած անձ)։

1.6. 21062024 թվականի որոշմամբ Վճռաբեկ դատարանը վճռաբեկ բողոքն ընդունել է վարույթ։ Դատավոր Լ Մելիքջանյանը հայտնել է հատուկ կարծիք։

1.7. 27052024 թվականին վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Արսեն Վարդգեսի Ավետիսյանը (ներկայացուցիչ՝ Զ Հարությունյան)։

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

 2.1. Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 17-րդ, 331-րդ, 337-րդ և 1058-րդ հոդվածները։

Բողոք բերած անձը բողոքում ներկայացրել է հետևյալ փաստարկները.

 2.2. Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի 26072019 թվականի դատավճռով առաջադրված մեղադրանքում Արսեն Վարդգեսի Ավետիսյանին արդարացնելով՝ արձանագրվել է, որ դատաքննությամբ հետազոտված ապացույցներով չի հիմնավորվել ամբաստանյալին մեղսագրվող հանցակազմի օբյեկտիվ և սուբյեկտիվ կողմի մեջ մտնող ու ապացուցման ենթակա հանգամանքներից ոչ մեկը, մասնավորապես այն, որ Արսեն Վարդգեսի Ավետիսյանը, օգտագործելով իրեն վստահված գույքի նկատմամբ ունեցած լիազորությունները, նախապես այդ գույքն առանձնացրել է սեփականատիրոջ գույքային ֆոնդից և ընդգրկել իր գույքային ֆոնդի մեջ:

23 ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 25022021 թվականի որոշմամբ վերը նշված դատավճիռը թողնվել է անփոփոխ։

24 ՀՀ վճռաբեկ դատարանի 08042022 թվականի որոշմամբ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 25022021 թվականի որոշումը բեկանվել է և գործն ուղարկվել է նոր քննության: ՀՀ վճռաբեկ դատարանը հաստատված է համարել, որ «Էյր Արմենիա» ՓԲ ընկերության՝ ի դեմս տնօրեն Արսեն Վարդգեսի Ավետիսյանի և Հայաստանի Հանրապետության միջև ծագած իրավահարաբերությունն ունեցել է հետևյալ բովանդակությունը՝ Արսեն Վարդգեսի Ավետիսյանը, հանդիսանալով Հայաստանի Հանրապետությունում սահմանված կարգով պետական գրանցում ստացած ավիափոխադրող «Էյր Արմենիա» ՓԲ ընկերության տնօրենը, ենթաօրենսդրական ակտի ուժով պարտավորված է եղել գանձել և օրենքով սահմանված կարգով ու ժամկետում պետական բյուջե փոխանցել ֆիզիկական անձանց ելքի համար պետական տուրքի գումարները, այսինքն՝ Արսեն Վարդգեսի Ավետիսյանին պատկանող ավիաընկերությունը տվյալ իրավահարաբերության շրջանակներում կատարել է բացառապես միջնորդական դեր, այն է՝ ի կատարումն պետության կողմից իրեն պատվիրակված լիազորության, ապահովել է ավիատոմսի վճարի բաղկացուցիչ մասը կազմող և իր կողմից գանձվող պետական տուրքի վճարը պետական ֆոնդ ուղղելու պարտականությունը: Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը, առաջադրված մեղադրանքում արդարացնելով Արսեն Վարդգեսի Ավետիսյանին, պատշաճ գնահատման չի ենթարկել նրան պատկանող՝ «Էյր Արմենիա» ՓԲ ընկերության և Հայաստանի Հանրապետության միջև ձևավորված իրավահարաբերությունների բնույթն ու այդ համատեքստում տվյալ կազմակերպությանը՝ ենթաօրենսդրական ակտի ուժով վստահված ու փաստացի պետության ֆոնդին ուղղման ենթակա միջոցների տնօրինման հանգամանքները՝ նյութաիրավական նորմի մեկնաբանման հարցում հանգելով սխալ եզրահանգման, ուստի Արսեն Վարդգեսի Ավետիսյանին ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով առաջադրված մեղադրանքում արդարացնելու վերաբերյալ ստորադաս դատարանների հետևությունները հիմնավորված և պատճառաբանված չեն:

25 Նշել է, որ օբյեկտիվ կողմի և այն կատարող անձի առկայության կամ բացակայության վերաբերյալ քրեական վարույթով օրինական ուժի մեջ մտած դատական ակտով հաստատված հանգամանքները նախադատելի են քաղաքացիական գործի համար, ինչը նշանակում է, որ քրեական վարույթի շրջանակներում անձի կողմից ոչ օրինաչափ վարքագծի բացակայությունը հաստատող դատական ակտի պայմաններում, նույն արարքի հետևանքով իրավունքի խախտման առկայության մասին խոսք լինել չի կարող:

Ոչ օրինաչափ վարքագծի բացակայությունը հանգեցնում է իրավունքի խախտման և վնասի հատուցման պայմանների բացակայության, որպիսի պայմաններում Դատախազությունը Դատարանի կողմից որպես հայցային վաղեմության հոսքի սկիզբ մատնանշվող 22112017 թվականից կամ 28112017 թվականից հետո եռամյա ժամկետում չէր կարող իր խախտված իրավունքի պաշտպանության հայց հարուցել դատարան, քանի որ խախտված իրավունքի պաշտպանության ժամանակահատվածը չլրացած, մոտ 1 տարի 8 ամիս հետո՝ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի 26062019 թվականի արդարացման դատական ակտից մինչև ՀՀ վճռաբեկ դատարանի 08042022 թվականի որոշմամբ դատական ակտը բեկանելը, առկա էին ոչ օրինաչափ վարքագծի, այսինքն՝ իրավունքի խախտման և դատարան դիմելու հիմքի բացակայությունը հաստատող հանգամանքներ, ինչից ելնելով էլ Դատախազության կողմից հայցը հարուցվել է ՀՀ վճռաբեկ դատարանի 08042022 թվականի որոշմամբ իրավունքի խախտման փաստը հաստատելուց 2 ամիս հետո և որպես իրավունքի խախտման մասին իմանալու սկիզբ դիտվել է ՀՀ վճռաբեկ դատարանի 08042022 թվականի որոշումը կայացնելու պահը:

26 Վերոգրյալի հիման վրա Բողոք բերած անձը պահանջել է ամբողջությամբ բեկանել Վերաքննիչ դատարանի 19032024 թվականի որոշումը և գործն ուղարկել ստորադաս դատարան՝ նոր քննության կամ կայացնել նոր դատական ակտ՝ բավարարելով հայցը։

 

3 Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները.

31 Արսեն Վարդգեսի Ավետիսյանը վճռաբեկ բողոքի պատասխանում ներկայացրել է հետևյալ փաստարկները.

32 Անդրադառնալով Դատախազության այն պնդմանը, որ հայցային վաղեմության ժամկետն սկսել է հոսել այն պահից, երբ ՀՀ վճռաբեկ դատարանի որոշմամբ բեկանվել է Արսեն Վարդգեսի Ավետիսյանին արդարացնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի որոշումը և գործն ուղարկվել նոր քննության, նշել է, որ դրանք անհիմն են, քանի որ սույն գործը հանդիսանում է քաղաքացիական գործ, այլ ոչ թե քրեական, իսկ քաղաքացիական գործով ներկայացվել է հայցադիմում, որով հայցվորը ներկայացրել է իր հայցապահանջի հիմքերը, իրավական հիմքերն ու հայցի առարկան։

33 Սույն գործով պետությունը՝ ի դեմս Դատախազության, տնտեսվարող սուբյեկտի տնօրեն Արսեն Վարդգեսի Ավետիսյանի կողմից պետության գույքային շահերի ենթադրյալ խախտման փաստի մասին իմացել է առնվազն դատախազի կողմից մեղադրական եզրակացությունը հաստատելու պահից։ Պետությանը պատճառված վնասի հատուցման պահանջով հայց հարուցելու իրավունքը ծագել է դատախազի կողմից մեղադրական եզրակացությունը հաստատելու պահից։ Նշված հետևությունը բխում է ՀՀ վճռաբեկ դատարանի այն դիրքորոշումից, որ դատախազի կողմից մեղադրական եզրակացությունը հաստատելու պահին արդեն իսկ առկա է եղել բավարար ապացույցների համակցություն, որ մեղադրյալի ոչ իրավաչափ գործողությունների արդյունքում պետությանը պատճառվել է վնաս։ Ընդ որում, անկախ այն հանգամանքից, թե մեղադրյալն իր կողմից կատարված ոչ իրավաչափ գործողությունների համար ենթակա էր արդյոք քրեական պատասխանատվության, թե ոչ, այնուամենայնիվ դատախազի կողմից մեղադրական եզրակացությունը հաստատելու պահից ծագել է մեղադրյալին քաղաքացիաիրավական պատասխանատվության ենթարկելու հնարավորությունը։ Ուստի դատախազի կողմից մեղադրական եզրակացությունը հաստատելու պահից սկսել է հոսել պետության՝ խախտված իրավունքի դատական պաշտպանության հայցային վաղեմության ժամանակահատվածը։

34 Դատարանը գործի քննությունը, հայցային վաղեմություն կիրառելու միջնորդության քննությունն իրականացրել է քաղաքացիական դատավարության նորմերի խիստ պահպանմամբ, իրավացիորեն կիրառել է հայցային վաղեմություն և այդ հիմքով հայցը մերժել։ Վերաքննիչ դատարանը, վերաքննիչ բողոքը մերժելով, ևս հանգել է ճիշտ հետևության։

35 Վերոգրյալի հիման վրա հայտնել է, որ վճռաբեկ բողոքը բավարարելու հիմքեր չկան։

 

4. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

4.1. 29122016 թվականին ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի իրավախախտումների հայտնաբերման ու վարչական վարույթների իրականացման վարչության հետաքննության բաժնում «Էյր Արմենիա» ՓԲ ընկերության տնօրինության կողմից առանձապես խոշոր չափերով յուրացում կատարելու փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցվել է թիվ 83181816 քրեական գործը։

42 Նախաքննության մարմնի 21072017 թվականի որոշմամբ Արսեն Վարդգեսի Ավետիսյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով։ Նախաքննության մարմնի 22112017 թվականի որոշմամբ առաջադրված մեղադրանքը փոփոխվել է, նոր մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով։

43 28112017 թվականին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան:

44 Թիվ ԵԿԴ/0315/01/17 քրեական գործով Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 26072019 թվականի դատավճռով Արսեն Վարդգեսի Ավետիսյանը ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով առաջադրված մեղադրանքում ճանաչվել է անմեղ և արդարացվել` հանցադեպի բացակայության հիմքով:

45 ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 25022021 թվականի որոշմամբ Դատախազության վերաքննիչ բողոքը մերժվել է, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 26072019 թվականի արդարացման դատավճիռը թողնվել է անփոփոխ:

46 ՀՀ վճռաբեկ դատարանի 08042022 թվականի որոշմամբ Դատախազության վճռաբեկ բողոքը բավարարվել է, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 25022021 թվականի որոշումը բեկանվել և գործն ուղարկվել է նույն դատարան՝ նոր քննության (հատոր 1-ին, գթ 7)։

47 Սույն գործով Դատախազությունը 27052022 թվականին Արսեն Վարդգեսի Ավետիսյանի դեմ հայցադիմում է ներկայացրել դատարան՝ պետությանը պատճառված վնասը բռնագանձելու պահանջով (հատոր 1-ին, գթ 3, 58)։

48 Արսեն Վարդգեսի Ավետիսյանի ներկայացուցիչը Դատարան է ներկայացրել հայցային վաղեմություն կիրառելու վերաբերյալ միջնորդություն (հատոր 2-րդ, գ.թ. 20):

 

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.

5.1. Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորվել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի իմաստով, այն է՝ բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար, որի առկայությունը հերքվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:

 

Սույն վճռաբեկ բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ վնասի հատուցման համար սահմանված նյութաիրավական պայմանների բացահայտման անհրաժեշտությամբ պայմանավորված հայցային վաղեմության ժամկետի կիրառման առանձնահատկություններին՝ վերահաստատելով նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումները։

 

5.2. ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 14-րդ հոդվածի 10-րդ կետի համաձայն՝ քաղաքացիական իրավունքների պաշտպանությունն իրականացվում է վնասներ հատուցելով։

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 17-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ անձը, ում իրավունքը խախտվել է, կարող է պահանջել իրեն պատճառված վնասների լրիվ հատուցում, եթե վնասների հատուցման ավելի պակաս չափ նախատեսված չէ օրենքով կամ պայմանագրով:

Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ վնասներ են իրավունքը խախտված անձի ծախսերը, որ նա կատարել է կամ պետք է կատարի խախտված իրավունքը վերականգնելու համար, նրա գույքի կորուստը կամ վնասվածքը (իրական վնաս), չստացված եկամուտները, որոնք այդ անձը կստանար քաղաքացիական շրջանառության սովորական պայմաններում, եթե նրա իրավունքը չխախտվեր (բաց թողնված օգուտ), ինչպես նաև ոչ նյութական վնասը:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1058-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ քաղաքացու անձին կամ գույքին, ինչպես նաև իրավաբանական անձի գույքին պատճառված վնասը լրիվ ծավալով ենթակա է հատուցման այն պատճառած անձի կողմից:

53 ՀՀ վճռաբեկ դատարանն իր նախադեպային որոշմամբ արձանագրել է, որ վնասի հատուցման համար պարտադիր պայման է պարտապանի ոչ օրինաչափ վարքագծի, վնասների, վնասների ու ոչ օրինաչափ գործողության միջև պատճառահետևանքային կապի և պարտապանի մեղքի միաժամանակյա առկայությունը (տե՛ս, օրինակ, Նատալյա Հակոբյանն ընդդեմ Վարդան Հայրապետյանի թիվ ՀՔԴ3/0016/02/08 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 13.02.2009 թվականի որոշումը):

Մեկ այլ որոշման շրջանակներում ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ պատճառված վնասի հատուցմանը վերաբերող գործերով դատարանները պետք է առանձնակի ուշադրություն դարձնեն ապացուցման առարկայի ճիշտ որոշմանը: Մասնավորապես, դատարանները նախ և առաջ պետք է որոշեն այն իրավաբանական փաստերի շրջանակը, որոնք էական նշանակություն ունեն քաղաքացիական գործի լուծման համար և ենթակա են պարզման գործի քննության ընթացքում: Իրավաբանական նշանակություն ունեցող հենց այդ փաստերի համակցությունն էլ կկազմի ապացուցման առարկան: Ապացուցման առարկան որոշելուց հետո միայն դատարանները, գնահատելով գործով ձեռք բերված ապացույցները, որոշում են ապացուցման առարկան կազմող իրավաբանական փաստերի հաստատվելը կամ ժխտվելը և դրանից հետո միայն որոշում հայցը բավարարելու կամ մերժելու հարցը: Վնասի հատուցման գործերով փաստերի իրավաբանական նշանակություն ունենալու հարցը լուծելիս դատարանները պետք է ղեկավարվեն տվյալ իրավահարաբերությունը կարգավորող նյութական, ինչպես նաև դատավարական իրավունքի նորմերով, որոնցում նշված են տվյալ իրավահարաբերությունը և կողմերի իրավունքներն ու պարտականությունները պայմանավորող իրավաբանական փաստերը: ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 17-րդ հոդվածի 2-րդ կետի և 1058-րդ հոդվածի 1-ին կետի կանոնակարգումներից հետևում է, որ նմանատիպ գործերով ապացուցման առարկան են կազմում իրավաբանական նշանակություն ունեցող հետևյալ փաստերը.

-ոչ օրինաչափ վարքագիծը (գործողություն կամ անգործություն),

-վնաս պատճառող անձի առկայությունը,

-պատճառված վնասի առկայությունը,

-վնաս պատճառող անձի մեղքի առկայությունը,

-պատճառահետևանքային կապը ոչ օրինաչափ գործողության կամ անգործության և պատճառված վնասի միջև (տե՛ս ՀՀ գլխավոր դատախազությունն ընդդեմ Վալենտինա Մկրտչյանի թիվ ԵԿԴ/3058/02/11 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 05.04.2013 թվականի որոշումը):

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 62-րդ հոդվածի հիմքով վնասի հատուցման համար պարտադիր պայման հանդիսացող տարրերից վնաս կրած անձի մոտ իրական կամ բաց թողնված օգուտի տեսքով վնասների, վնաս պատճառող անձի, վնաս պատճառողի մոտ ոչ օրինաչափ վարքագծի, վնասների և ենթադրյալ վնաս պատճառող անձի ոչ օրինաչափ գործողության միջև պատճառահետևանքային կապի առկայության հանգամանքների ապացուցման բեռը կրում է վնաս կրած անձը, իսկ պատճառված վնասի հարցում իր մեղքի բացակայության հանգամանքի ապացուցման պարտականությունը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի կանխավարկածի հիմքով կրում է ենթադրյալ վնաս պատճառած անձը (տե՛ս Նելլի Մկրտչյանն ընդդեմ «Երևան հյուրանոց» ԲԲԸ-ի թիվ ԵԿԴ/2600/02/10 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 04.10.2013 թվականի որոշումը 17.06.1998 թվականի ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ հոդվածի վկայակոչմամբ):

54 ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 331-րդ հոդվածի համաձայն՝ հայցային վաղեմություն է համարվում իրավունքը խախտված անձի հայցով իրավունքի պաշտպանության ժամանակահատվածը:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 332-րդ հոդվածի համաձայն՝ հայցային վաղեմության ընդհանուր ժամկետը երեք տարի է:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 335-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ իրավունքի պաշտպանության մասին պահանջը դատարանը քննության է ընդունում հայցային վաղեմության ժամկետը լրանալուց անկախ:

Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ դատարանը հայցային վաղեմությունը կիրառում է միայն վիճող կողմի դիմումով: Հայցային վաղեմության ժամկետի լրանալը, որի կիրառման մասին օրենքով սահմանված կարգով դիմում է վիճող կողմը, հիմք է դատարանի կողմից հայցը մերժելու մասին օրենքով սահմանված կարգով վճիռ կայացնելու համար:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 337-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ հայցային վաղեմության ժամկետի ընթացքն սկսվում է այն օրվանից, երբ անձն իմացել է կամ պետք է իմացած լիներ իր իրավունքի խախտման մասին: Այդ կանոնից բացառությունները սահմանվում են նույն օրենսգրքով և այլ օրենքներով:

55 ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 8-րդ հոդվածով սահմանված կանոնների համաձայն մեկնաբանելով վերը նշված նորմերը՝ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ օրենսդիրը հայցային վաղեմություն է համարում իրավունքը խախտված անձի հայցով իրավունքի պաշտպանության ժամանակահատվածը, որի ընդհանուր ժամկետը, ի տարբերություն հատուկ ժամկետների, երեք տարի է: Ընդ որում, հայցային վաղեմության ժամկետի ընթացքը, որպես կանոն, սկսվում է այն օրվանից, երբ անձն իմացել է կամ պետք է իմացած լիներ իր իրավունքի խախտման մասին, իսկ այն պարտավորությունների համար, որոնք կատարելու համար որոշված է որոշակի ժամկետ՝ դրանց համար հայցային վաղեմության ընթացքն սկսվում է այդ ժամկետի ավարտմամբ (տե'ս Վարդան Ասատրյանն ընդդեմ Սմբատ և Վահան Մինասյանների ու Գայանե Վարդանյանի թիվ ԵԷԴ/2089/02/15 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 20.11.2023 թվականի որոշումը):

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ արձանագրել է, որ օրենսդիրն, ամրագրելով հայցային վաղեմության ընդհանուր երեք տարվա ժամկետը, միաժամանակ սահմանել է նաև այդ ժամկետի հաշվարկման կարգը, այն է՝ հայցային վաղեմության ժամկետի ընթացքն սկսվում է այն օրվանից, երբ անձն իմացել է կամ պետք է իմացած լիներ իր իրավունքի խախտման մասին (տե՛ս Ռազմիկ Դարբինյանն ընդդեմ Դանիել Ղասաբողլյանի թիվ ԵԷԴ/0723/02/09 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 02.04.2010 թվականի որոշումը)։

Մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է, որ հայցային վաղեմության ժամկետն այն ժամանակահատվածն է, որն անձին հնարավորություն է տալիս դիմելու դատարան իր իրավունքների պաշտպանության հայցով: Այն դեպքում, երբ վիճող կողմը դիմում է ներկայացրել հայցային վաղեմություն կիրառելու վերաբերյալ, դատարանների օրակարգային խնդիրն է դառնում պարզել այն իրական ժամանակահատվածը, երբ հայցվորը հետամուտ է եղել իր իրավունքների դատական կարգով պաշտպանությանը (տե՛ս Սերգեյ Սարգսյանն ընդդեմ Արա Սարգսյանի և մյուսների թիվ ԵԿԴ/0881/02/12 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 28.11.2014 թվականի որոշումը): ՀՀ վճռաբեկ դատարանը մեկ այլ որոշմամբ հավելել է, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 337-րդ հոդվածի 1-ին մասի վերլուծությունից բխում է, որ օրենսդիրը հայցային վաղեմության ժամկետի ընթացքի սկիզբը կապել է ոչ թե իրավունքի խախտման պահի, այլ այն օրվա հետ, երբ անձն իմացել է կամ պետք է իմացած լիներ իր իրավունքի խախտման մասին: Օրենսդրի այս կարգավորումը բխում է այն տրամաբանությունից, ըստ որի՝ եթե անձն իր իրավունքի խախտման մասին չիմանա, ապա չի էլ կարող ձեռնամուխ լինել որևէ եղանակով՝ այդ թվում և հայց հարուցելու միջոցով իր խախտված իրավունքի պաշտպանությանը: Ընդ որում, հայցային վաղեմության ժամկետի ընթացքի մեկնարկի երկու նախապայմանների դեպքում էլ օրենսդիրը գործածել է «իմացել է» և «պետք է իմացած լիներ» արտահայտությունները, որոնց տառացի մեկնաբանությունը հանգեցնում է այն հետևության, որ հայցային վաղեմության ժամկետի ընթացքը սկսվելու համար անհրաժեշտ է, որ հայցվորը հաստատապես իմանա կամ իմացած լինի իր իրավունքի խախտման մասին: Վերոգրյալից բխում է, որ հայցային վաղեմության ժամկետի ընթացքը չի կարող սկսվել, եթե հայցվորին հասանելի տեղեկությունները նրան թույլ տան եզրակացնել միայն իր իրավունքի ենթադրյալ խախտման մասին: Իրավակիրառ պրակտիկայում շահագրգիռ անձը դատական պաշտպանության իր իրավունքն իրացնում է այն դեպքում, երբ համոզված է իր իրավունքի հաստատապես խախտման հարցում: Այլ կերպ ասած՝ շահագրգիռ անձը պետք է համոզված լինի իր իրավունքի խախտման հարցում՝ անկախ նրանից, թե իրականում իրավունքի խախտում տեղի ունեցել է, թե ոչ, ինչը դատարանի գնահատման առարկա է:

ՀՀ վճռաբեկ դատարանի նման հետևությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ դատական պաշտպանության իրավունքն ունի իրացման որոշակի պայմաններ, որոնց չարաշահումը կարող է անբարենպաստ հետևանքներ առաջացնել այդ իրավունքից անբարեխիղճ օգտված անձի համար: Հետևաբար ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 337-րդ հոդվածի 1-ին կետում օրենսդրի կողմից կիրառված «պետք է իմացած լիներ իր իրավունքի խախտման մասին» արտահայտությունը չպետք է սխալմամբ մեկնաբանվի այնպես, որ հայցային վաղեմության ժամկետի ընթացքը կարող է սկսվել հայցվորի կողմից իր իրավունքի խախտման մասին ենթադրելու հնարավորություն ունենալու օրվանից, ընդհակառակը՝ «պետք է իմացած լիներ» ձևակերպմամբ, ինչպես և «իմացել է» ձևակերպման պարագայում օրենսդիրը կարևորել է հայցային վաղեմության ընթացքն սկսվելու հարցում հայցվորի կողմից իր իրավունքի խախտման մասին հաստատապես իմանալու հանգամանքը:

ՀՀ վճռաբեկ դատարանի դիտարկմամբ շահագրգիռ անձի կողմից իր իրավունքի խախտման մասին հաստատապես իմանալու համար վերջինս պետք է տիրապետի խախտման վերաբերյալ բավարար տեղեկությունների, իսկ եթե այդ տեղեկությունները բավարար չեն, այսինքն՝ եթե հայցվորը կարող է միայն ենթադրություններ անել իր իրավունքի հնարավոր խախտման մասին, ապա նա չի էլ կարող հստակ պահանջ ներկայացնել իր իրավունքի խախտման վերացման վերաբերյալ: Այսպիսով, օրենսդիրը հայցային վաղեմության ժամկետի ընթացքն սկսվելու իրավական հետևանքը պայմանավորել է հայցվորի կողմից ոչ թե իր իրավունքի խախտման մասին ենթադրելու հնարավորությամբ, այլ այդ խախտման մասին հավաստի կերպով իմանալու կամ իմացած լինելու փաստերով (տե'ս «Ալյանս պլյուս» ՍՊԸ-ն ընդդեմ «ԱրմենՏել» ՓԲԸ-ի (ներկայումս` «ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ) թիվ ԵԱՔԴ/4524/02/15 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 04.06.2019 թվականի որոշումը)։

Վերահաստատելով նախկինում արտահայտած դիրքորոշումները՝ ՀՀ վճռաբեկ դատարանն ընդգծել է, որ հայցային վաղեմության ժամկետի ընթացքի սկզբնական պահը որոշելու համար, ի թիվ այլնի, էական նշանակություն ունի նաև սուբյեկտիվ իրավունքի ծագման պահը պարզելը, քանի որ անձն իր ենթադրյալ խախտված իրավունքի պաշտպանության հայցով դատական պաշտպանության կարող է դիմել միայն այն պարագայում, երբ առկա են այնպիսի իրավաբանական փաստեր, որոնց համակցությունը բավարար է համապատասխան սուբյեկտիվ իրավունքն իրացնելու, ինչպես նաև այդ իրավունքից բխող պահանջով դատարան դիմելու համար (տե՛ս «Ինգո-Արմենիա» ԱՓԲԸ-ն ընդդեմ Դավիթ Վահանյանի թիվ ԱՐԱԴ/0580/02/19 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 02.07.2021 թվականի որոշումը):

ՀՀ վճռաբեկ դատարանը Սևակ Միլիտոնյանն ընդդեմ «Վեոլիա Ջուր» ՓԲ ընկերության թիվ ԵԴ/6646/02/21 քաղաքացիական գործով 06032023 թվականի որոշմամբ նշել է, որ հայց հարուցելով՝ շահագրգիռ անձը, բացի իր իրավունքի ենթադրյալ խախտման վերացում պահանջելուց, առնվազն պետք է իմանա, թե ով է խախտել իր իրավունքը (ով է պատշաճ պատասխանողը) և խախտման էությունը, որպեսզի ճշգրիտ նշի պատասխանողին և նրանից պահանջի իր իրավունքի խախտման վերացում (ընտրի իր իրավունքի խախտման վերացման համար անհրաժեշտ և պիտանի հայցապահանջը):

Ըստ այդմ, յուրաքանչյուր դեպքում վնասի հատուցման պահանջի նկատմամբ հայցային վաղեմության կիրառման ենթակա ժամկետների և դրանց խախտման փաստը պարզելիս ի թիվ նույն որոշմամբ արձանագրված հանգամանքների, ենթակա է պարզման դատական պաշտպանություն հայցող անձի՝ վնաս պատճառած անձի բացահայտմանն ուղղված վարքագիծը, շրջահայացության դրսևորման ակտիվությունն ու գործողությունների արդյունավետությունը, որպիսի պայմանների համալիր գնահատման արդյունքում հնարավոր կլինի արձանագրել, որ հայցվորի կողմից վնասի հատուցման նյութաիրավական պահանջով դատական պաշտպանության դիմելու գործողության հապաղումը պայմանավորված է եղել բացառապես ենթադրյալ պատճառված վնասի հատուցման համար սահմանված նյութաիրավական պայմանի՝ ենթադրյալ ոչ օրինաչափ վարքագծի կրողի անձի բացահայտմանը, հետևաբար նաև՝ իր իրավունքի ենթադրյալ խախտման հարցում հաստատապես համոզվելու համար բավարար տեղեկություններ ձեռք բերելուն ուղղված ողջամտորեն ենթադրվող իրավաչափ գործողությունների իրականացմամբ։

 56 Մինչև 06.04.2023 թվականը գործած խմբագրությամբ «Դատախազության մասին» ՀՀ օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատախազի կողմից պետական շահերի, այդ թվում՝ պատվիրակված լիազորությունների իրականացման համար պետության կողմից համայնքին ուղղված ֆինանսական միջոցների պաշտպանության հայց հարուցելն ընդգրկում է`

1) քաղաքացիական դատավարության կարգով պետության գույքային և ոչ գույքային շահերի պաշտպանության հայցի հարուցումը.

2) վարչական դատավարության կարգով պետության գույքային և ոչ գույքային շահերի պաշտպանության հայցի հարուցումը.

3) քրեական դատավարության կարգով հանցագործությամբ ուղղակիորեն պետությանը պատճառված գույքային վնասի հատուցման հայցի հարուցումը.

4) «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի հիման վրա գույքի բռնագանձման հայցի հարուցումը:

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ դատախազը պետական շահերի պաշտպանության հայց հարուցում է հետևյալ բացառիկ դեպքերում, երբ՝

1) իր լիազորություններն իրականացնելիս հայտնաբերում է, որ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինը, որին վերապահված է պետական շահերի պաշտպանությանն առնչվող տվյալ հարցերով հայց ներկայացնելը, իրազեկ լինելով պետական շահերի խախտման փաստի մասին, դատախազի կողմից հայց ներկայացնելու առաջարկություն ստանալուց հետո ողջամիտ ժամկետում հայց չի ներկայացրել, կամ

2) պետական շահերի խախտում է տեղի ունեցել այն հարցերով, որոնցով հայց ներկայացնելը օրենսդրությամբ վերապահված չէ որևէ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի.

3) «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի հիման վրա իրականացված ուսումնասիրության արդյունքներով առկա են գույքի բռնագանձման հայց հարուցելու հիմքեր:

57 ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 337-րդ հոդվածի 1-ին կետի իրավակարգավորումից հետևում է, որ հայց հարուցելու իրավունքը ծագած է համարվում միայն այն պահին, երբ իրավազոր անձն իմացել է կամ պետք է իմացած լիներ իրավախախտման փաստի մասին: Հետևաբար հայցային վաղեմության ժամկետի սկիզբը որոշելու համար էական է իրավունքի խախտման առկայությունը և դրա մասին շահագրգիռ անձի իմանալու կամ այդպիսի հավանականության առկայության պահը։

ՀՀ վճռաբեկ դատարանի գնահատմամբ յուրաքանչյուր դեպքում հայցային վաղեմության ժամկետի սկիզբը ճիշտ որոշելու համար անհրաժեշտ է հաշվի առնել գործի փաստական հանգամանքները, վիճելի իրավահարաբերության բնույթը և սուբյեկտային կազմը:

Միաժամանակ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ հայցային վաղեմության ժամկետի սկիզբը ճիշտ որոշելու համար առավել կարևորվում է իրավազոր անձի կարգավիճակը: Քաղաքացիական իրավահարաբերություններում, քաղաքացիներից և իրավաբանական անձանցից զատ, որպես իրավազոր անձ կարող է հանդես գալ նաև պետությունը: Վերջինս քաղաքացիական իրավահարաբերություններին մասնակցում է այդ նպատակի համար լիազորված պետական մարմինների միջոցով: Հետևաբար բոլոր այն դեպքերում, երբ որպես իրավազոր անձ քաղաքացիական դատավարության կարգով դատարան է դիմում պետությունը` ի դեմս պետական մարմնի, հայցային վաղեմության ժամկետի սկիզբը ճիշտ որոշելու համար անհրաժեշտ է նախևառաջ պարզել` արդյոք տվյալ պետական մարմինն իրավասու է վիճելի իրավահարաբերության շրջանակներում ներկայացնելու պետության շահերը և երկրորդ` երբ է վերջինս բացահայտել կամ պետք է բացահայտած լիներ պետական շահի խախտման փաստը: Ընդ որում, թե՛ առաջին և թե՛ երկրորդ հարցադրումների շրջանակներում պետք է ուսումնասիրել տվյալ պետական մարմնի` օրենսդրությամբ ամրագրված լիազորությունների շրջանակը:

Նույն որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանը նաև արձանագրել է, որ հարկային հաշվետվություններ ներկայացնելու լիազորություն ունեցող անձից չվճարված կամ պակաս վճարված գումարները գանձելու պահանջի հիմքում ընկած իրավահարաբերությունը պետությանը պատճառված վնասի հատուցման իրավահարաբերություն է, իսկ այդ իրավահարաբերությունից բխող պահանջի իրավունքը պատկանում է դատախազությանը, որը վերջինս կարող է իրացնել քաղաքացիադատավարական կարգով հայց հարուցելով: Այսինքն` դատարանում վերը նշված իրավահարաբերությունից բխող պետական շահը ներկայացնելու իրավասու մարմինը դատախազությունն է, իսկ թե երբ է վերջինս բացահայտել կամ պետք է բացահայտած լիներ պետական շահի խախտման փաստը, ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ յուրաքանչյուր դեպքում պետք է հաշվի առնել հայցի փաստական հանգամանքները և ի հիմնավորումն դրանց` դատարան ներկայացված ապացույցները (տե՛ս ՀՀ գլխավոր դատախազությունն ընդդեմ Հենրիկ Սարգսյանի թիվ ԵՄԴ/1149/02/12 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 22042016 թվականի որոշումը)։

ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ պետությանը պատճառված վնասի հատուցման պահանջով դատախազության` հայց հարուցելու իրավունքի ծագման պահը ճիշտ որոշելու համար առանցքային նշանակություն ունի այն հարցի պատասխանը, թե որ պահից սկսած է վերջինս տիրապետում պետության գույքային շահի խախտման վերաբերյալ բավարար տեղեկությունների, ինչպես նաև իր տնօրինության ներքո ունենում այդ խախտման փաստը հիմնավորող ապացույցների բավարար համակցություն, ինչպիսի հանգամանքներով էլ պայմանավորված հնարավոր կլինի փաստել, որ դատախազության մոտ հենց այդ պահից սկսած հաստատապես ձևավորվում է համոզմունք առ այն, որ պետությանը պատճառվել է գույքային վնաս և վերջինս այդ պահից սկսած հնարավորություն է ստանում պատշաճ հայց ներկայացնելու միջոցով դիմելու դատական պաշտպանության: Ընդ որում, ՀՀ վճռաբեկ դատարանն ընդգծել է, որ դատախազության` պետությանը պատճառված գույքային վնասի հատուցման պահանջով հայց հարուցելու իրավունքը ծագում է անկախ այն հանգամանքից, թե արդյոք վնաս պատճառած անձը պետությանը վնաս է պատճառել հանցագործության կատարման հետևանքով, թե այլ հակաիրավական վարքագծի արդյունքում, ինչպես նաև անկախ այն հանգամանքից, թե վնաս պատճառած անձն արդյոք մեղավոր է ճանաչվել այդ արարքի կատարման մեջ, թե ոչ (տե՛ս ՀՀ գլխավոր դատախազությունն ընդդեմ Նունե Իսկոյանի թիվ ԵԱՔԴ/2855/02/15 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 24.09.2020 թվականի որոշումը):

 ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ անձին որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշումն ստանալու պահից էլ Դատախազության համար սկսվում է հայցային վաղեմության ժամկետի ընթացքը, որը կարող է ընդհատվել պատշաճ հայց հարուցելով: Եթե քրեական դատավարության կարգով պատշաճ հայց չի հարուցվել, ինչը հարուցելու դեպքում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 154-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` քրեական դատավարությունում չեն տարածվի քաղաքացիական օրենսդրությամբ սահմանված հայցային վաղեմության ժամկետները, ապա քաղաքացիական դատավարության կարգով վնասի հատուցման պահանջով հայցը կարող է ներկայացվել անձին որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշումն ստանալու պահից երեք տարվա ընթացքում: Ընդ որում, նման հայցի հարուցման համար պարտավոր անձի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով հանցագործության կատարման մեջ մեղավոր ճանաչված լինելու հանգամանքը պարտադիր չէ, քանի որ անձի` քրեական պատասխանատվության ենթարկված լինելը չէ, որ կանխորոշում է նրանից վնասի հատուցում պահանջելու հնարավորությունը, այլ այդ անձի ոչ իրավաչափ վարքագծի արդյունքում վնաս պատճառված լինելու փաստի պարզված լինելը հայց հարուցելու իրավունք ունեցող անձի համար (տե՛ս ՀՀ գլխավոր դատախազությունն ընդդեմ Սեյրան Կարապետյանի և մյուսների թիվ ԱՐԴ/4009/02/17 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 04062021 թվականի որոշումը):

 

Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշման կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.

5.8. Գործի փաստերից (տե՛ս վերը 41-48 կետերը) հետևում է, որ 29122016 թվականին ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի իրավախախտումների հայտնաբերման ու վարչական վարույթների իրականացման վարչության հետաքննության բաժնում «Էյր Արմենիա» ՓԲ ընկերության տնօրինության կողմից առանձապես խոշոր չափերով յուրացում կատարելու փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցված թիվ 83181816 քրեական գործով նախաքննության մարմնի 21072017 թվականի որոշմամբ Արսեն Վարդգեսի Ավետիսյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով։ Նախաքննության մարմնի 22112017 թվականի որոշմամբ առաջադրված մեղադրանքը փոփոխվել է, նոր մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով։ 28112017 թվականին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան:

59 Թիվ ԵԿԴ/0315/01/17 քրեական գործով Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը 26072019 թվականին կայացրել է դատավճիռ, որով Արսեն Վարդգեսի Ավետիսյանը ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով առաջադրված մեղադրանքում ճանաչվել է անմեղ և արդարացվել` հանցադեպի բացակայության հիմքով: ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը 25022021 թվականի որոշմամբ Դատախազության վերաքննիչ բողոքը մերժել է, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 26072019 թվականի արդարացման դատավճիռը թողել է անփոփոխ:

510 ՀՀ վճռաբեկ դատարանը 08042022 թվականի որոշմամբ ՀՀ գլխավոր դատախազության վճռաբեկ բողոքը բավարարելով և ՀՀ վերաքննիչ դատարանի 25022021 թվականի որոշումը բեկանելով, որով մերժվել էր Դատախազության՝ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 26072019 թվականի արդարացման դատավճռի դեմ բերած վերաքննիչ բողոքը, գործն ուղարկել է նույն դատարան՝ նոր քննության։

511 Դատախազությունն Արսեն Վարդգեսի Ավետիսյանի դեմ պետությանը պատճառված վնասի հատուցում բռնագանձելու պահանջով հայցադիմումը դատարան է ներկայացրել՝ 27052022 թվականին։

512 Դատարանը, Արսեն Վարդգեսի Ավետիսյանի ներկայացուցչի՝ հայցային վաղեմություն կիրառելու վերաբերյալ միջնորդության հիման վրա, հայցային վաղեմություն կիրառելու հիմքով Դատախազության հայցը մերժելով, պատճառաբանել է, որ Դատախազությունը պետությանը 681.923.052 ՀՀ դրամի չափով վնաս պատճառելու ենթադրյալ փաստի և պետության իրավունքների խախտման մասին իմացել է, երբ նախաքննության մարմնի՝ 21072017 թվականի որոշմամբ Արսեն Վարդգեսի Ավետիսյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և որոշումը 24 ժամվա ընթացքում ուղարկվել է Դատախազությանը: Այսինքն, առնվազն 25072017 թվականից Դատախազությունը հաստատապես իմացել է պետության իրավունքների ենթադրյալ խախտման մասին և հայցային վաղեմության եռամյա ժամկետը սկսել է հոսել, ավարտվել է 27072020 թվականին: Ըստ հայցադիմումի տիտղոսաթերթի, հայցադիմումը դատարան է ուղարկվել 24052022 թվականին և Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում ստացվել է 27052022 թվականին: Ստացվում է, որ հայցադիմումը դատարան է ներկայացվել հայցային վաղեմության ժամկետի ավարտից՝ 27062020 թվականից մոտ մեկ տարի 10 ամիս անց, երբ հայցային վաղեմության ժամկետն արդեն իսկ սպառված է եղել: Գտել է, որ եթե հայցային վաղեմության ժամկետի հաշվարկի քննարկման համար ելակետ ընդունվի փոփոխված մեղադրանք առաջադրելու տարեթիվը՝ 22112017 թվականը, կամ տվյալ քրեական գործով մեղադրական եզրակացությունը հաստատելու մասին դատախազի որոշման տարեթիվը՝ 28112017 թվականը, ապա երկու դեպքում էլ հայցադիմումը ներկայացվել է դատարան՝ հայցային վաղեմության ժամկետի լրանալուց հետո։

513 Վերաքննիչ դատարանը, Դատախազության վերաքննիչ բողոքը մերժելով և Դատարանի վճիռն անփոփոխ թողնելով, պատճառաբանել է, որ տվյալ դեպքում պատասխանողի վրա դրված է եղել բեռ ապացուցելու այն հանգամանքը, որ հայցային վաղեմության ժամկետն սկսել է հոսել 28.11.2017 թվականից, երբ դատախազի կողմից հաստատվել է մեղադրական եզրակացությունը, ինչի կապակցությամբ էլ ներկայացվել է համապատասխան ապացույց: Ինչ վերաբերում է բողոքաբերի այն պնդմանը, թե չի ներկայացվել որպես մեղադրյալ ներգրավելու որոշումը կամ մեղադրական եզրակացությունը, ինչը փաստվել է նաև Դատարանի կողմից, ապա Վերաքննիչ դատարանը հարկ է համարել արձանագրել, որ պատասխանողի կողմից ներկայացված միջնորդության փաստական հիմքում դրվել է այն հանգամանքը, որ մեղադրական եզրակացությունը հաստատվել է 28.11.2017 թվականին և այդ պահից էլ սկսած հոսել է հայցային վաղեմության ժամկետը: Ընդ որում, հայցվորի ներկայացուցչի կողմից որևէ դիրքորոշում կամ առարկություն չի ներկայացվել առ այն, թե 28.11.2017 թվականի թիվ 83181816 քրեական գործով հաստատված մեղադրական եզրակացության և սույն գործով ներկայացված հայցի փաստական հիմքում դրված հանգամանքները տարբեր են կամ կարող են տարբեր լինել և ըստ այդմ էլ առկա է անհրաժեշտություն ապացուցման առարկայի մեջ ներառել նաև այն փաստական հանգամանքը, որ մեղադրական եզրակացության մեջ նշված պատասխանողին վերագրվող արարքները և սույն գործի փաստական հանգամանքները վերաբերում են նույն գործողություններին, որոնց կատարմամբ պետությանը վնաս է պատճառվել:

514 Վերոշարադրյալ իրավական դիրքորոշումների լույսի ներքո համադրելով սույն գործի փաստերը և գնահատելով ստորադաս դատարանների եզրահանգումների հիմնավորվածությունը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ քաղաքացիական դատավարության կարգով հայց հարուցելիս Դատախազության համար հայցային վաղեմության ժամկետի ընթացքն սկսվում է այն օրվանից, երբ վերջինս տիրապետում է պետության գույքային շահերի խախտման վերաբերյալ բավարար տեղեկությունների: Նկատի ունենալով, որ տվյալ դեպքում Դատախազությունը ոչ միայն այդպիսի տեղեկությունների, այլև պետության գույքային շահերին վնաս պատճառելու վերաբերյալ բավարար ապացույցների համակցության տիրապետել է 21072017 թվականի որոշմամբ Արսեն Վարդգեսի Ավետիսյանին որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշման պատճենը դրա կայացման օրվանից 24 ժամվա ընթացքում ստանալու պահից, իսկ հայցը դատարան է ներկայացրել 24.05.2022 թվականին, ուստի հայցային վաղեմության եռամյա ժամկետը բաց է թողնվել, ինչն էլ հիմք է հանդիսացել Դատարանի կողմից համապատասխան միջնորդության առկայության պայմաններում հայցը մերժելու, իսկ Վերաքննիչ դատարանի կողմից Դատախազության վերաքննիչ բողոքը մերժելու և Դատարանի 08092023 թվականի վճիռն անփոփոխ թողնելու համար:

Ամփոփելով վերոգրյալ իրավական և փաստական վերլուծությունները՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վճռաբեկ բողոքի հիմքերի առկայությունը բավարար չէ Վերաքննիչ դատարանի 19.03.2024 թվականի դատական ակտը բեկանելու համար, քանի որ Վերաքննիչ դատարանը, անփոփոխ թողնելով Դատարանի 08092023 թվականի վճիռը, կայացրել է գործն ըստ էության ճիշտ լուծող եզրափակիչ դատական ակտ։

 

Ելնելով վերոգրյալից` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված՝ վճռաբեկ բողոքը մերժելու և ստորադաս դատարանի դատական ակտն օրինական ուժի մեջ թողնելու Վճռաբեկ դատարանի լիազորությունը:

 

6. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ.

61 ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի համաձայն՝ դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարան բողոք բերելու և բողոքի քննության հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են նույն գլխի [ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10-րդ] կանոններին համապատասխան:

«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասի 15-րդ կետի համաձայն` դատարաններում պետական տուրքի վճարումից ազատվում են դատախազության մարմինները` պետական շահերի պաշտպանության վերաբերյալ հայցերով:

62 Նկատի ունենալով, որ Վերաքննիչ դատարանը 19032024 թվականի որոշմամբ Դատախազության վերաքննիչ բողոքը մերժել է, Դատարանի 08092023 թվականի վճիռը թողել է անփոփոխ, և սույն որոշմամբ Դատախազության վճռաբեկ բողոքը մերժվում է ու Վերաքննիչ դատարանի 1903.2024 թվականի որոշումը թողնվում է օրինական ուժի մեջ, ուստի Վճռաբեկ դատարանը գտնում է, որ պետական տուրքի հարցը պետք է համարել լուծված։

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ ու 408-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը մերժել: ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի 19032024 թվականի որոշումը թողնել օրինական ուժի մեջ։

2. Դատական ծախսերի հարցը համարել լուծված:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող և զեկուցող

Ա. ԴԱՎԹՅԱՆ

 

Լ. ԳՐԻԳՈՐՅԱՆ

Ա. ԿՈՒՐԵԽՅԱՆ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 17 հունիսի 2026 թվական

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան