ՀՀ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԳՈՐԾ ԹԻՎ ՀԿԴ/0011/02/22 ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (02.05.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2026.06.08-2026.06.21 Պաշտոնական հրապարակման օրը 17.06.2026
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
02.05.2024
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
02.05.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
02.05.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն

դատարանի որոշում

Քաղաքացիական գործ թիվ  ՀԿԴ/0011/02/22

2024 թ.

Քաղաքացիական գործ թիվ ՀԿԴ/0011/02/22

Նախագահող դատավոր՝

Գ Հարությունյան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով

 

 

նախագահող

զեկուցող

Ա ԴԱՎԹՅԱՆ

Գ ԳՅՈԶԱԼՅԱՆ

   

Լ․ ԳՐԻԳՈՐՅԱՆ

   

Ա. ԿՈՒՐԵԽՅԱՆ

   

Լ. ՄԵԼԻՔՋԱՆՅԱՆ

 

2024 թվականի մայիսի 02-ին

գրավոր ընթացակարգով քննելով ըստ հայցի ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարչության ընդդեմ Արամ Խաչիկի Հարությունյանի, Հասմիկ Պավլիկի Աբգարյանի, Արշակ Նորիկի Ջավադյանի, երրորդ անձինք «Նաիրի ՃՇՇ» ԲԲԸ-ի, «Ինկոմսպասարկում» ԲԲԸ-ի, «Հանարդնախագիծ» ԲԲԸ-ի, «Ռեժանս» ՍՊԸ-ի, «Հարազատ օջախ» ՍՊԸ-ի՝ հօգուտ Հայաստանի Հանրապետության ապօրինի ծագում ունեցող գույքերի բռնագանձման պահանջի մասին, քաղաքացիական գործով ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 06.10.2023 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշման դեմ Հասմիկ Պավլիկի Աբգարյանի բերած վճռաբեկ բողոքը,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

 

11 ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարչությունը հայցի նախնական ապահովման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացրել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան։

12 18062021 թվականին Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը կայացրել է որոշում, որով բավարարել է հայցի նախնական ապահովման միջոց կիրառելու մասին դիմողի միջնորդությունը:

13 25092021 թվականին Հասմիկ Պավլիկի Աբգարյանի ներկայացուցիչը Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան է ներկայացրել հայցի նախնական ապահովման միջոցը մասնակի վերացնելու մասին միջնորդություն, որով խնդրել է «Կոնցեռն-Դիալոգ» ՓԲ ընկերության և Հասմիկ Պավլիկի Աբգարյանի միջև կնքված փաստաբանական վճարովի ծառայությունների մատուցման պայմանագրի 3.2-րդ կետով նախատեսված կանխավճարի՝ 50000000 ՀՀ դրամի չափով վերացնել Հասմիկ Պավլիկի Աբգարյանի գույքի նկատմամբ կիրառված արգելանքը։

14 05112021 թվականին Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը (դատավոր՝ Հ Զարգարյան) որոշում է կայացրել Հասմիկ Պավլիկի Աբգարյանի ներկայացուցչի կողմից ներկայացրած դիմումը՝ հայցի նախնական ապահովման միջոցը մասնակի վերացնելու մասին, մերժել։

1.5. 14122021 թվականին ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարչությունը հայցադիմում է ներկայացրել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան ընդդեմ Արամ Խաչիկի Հարությունյանի, Հասմիկ Պավլիկի Աբգարյանի, Արշակ Նորիկի Ջավադյանի՝ հօգուտ Հայաստանի Հանրապետության ապօրինի ծագում ունեցող գույքերի բռնագանձման պահանջի մասին:

16 24122021 թվականին Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը (դատավոր՝ Հ Շահնազարյան) որոշում է կայացրել հայցադիմումն ընդունել վարույթ, իսկ 05092022 թվականին որոշել է քաղաքացիական գործը հանձնել Հակակոռուպցիոն դատարանի (այսուհետ՝ Դատարան) քննությանը։

1.7. 16092022 թվականին Դատարանը (դատավոր` Կ Բադալյան) որոշում է կայացրել քաղաքացիական գործը վարույթ ընդունելու և նախնական դատական նիստ նշանակելու մասին։

18 10112022 թվականի նախնական դատական նիստի ընթացքում պատասխանողներ Արամ Խաչիկի Հարությունյանի և Հասմիկ Պավլիկի Աբգարյանի ներկայացուցիչները միջնորդություններ են ներկայացրել դատարան՝ փաստաբանի ծախսերը հոգալու նպատակով հայցի ապահովման կիրառված միջոցները մասնակի վերացնելու մասին, որով խնդրել են «Կոնցեռն-Դիալոգ» ՓԲ ընկերության և Հասմիկ Պավլիկի Աբգարյանի միջև կնքված փաստաբանական վճարովի ծառայությունների մատուցման պայմանագրի 32-րդ կետով նախատեսված կանխավճարի՝ 50000000 ՀՀ դրամի չափով վերացնել Հասմիկ Պավլիկի Աբգարյանի դրամական միջոցների նկատմամբ կիրառված արգելանքը։

19 22112022 թվականին Դատարանը որոշում է կայացրել Արամ Խաչիկի Հարությունյանի և Հասմիկ Պավլիկի Աբգարյանի ներկայացուցիչների միջնորդությունները՝ մերժել։

110 24022023 թվականի նախնական դատական նիստի ընթացքում պատասխանող Հասմիկ Պավլիկի Աբգարյանի ներկայացուցիչները միջնորդություններ են ներկայացրել դատարան՝ հայցի ապահովման միջոցը մասնակի վերացնելու մասին, որով խնդրել են ամբողջությամբ վերացնել Հասմիկ Պավլիկի Աբգարյանի աշխատավարձի և դրան հավասարեցված այլ վճարումների նկատմամբ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 18062021 թվականի որոշման հիման վրա կիրառված արգելանքը, այդ թվում՝ «Այդի Բանկ» ՓԲԸ-ում բացված՝ 11815003896602AMD հաշվեհամարին և/կամ Հասմիկ Պավլիկի Աբգարյանի այլ բանկային հաշվեհամարներին որպես աշխատավարձ կամ դրան հավասարեցված այլ վճարումներ փոխանցված, և այսուհետ որպես աշխատավարձ կամ դրան հավասարեցված այլ վճարումներ փոխանցվելիք դրամական միջոցների վրա կիրառված արգելանքը։

111 24022023 թվականին Դատարանն արձանագրային որոշմամբ Հասմիկ Պավլիկի Աբգարյանի ներկայացուցիչների միջնորդությունը մերժել է։

112 «Նաիրի ՃՇՇ» ԲԲԸ-ն, «Ինկոմսպասարկում» ԲԲԸ-ն, «Հանարդնախագիծ» ԲԲԸ-ն, «Ռեժանս» ՍՊԸ-ն, «Հարազատ օջախ» ՍՊԸ-ն ներգրավվել են որպես վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձինք։

113 07092023 թվականի նախնական դատական նիստի ընթացքում պատասխանող Հասմիկ Պավլիկի Աբգարյանի ներկայացուցիչը միջնորդություն է ներկայացրել դատարան հայցի ապահովման կիրառված միջոցը մասնակի վերացնելու մասին, որով խնդրել է «Կոնցեռն-Դիալոգ» ՓԲ ընկերության և Հասմիկ Պավլիկի Աբգարյանի միջև կնքված փաստաբանական վճարովի ծառայությունների մատուցման պայմանագրի շրջանակներում մատուցված ծառայությունների գծով արդեն իսկ առկա պարտքի՝ 16036619 (տասնվեց միլիոն երեսունվեց հազար վեց հարյուր տասնինը) ՀՀ դրամի չափով վերացնել Հասմիկ Պավլիկի Աբգարյանի դրամական միջոցների նկատմամբ կիրառված արգելանքը (թույլ տալ «Այդի Բանկ» ՓԲԸ-ի 33510000156066 հաշվի մնացորդ գումարից նշված չափի գումար ուղղել պարտքի մարմանը)։ Թույլատրել «Այդի Բանկ» ՓԲԸ-ի 33510000156066 հաշվի մնացորդ գումարի որպես ավանդ ներդրումը՝ նաև դրան հաշվեգրվող տոկոսները հետագայում առաջացվելիք փաստաբանական ծախսերը հոգալուն ուղղելու նպատակով։

114 13092023 թվականին Դատարանը որոշում է կայացրել Հասմիկ Պավլիկի Աբգարյանի ներկայացուցչի միջնորդությունը՝ մերժել։

115 25092023 թվականին Հասմիկ Պավլիկի Աբգարյանի ներկայացուցիչների կողմից փոստային ծառայության միջոցով վերաքննիչ բողոք է ներկայացվել։

1.16. 06.10.2023 թվականին Վերաքննիչ դատարանը կայացրել է որոշում, որով վերաքննիչ բողոքի ընդունումը մերժել է։

1.17. 2710.2023 թվականին Հասմիկ Պավլիկի Աբգարյանի ներկայացուցիչների (այսուհետ նաև՝ Բողոքաբեր) կողմից փոստային ծառայության միջոցով ներկայացվել է վճռաբեկ բողոք։

1.18.  02112023 թվականին գործը հանձնվել է Վճռաբեկ դատարանի աշխատակազմին։

119. 07.12.2023 թվականի որոշմամբ Վճռաբեկ դատարանը վճռաբեկ բողոքն ընդունել է վարույթ։

120 ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարչությունը վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացրել։

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

 

 2.1. Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում՝ ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանի կողմից թույլ է տրվել դատավարական նորմերի խախտումներ, որոնք հանգեցրել են գործի սխալ լուծման։

Բողոքաբերը  բողոքում ներկայացրել է հետևյալ փաստարկները.

 2.2. Վերաքննիչ դատարանը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի  (այսուհետ՝ նաև Օրենսգիրք) 361-րդ հոդվածին տվել է անձի իրավունքներն անհամաչափորեն սահմանափակող մեկնաբանություն, ինչի արդյունքում խախտվել են Բողոքաբերի ՀՀ Սահմանադրության 61-րդ, 63-րդ և 64-րդ հոդվածներով, ինչպես նաև «Մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիա) 6-րդ հոդվածով երաշխավորված իրավունքները։ Բացի այդ, Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 6-9-րդ հոդվածները։

2.3. Վերաքննիչ Դատարանը, բողոքի ընդունումը մերժելով, անտեսել է վերաքննիչ բողոքով Դատարանի կողմից «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» ՀՀ օրենքի (այսուհետ՝ նաև Օրենք) 2-րդ հոդվածի 2-րդ մասի, 14-րդ հոդվածի 7-րդ մասի, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 107-րդ հոդվածի խախտում թույլ տրված լինելու արդյունքում Բողոքաբերին՝ ՀՀ Սահմանադրության 61-րդ, 63-րդ և 64-րդ հոդվածներով երաշխավորված իրավունքների խախտման հարց բարձրացված լինելը՝ զրկելով վերջինիս իր այդ իրավունքները խախտող դատական ակտի բողոքարկման հնարավորությունից։ Վերը նշված նորմերի խախտման արդյունքում խաթարվել է արդարադատության բուն էությունը։

Մասնավորապես, վկայակոչված նորմերից բխում է, որ Օրենքի հիման վրա անձի գույքի նկատմամբ նախնական ապահովում կիրառվելու պարագայում, վերջինս կարող է միջնորդություն ներկայացնել դատարան նախնական ապահովման միջոցը վերացնելու վերաբերյալ, եթե հիմնավորում է, որ, ի թիվս այլնի, դա անհրաժեշտ է փաստաբանի ծախսերը հոգալու համար։ Նշված կարգավորման նպատակն է ապահովելու անձանց՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթների շրջանակներում պատշաճ իրավաբանական օգնություն ստանալու իրավունքի իրացման հնարավորությունը։ Ընդ որում, հարկ է արձանագրել նաև, որ ի տարբերություն իր կամ իր խնամքի տակ գտնվող անձանց ապրուստի ծախսերը հոգալու դեպքի, փաստաբանական ծախսերի մասով նախատեսված չէ դրանց՝ ողջամիտ լինելու պայմանը (ի տարբերություն ապրուստի ծախսերի, «փաստաբանի ծախսեր» արտահայտության հետ չի օգտագործվում ողջամիտ բառը), ուստի հայցի ապահովման միջոցի վերացման հարցը քննարկելիս Դատարանը պետք է հիմք ընդունի կնքված ծառայությունների մատուցման պայմանագրով նախատեսված գինը՝ առանց անդրադառնալու դրա ողջամիտ լինել-չլինելու հարցին։

 Ըստ Բողոքաբերի` այդ հարցերը վերաքննիչ բողոքով բարձրացվել են, սակայն Վերաքննիչ դատարանն այդ փաստարկներին որևէ անդրադարձ չի կատարել, դրանով իսկ խախտելով ՀՀ Սահմանադրության 64-րդ հոդվածը և դրա հետ փոխկապակցված՝ անձի արդար դատաքննության իրավունքը երաշխավորող այլ նորմերը։

2.4.  Բողոքաբերն ընդունելով հանդերձ, որ առաջին ատյանի դատարանի նմանատիպ որոշումները ենթակա չեն վերաքննության կարգով բողոքարկման, այդուհանդերձ վկայակոչելով Վճռաբեկ դատարանի թիվ , ԵԷԴ/0020/ԵԴ/20761/02/1804/09, ԵԱՆԴ/1109/02/13, ԱՐԱԴ/0170/02/14, ՇԴ/0011/16/14 գործերով կայացրած որոշումները` նշել է, որ ՀՀ վճռաբեկ դատարանը Վերաքննիչ դատարանի կողմից վարույթ ընդունելու ենթակա է գնահատել այնպիսի որոշումներ, որոնց բողոքարկման հնարավորություն օրենսդիրը չի նախատեսել, ուստի հիմնվելով անձի արդար դատաքննության իրավունքի վրա, գտնում է, որ այս դեպքում ևս Վճռաբեկ դատարանը պետք է գործի նման կերպ։

25 Բացի այդ, Բողոքաբերը նշել է, որ Օրենքի 14-րդ հոդվածի 7-րդ մասով, Օրենսգրքի 361-րդ հոդվածով (մասնավորապես՝ փաստաբանի ծախսերը հոգալու համար հայցի ապահովումը մասնակի վերացնելու միջնորդությունը մերժելու որոշման բողոքարկման իրավական հնարավորության) նախատեսված նորմերի կիրառման կապակցությամբ առկա է իրավունքի զարգացման խնդիր՝ անձին երաշխավորված՝ արդար դատաքննության և դատական պաշտպանության իրավունքների բաղադրատարր հանդիսացող իրավաբանական օգնության ստանալու իրավունքն ապահովելու անհրաժեշտությամբ պայմանավորված։

2.6. Վերոգրյալի հիման վրա` Բողոքաբերը պահանջել է վերացնել Վերաքննիչ դատարանի թիվ ՀԿԴ/0011/02/22 քաղաքացիական գործով «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» 06102023 թվականի որոշումը և կայացնել Դատարանի 13092023 թվականի որոշումը վերացնելու և ներկայացված միջնորդությունը բավարարելու մասին նոր դատական ակտ։

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

3.1. Հասմիկ Պավլիկի Աբգարյանի (այսուհետ՝ Պատվիրատու) և «Կոնցեռն-Դիալոգ» ՓԲԸ-ի (այսուհետ՝ Փաստաբանական գրասենյակ) միջև 28072021 թվականին կնքվել է փաստաբանական վճարովի ծառայությունների մատուցման պայմանագիր։

Պայմանագրի 11-րդ կետի համաձայն՝ պայմանագրով Փաստաբանական գրասենյակը  պատվիրատուին մատուցում է Պայմանագրի 2-րդ գլխով մատնանշված ծառայությունները, իսկ Պատվիրատուն վճարում է նշված ծառայությունների դիմաց Պայմանագրի 3-րդ գլխով մատնանշված չափով և կարգով։

Պայմանագրի 32-րդ կետի համաձայն՝ Պատվիրատուն պարտավորվում է վճարել կանխավճար 50000000 (հիսուն միլիոն) ՀՀ դրամի չափով սույն պայմանագրի կնքումից հետո՝ երկշաբաթյա ժամկետում։ Կողմերն ընդունում են ի գիտություն, որ Պատվիրատուի գույքը արգելադրված է իրավական վարույթների շրջանակներում և միջոցներ են ձեռնարկելու օրենքով նախատեսված գործիքակազմով փաստաբանական ծախսերի չափով քրեադատավարական կամ քաղաքացիադատավարական վարույթներում գույքը արգելանքից ազատելու ուղղությամբ։ Գույքի՝ արգելանքից ազատման համար կատարվող աշխատանքների համար Պատվիրատուն չի վճարում  (հիմք՝ 28072021 թվականի փաստաբանական ծառայությունների մատուցման պայմանագրի պատճենը) (հատոր 2-րդ, գ.թ. 93-98):

32 Հասմիկ Պավլիկի Աբգարյանին տրված Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի Անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանման անշարժ գույքի ռեգիստրի կողմից 22122022 թվականի գույքի առանձին որակական քանակական բնութագրերի և դրա նկատմամբ առանձին իրավունքների (սահմանափակումների) վերաբերյալ թիվ ԱՏ-22122022-07-0656 տեղեկանքի պատճենի համաձայն՝ կադաստրային գործի և սահմանափակումների որոնման էլեկտրոնային արխիվի տվյալների համաձայն՝ մարզ Կոտայք, համայնք Նաիրի, Եղվարդ քաղաք, Երևանյան թաղամաս 2 շենք, 45 խանութ հասցեով անշարժ գույքի նկատմամբ գրանցված է ԴԱՀԿ ծառայության Ե12001186472 հաղորդագրությամբ արգելանքը (հատոր 2-րդ, գ.թ. 113):

33 Հասմիկ Պավլիկի Աբգարյանին տրված Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի Անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանման անշարժ գույքի ռեգիստրի կողմից 22122022 թվականի գույքի առանձին որակական քանակական բնութագրերի և դրա նկատմամբ առանձին իրավունքների (սահմանափակումների) վերաբերյալ թիվ ԱՏ-22122022-07-0982 տեղեկանքի պատճենի համաձայն՝ կադաստրային գործի և սահմանափակումների որոնման էլեկտրոնային համակարգի տվյալների համաձայն՝ մարզ Կոտայք, համայնք Նաիրի, Եղվարդ քաղաք, Երևանյան թաղամաս 2 շենք, 46 հասցեի անշարժ գույքի նկատմամբ ԴԱՀԿ ծառայության Ե12001186472 005 հաղորդագրության և 25012019 թվականի քննիչի որոշման համաձայն՝ թիվ 62224715 քրեական գործի հիման վրա կիրառվել է արգելանք։ Այլ սահմանափակումներ գրանցված չեն (հատոր 2-րդ, գ.թ. 112):

34 Համաձայն Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի Անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանման կողմից 27122022 թվականին տրված թիվ  ՄՏ-27122022-07-0197 միասնական տեղեկանքի պատճենի՝ Կոտայքի մարզ, համայնք Նաիրի, Եղվարդ քաղաք, Սաֆարյան փողոց, 119 բնակելի տան (հողամասի ծածկագիրը՝ 07-004-0098-0007, շինության ծածկագիրը՝ 07-004-0098-0007-001) նկատմամբ կիրառվել է արգելանք, համառոտ նկարագրությունը՝ Ե12001186472, կիրառման հիմք հանդիսացող փաստաթղթերը՝ ԴԱՀԿ որոշում 2021-07-02, գրանցման ամսաթիվը՝ 2022-12-27, իրավունքի սուբյեկտի անունը, ազգանունը, հայրանունը՝ Նազենի Ազատի Մկրտչյան, Հասմիկ Պավլիկի Աբգարյան(հատոր 2-րդ, գ.թ. 110-111):

35 Համաձայն «Հանարդնախագիծ» ԲԲԸ-ի տնօրեն Ա Խ Հարությունյանի և գլխավոր հաշվապահ Լ Ա Խաչատրյանի կողմից 28122022 թվականին տրված թիվ 16-007 տեղեկանքի պատճենի՝ Հասմիկ Պավլիկի Աբգարյանն աշխատում է «Հանարդնախագիծ» ԲԲԸ-ում 02022020 թվականից որպես տնօրենի խորհրդական՝ վարչատնտեսական գծով /հրաման 1Ա, առ 30012020 թվական/, ամսական հաշվարկային աշխատավարձը կազմում է 342953 ՀՀ դրամ, առձեռն աշխատավարձը՝ 250000 ՀՀ դրամ (հատոր 2-րդ, գ.թ. 100):

3.6. Համաձայն «Կոնցեռն-Դիալոգ» ՓԲ ընկերության հաշվապահական ծառայություններ մատուցող «Ֆրիվեյ Ֆայնանս» ՓԲ ընկերության տնօրեն Վահե Մելիքսեթյանի կողմից 05092023 թվականին տրված տեղեկանքի պատճենի՝ «Կոնցեռն-Դիալոգ» ՓԲ Ընկերությունը Հասմիկ Պավլիկի Աբգարյանին մատուցում է իրավաբանական ծառայություններ, և առ 02092023 թվականի դրությամբ ծառայությունների գծով պարտքը կազմում է 16036619 (տասնվեց միլիոն երեսունվեց հազար վեց հարյուր տասնինը) ՀՀ դրամ, ներառյալ ԱԱՀ-ն, որից ԱԱՀ-ն՝ 2672770 ՀՀ դրամ (հատոր 2-րդ, գ.թ. 99):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.

 

4.1. Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի իմաստով, այն է՝ բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար, քանի որ Վերաքննիչ դատարանի կողմից կիրառած դատավարական իրավունքի՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 361-րդ հոդվածի, ինչպես նաև «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի 7-րդ մասի կապակցությամբ առկա է իրավունքի զարգացման խնդիր։

Օրենքների միատեսակ կիրառությունը մշակող ՀՀ վճռաբեկ դատարանի սահմանադրական առաքելությունն առավել քան կարևորվում է հենց այն հարցերի քննարկման ժամանակ, երբ անձը, ի թիվս այլնի, վկայակոչելով ՀՀ վճռաբեկ դատարանի նախկինում կայացված որոշումներում արտահայտված դիրքորոշումներն ակնկալում է համանման մոտեցում նաև իր գործով։ Այս տեսակետից Վճռաբեկ դատարանը պարտավոր է ապահովել միատեսակ իրավակիրառ պրակտիկայի ձևավորումը, մասնավորապես՝ սույն գործի շրջանակներում, պատասխանելով այն հարցին, թե արդյո՞ք թիվ ԵԴ/20761/02/18 քաղաքացիական գործով արտահայտած դիրքորոշումը նշանակում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 361-րդ հոդվածի 1-ին մասում չներառված առաջին ատյանի դատարանի այլ որոշումները ևս ենթակա են բողոքարկման վերաքննության կարգով՝ հիմքում ունենալով նույն հոդվածի 1-ին մասի 15-րդ կետը և «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի 7-րդ մասը։

Սահմանադրական դատարանը նշել է, որ ՀՀ վճռաբեկ դատարանը ոչ միայն իրականացնում է կոնկրետ գործով իրավունքների դատական պաշտպանություն, այլև իր կայացրած դատական ակտով ապահովում է միատեսակ իրավակիրառ պրակտիկայի ձևավորումը՝ պահպանելով իրավական նորմերին տրվող մեկնաբանության որոշակիությունը, կայունությունը և հետևողականությունը։ Այս տեսակետից ՀՀ վճռաբեկ դատարանի դատական ակտերը բողոքաբերների համար առաջացնում են ընդհանուր իրավասության դատական համակարգում վերջնական լուծում ձևավորող հետևանքներ, հետևապես՝ իրավական որոշակիության և կանխատեսելիության անհրաժեշտությամբ պայմանավորված՝ ՀՀ վճռաբեկ դատարանի կայացրած որոշումների որակական հատկանիշները պետք է համարժեք լինեն ՀՀ վճռաբեկ դատարանի և վերջինիս կայացրած դատական ակտերի սահմանադրաիրավական և գործնական նշանակությանը (Առավել մանրամասն տե՛ս Սահմանադրական դատարանի 19/12/2023 թվականի թիվ ՍԴՈ-1707 որոշումը

4.2. Սույն վճռաբեկ բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում առանձնացնել երկու իրավական հարցադրում՝

Ա) ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 361-րդ հոդվածի 1-ին մասի 15-րդ կետով և «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի 7-րդ մասի իմաստներով հայցի նախնական ապահովման (այդ թվում՝ հայցի ապահովման) միջոցը լրիվ կամ մասնակի վերացնելը մերժելու վերաբերյալ Դատարանի կայացրած դատական ակտն արդյո՞ք ենթակա է վերաքննության կարգով բողոքարկման,

Բ) այն դեպքում, երբ անձը, հիմնվելով «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի 7-րդ մասի վրա, միջնորդություն է ներկայացնում դատարանին ենթադրյալ ապօրինի ծագում ունեցող գույքի մի մասն արգելանքից հանելու վերաբերյալ, որպեսզի ներկայացված լինի փաստաբանով և հոգա փաստաբանական ծառայության ծախսերը, արդյո՞ք դատարանը չպետք է անդրադառնա անձի՝ փաստաբանով ներկայացված լինելու և փաստաբանական ծառայությունների համար վճարվելիք գումարի չափի ողջամտության հարցերին։

 

Ա) Անդրադառնալով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 361-րդ հոդվածի 1-ին մասի 15-րդ կետով և «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի 7-րդ մասի իմաստներով հայցի նախնական ապահովման (այդ թվում՝ հայցի ապահովման) միջոցը լրիվ կամ մասնակի վերացնելը մերժելու վերաբերյալ Դատարանի կայացրած դատական ակտը վերաքննության կարգով բողոքարկման ենթակա լինելու հարցին, Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը

 

43 Օրենսգրքի 10-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն «Գործին մասնակցող անձինք ունեն առաջին ատյանի դատարանի դատական ակտերի վերաքննության կարգով վերանայման իրավունք` նույն օրենսգրքով նախատեսված դեպքերում և կարգով»:

44 Օրենսգրքի 361-րդ հոդվածի 1-ին մասը սպառիչ սահմանել է առաջին ատյանի դատարանի այն որոշումները, որոնք ենթակա են բողոքարկման, ըստ այդմ, Օրենսգրքի  361-րդ հոդվածի 1-ին մասի 1-14-րդ կետերում օրենսդիրը վերաքննության կարգով չի նախատեսել հայցի ապահովման միջոցը վերացնելը մերժելու մասին առաջին ատյանի դատարանի որոշման բողոքարկում։ Միաժամանակ Օրենսգրքի 361-րդ հոդվածի 15-րդ կետի համաձայն՝ վերաքննության կարգով կարող են բողոքարկվել այլ որոշումներ` օրենքով սահմանված դեպքերում:

4.5. Օրենսգրքի 372-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի համաձայն՝ վերաքննիչ բողոքի ընդունումը մերժվում է, եթե բողոքարկվել է այն դատական ակտը, որը ենթակա չէ բողոքարկման վերաքննության կարգով:

4.6. Օրենսգրքի 134-րդ հոդվածի 2-րդ մասը սահմանում է «Հայցի ապահովման միջոցը կարող է լրիվ կամ մասնակի վերացվել, եթե՝

1) բացակայում են նույն օրենսգրքի հայցի ապահովման միջոց կիրառելու հիմքերը

2) առկա է հայցի ապահովման միջոցը լրիվ կամ մասնակի վերացնելու վերաբերյալ գործին մասնակցող այն անձի գրավոր համաձայնությունը, որի միջնորդությամբ կիրառվել է հայցի ապահովման միջոց

3) նույն օրենսգրքով նախատեսված այլ դեպքերում»։

47 Օրենսգրքի 1-ին հոդվածի 21 մասի համաձայն «նույն օրենսգրքով սահմանված կանոնները կիրառելի են Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն դատարանում (այսուհետ՝ հակակոռուպցիոն դատարան) պետության գույքային և ոչ գույքային շահերի պաշտպանության և ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերի քննության, ինչպես նաև մինչև գործի հարուցումն առանձին դատավարական գործողությունների կատարման նկատմամբ, եթե այլ բան նախատեսված չէ «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքով»։

4.8. Օրենքի 2-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունում ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են նույն օրենքով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով և այլ օրենքներով: 

Եթե նույն օրենքով սահմանված են այլ կանոններ, քան Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով կամ այլ օրենքներով, ապա գործում են նույն օրենքով սահմանված կանոնները:

 49 Օրենքի 14-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն՝ նույն օրենքի հիման վրա հայցի նախնական ապահովման միջոցների, իսկ հետագայում` հայցի ապահովման միջոցների կիրառման դեպքում Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 134-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հիմքերից բացի, ապահովման միջոցը կարող է նաև լրիվ կամ մասնակի վերացվել այն անձի դիմումի հիման վրա, որի գույքի նկատմամբ կիրառվել է ապահովման միջոցը, եթե նա հիմնավորում է, որ գույքն արգելանքից ազատելն անհրաժեշտ է իր փաստաբանի ծախսերը (․․․) հոգալու (․․․) համար։

410 Վկայակոչված նորմերից հետևում է, որ օրենսդիրը վերապահել է առաջին ատյանի դատարանի դատական ակտերի վերաքննության կարգով վերանայման իրավունք՝ պայմանով, որ այդ իրավունքը նախատեսված լինի Օրենսգրքով կամ այլ օրենքով։ Օրենսդիրն Օրենսգրքի 361-րդ հոդվածի 1-ին մասում թվարկելով առաջին ատյանի դատարանի՝ վերաքննության կարգով բողոքարկման ենթակա դատական ակտերը, միևնույն ժամանակ չի սահմանափակել դրանց շրջանակը՝ նշելով, որ օրենքով նախատեսված դեպքերում վերաքննության կարգով կարող են բողոքարկվել նաև այլ որոշումներ։

411 Վերադաս դատարանների կողմից գործն ըստ էության չլուծող դատական ակտերի վերանայման հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում նաև Սահմանադրական դատարանի 2019 թվականի մայիսի 7-ի ՍԴՈ-1459 որոշման մեջ արտահայտված դիրքորոշումը, որում, Սահմանադրական դատարանը անդրադառնալով վերաքննության ինստիտուտին, մասնավորապես նշել է «Սահմանադրական դատարանը, համադրելով ՀՀ վճռաբեկ դատարանի գործառույթների վերաբերյալ սահմանադրական կարգավորումը վերաքննիչ դատարանների գործառույթն ամրագրող՝ Սահմանադրության 172-րդ հոդվածի հետ, համաձայն որի՝ վերաքննիչ դատարաններն առաջին ատյանի դատարանների դատական ակտերն օրենքով սահմանված լիազորությունների շրջանակներում վերանայող դատական ատյան են, արձանագրում է.

1) վերընթաց վերանայման սահմանափակման սկզբունքն ածանցվում է Սահմանադրության հիշյալ պահանջներից՝ համակցված Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի հետ, և ենթադրում է վերանայման ծավալի սահմանափակում՝ առաջին ատյանի դատարաններից մինչև Վճռաբեկ դատարան՝ «որքան ավելի բարձր է դատական ատյանը, այնքան ավելի սահմանափակ է վերանայման ծավալը» կանոնի համաձայն,

2) ըստ էության դատական ակտերի վերանայումը վերադաս դատարանների հիմնական գործառույթն է՝ արդարադատության էությունը, իսկ նրանց այլ լիազորությունների շրջանակն օրենսդրի կողմից` Սահմանադրությամբ կանխորոշված դեպքերից բացի, կարող է էլ ավելի սահմանափակվել՝ ելնելով արդյունավետ դատական պաշտպանության հիմնական իրավունքի իրականացման համար անհրաժեշտ կազմակերպական կառուցակարգեր և ընթացակարգեր ապահովելու անհրաժեշտությունից:

Նույն որոշմամբ Սահմանադրական դատարանն արձանագրել է, որ օրենքով թույլատրվելու դեպքում գործն ըստ էության չլուծող դատական ակտերի վիճարկումը վճռաբեկ ատյանում պետք է լինի բացառություն, այլ ոչ թե կանոն՝ այնպես, ինչպես վերաքննիչ ատյանում չեն կարող վիճարկվել առաջին ատյանի դատարանի բոլոր միջանկյալ դատական ակտերը:

 Սահմանադրական դատարանն արձանագրել է նաև, որ Սահմանադրությունը չի պահանջում, որ քաղաքացիական գործով առաջին ատյանի դատարանի կայացրած բոլոր միջանկյալ դատական ակտերն անվերապահորեն ենթակա լինեն բողոքարկման վերաքննության կարգով, այն չի ենթադրում նաև քաղաքացիական գործով առաջին ատյանի դատարանի կայացրած՝ բողոքարկման ենթակա միջանկյալ դատական ակտերի դեմ բերված վերաքննիչ բողոքների քննության արդյունքով վերաքննիչ դատարանի կողմից կայացված բոլոր որոշումների բողոքարկման հնարավորություն վճռաբեկության կարգով»։

412 Սահմանադրական դատարանն իր որոշումներից մեկում վերլուծելով հայցի ապահովման միջոցը վերացնելու մասին միջնորդությունը մերժելու վերաբերյալ դատարանի դատական ակտը չբողոքարկելու սահմանադրականության հարցն այն լույսի ներքո, ըստ որի խախտվում է անձի՝ արդար դատաքննության և արդյունավետ դատական պաշտպանության հիմնարար իրավունքները նշել է, որ օրենսդիրը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում ամրագրել է մի շարք իրավական երաշխիքներ, որոնք կոչված են ապահովելու քաղաքացիական դատավարության այն մասնակցի իրավունքների պաշտպանությունը, որի դեմ կիրառվել են հայցի ապահովման համապատասխան միջոցներ: Սույն գործին վերաբերելի մասով Սահմանադրական դատարանը նշել է, որ այն դեպքում, երբ հայցի ապահովումը վերացնելու մասին միջնորդությունը չի բավարարվել, վարույթի համապատասխան մասնակիցն օժտված է համապատասխան այլ հիմնավոր հիմքերի վկայակոչմամբ հայցի ապահովումը վերացնելու մասին մեկ այլ միջնորդություն ներկայացնելու հնարավորությամբ:

Բացի դրանից, օրենսդիրը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 133-րդ հոդվածով ամրագրել է հայցի ապահովման մեկ միջոցը մեկ այլ միջոցով փոխարինելու, ինչպես նաև հայցի ապահովման միջոցը ձևափոխելու, իսկ 138-րդ հոդվածով՝ հայցի ապահովման և հայցի նախնական ապահովման հետ կապված վնասների հատուցման իրավական կառուցակարգեր, որոնք ևս միտված են հայցի ապահովման միջոցի կիրառման և այն չվերացնելու արդյունքում համապատասխան անձանց իրավունքների պաշտպանության արդյունավետ ընթացակարգերի և կառուցակարգերի երաշխավորմանը (տե՛ս, ՀՀ Սահմանադրական դատարանի 05/08/2021 թվականի թիվ ՍԴԱՈ-173 որոշումը):

413 Վերոգրյալի հիման վրա՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ինչպես Օրենսգրքով, այնպես էլ Օրենքի 14-րդ հոդվածի 7-րդ մասով սահմանված հայցի նախնական ապահովման միջոցը (այդ թվում՝ հայցի ապահովման միջոցը) լրիվ կամ մասնակի վերացնելը մերժելու վերաբերյալ կայացված ակտի բողոքարկման հնարավորություն նախատեսված չէ։ Վճռաբեկ դատարանն անվերապահորեն հիմք է ընդունում օրենսդրի նպատակը, ըստ որի՝ Օրենսգիրքն ընդունելուց հետո, ընդունելով նաև Օրենքը, հայցի ապահովման միջոցը վերացնելու մերժման որոշումները բողոքարկելու կարգ այնուամենայնիվ չի սահմանել, ինչով վերադաս դատական ատյանին թույլ չի տվել վերաքննության կարգով քննության առնել այդ որոշումները: Իհարկե, դատարաններն իրավունքը և օրենքները կիրառելիս միաժամանակ կոնկրետացնում ու զարգացնում են այն, բայց չեն կարող ստեղծել նոր իրավունք։ Ակնհայտ է, որ Վճռաբեկ դատարանը զարգացնելով իրավունքը կաշկանդված է նորմի ժամանակակից ընկալումը պարզելու հանգամանքով, մասնավորապես՝ բացահայտելով օրենքի այն նշանակությունը, որն օրենսդիրն ամփոփել է օրենքի տեքստում։

414 Վճռաբեկ դատարանը վերը նշված իրավական դիրքորոշումների համատեքստում արձանագրում է, որ եթե վերաքննության կարգով բողոքարկվում է Դատարանի կայացրած՝ Օրենքով նախատեսված քննարկվող որոշումը, ապա նման բողոքի ընդունումը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 372-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի հիմքով ենթակա է մերժման։ Սա է օրենսդրի նպատակը և հենց այս նշանակությունը պետք է դատարանների կողմից հիմք ընդունվի։

415 Վճռաբեկ դատարանը վերը նշված նորմերի լույսի ներքո վերլուծության ենթարկելով Բողոքաբերի կողմից վկայակոչած ՀՀ վճռաբեկ դատարանի նախկին որոշումները (տե՛ս վերը՝ 24-րդ կետը), արձանագրում է, որ ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից թիվ ԵԷԴ/0020/04/09, ԵԱՆԴ/1109/02/13, ԱՐԱԴ/0170/02/14, ՇԴ/0011/16/14 գործերով կայացված որոշումներով Վճռաբեկ դատարանը դիրքորոշում է արտահայտել նախկին ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի (ընդունված՝ 17061998 թվականին, ուժը կորցրած՝ 09042018 թվականին) իրավակարգավորումների վերաբերյալ, ուստի սույն գործի փաստերի տեսանկյունից դրանք կիրառելի լինել չեն կարող։

416 Ինչ վերաբերում է թիվ ԵԴ/20761/02/18 քաղաքացիական գործով կայացված որոշմանը, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ օրենսդիրն Օրենսգրքով վերաքննության կարգով բողոքարկման ենթակա առաջին ատյանի դատարանի որոշումների ցանկում ներառել է առաջին ատյանի դատարանի կայացրած հայցադիմումը վերադարձնելու մասին որոշումը բողոքարկելու հնարավորությունը, սակայն բացառություններից է կազմել դատարանին ընդդատյա չլինելու հիմքը։ ՀՀ վճռաբեկ դատարանը նշված գործով գտել է, որ առաջին ատյանի դատարանի կողմից քննարկվող հիմքով հայցադիմումը վերադարձնելու մասին որոշումն անմիջականորեն բողոքարկելու անհնարինությունն այնպես և այն աստիճան է սահմանափակել ՀՀ Սահմանադրության 61-րդ և 63-րդ, ինչպես նաև Կոնվենցիայի 6-րդ հոդվածներով երաշխավորված իրավունքները, ինչի արդյունքում խախտվել են այդ իրավունքների բուն էությունը, քանի որ անձն արդյունքում կարող է զրկվել իրավասու դատարանի կողմից իր գործի քննության իրավունքից։ Հայտնել է նաև, որ նշված դատավարական կարգավորումը, բացառելով գործը տվյալ առաջին ատյանի դատարանին ընդդատյա չլինելու հիմքով հայցադիմումը վերադարձնելու մասին որոշման անմիջական բողոքարկման հնարավորությունը, չի ապահովում դատական պաշտպանության և արդար դատաքննության հիմնական իրավունքների արդյունավետ իրականացման համար անհրաժեշտ կազմակերպական կառուցակարգեր և ընթացակարգեր, ինչպես նաև ՀՀ վճռաբեկ դատարանը որոշումը կայացնելիս կարևորել է նաև այն հանգամանքը, որ իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 127-րդ հոդվածի վերոնշյալ կարգավորումը փոփոխվել է 12.12.2019 թվականի «ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» թիվ ՀՕ-298-Ն օրենքով։

417 Վճռաբեկ դատարանը վերահաստատելով սույն որոշման 43-414 կետերում արտահայտած դիրքորոշումները և զարգացնելով նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումը հարկ է համարում կրկին վերահաստատել, որ ՀՀ վճռաբեկ դատարանը չի ստեղծում նոր իրավունք, այլ զարգացնում և կոնկրետացնում է օրենսդրի կողմից ընդունված օրենքը, իսկ օրենքի բաց հայտնաբերելու դեպքում այդ բացը լրացնում է իր որոշումով։

 

Բ) Անդրադառնալով այն հարցերին, թե արդյո՞ք դատարանը չպետք է անդրադառնա անձի՝ փաստաբանով ներկայացված լինելուն և փաստաբանական ծառայությունների համար վճարվելիք գումարի չափի ողջամտությանը, երբ անձը, հիմնվելով «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի 7-րդ մասի վրա, փաստաբանով ներկայացված լինելու և փաստաբանական ծառայության ծախսերը հոգալու նպատակով միջնորդություն է ներկայացնում դատարանին ենթադրյալ ապօրինի ծագում ունեցող գույքի մի մասը արգելանքից հանելու վերաբերյալ, Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը

 

418 ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք։

419 ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք։

420 ՀՀ Սահմանադրության 64-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի իրավաբանական օգնություն ստանալու իրավունք։ Օրենքով սահմանված դեպքերում իրավաբանական օգնությունը ցույց է տրվում պետական միջոցների հաշվին։

421 «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» Կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին մասի վերաբերելի մասը սահմանում է՝ յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքներն ու պարտականությունները (…), ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք։

422 «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածի 5-րդ մասի 17-րդ կետի համաձայն «Հանրային պաշտպանի գրասենյակը, բացառությամբ քրեական վարույթի շրջանակներում ձերբակալված անձին կամ մեղադրյալին իրավաբանական օգնություն տրամադրելու, ինչպես նաև նույն հոդվածի 6-րդ մասում նշված դեպքերի, նույն հոդվածով նախատեսված անվճար իրավաբանական օգնությունը տրամադրում է հետևյալ անձանց` (…) «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի հիման վրա հարուցված քաղաքացիական գործերով պատասխանողներին»:

423 Ակնհայտ է, որ արդար դատաքննության իրավունքի կարևորագույն տարրերից է անձի դատարանի առջև փաստաբանով հանդես գալու իրավունքը։

4.24. Այս իրավունքը Սահմանադրի կողմից դասվել է սահմանադրական երաշխիքների շարքին՝ որպես անձի հիմնարար իրավունք (տե՛ս վերը՝ 4.20-րդ կետ)։

4.25. ՀՀ Սահմանադրության 64-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին նախադասությամբ յուրաքանչյուրի համար երաշխավորված է իրավաբանական օգնություն ստանալու իրավունքը, ինչից բխում է յուրաքանչյուրի հայեցողությունն օգտվել իրավաբանական օգնությունից կամ չօգտվել դրանից: Սահմանադրությունը հանրային իշխանությունից պահանջում է օրենսդրական մակարդակում ամրագրել այնպիսի ընթացակարգեր և կառուցակարգեր, որոնք արդյունավետորեն կերաշխավորեն անձի կողմից իրավաբանական օգնություն ստանալու իրավունքի արդյունավետ իրացման հնարավորությունը, ինչպես նաև գործնականում ապահովել, որ անձն իր գիտակցված և կամավոր որոշմամբ ընտրի իր վարքագիծը` օգտվել իրավաբանական օգնությունից, թե՝ ոչ: Հաշվի առնելով նշված իրավունքի կարևորությունը և նշանակությունը հիմնական իրավունքների արդյունավետ պաշտպանության հարցում` հատկապես արդյունավետ դատական պաշտպանության իրավունքի և արդար դատաքննության իրավունքի իրացման և պաշտպանության հարցում, Սահմանադրության 64-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ նախադասությամբ ամրագրվել է օրենքով սահմանված դեպքերում պետական միջոցների հաշվին իրավաբանական օգնություն ստանալու՝ անձի իրավունքը: Այսինքն՝ Սահմանադրությունը երաշխավորում է անձի՝ իրավաբանական օգնություն ստանալու իրավունքը նաև այն դեպքերում, երբ անձն անվճարունակության կամ օրենքով սահմանված այլ դեպքերում չի կարող օգտվել այդ իրավունքից (տե՛ս, Սահմանադրական դատարանի 1302.2018 թվականի թիվ ՍԴՈ-1403 որոշումը):

4.26. Իրավաբանական օգնություն ստանալու իրավունքը ներառում է նախ` որակյալ իրավաբանական ծառայություն ստանալու հնարավորությունը, երկրորդ` պետության պարտավորությունը որակյալ իրավաբանական օգնություն ստանալու հնարավորություն ապահովելու բոլոր նրանց համար, ովքեր ի վիճակի չեն ինքնուրույն ստանալ այդպիսի օգնություն (տե՛ս, Սահմանադրական դատարանի 08.10.2008 թվականի թիվ ՍԴՈ-765 որոշումը):

4.27. Մարդու իրավունքների և ազատությունների ամենահուսալի և արդյունավետ պաշտպանության մեխանիզմը դատական պաշտպանությունն է: Պաշտպանության այս միջոցը պետք է արդյունավետ լինի գործնականում, այսինքն` այն պետք է կարողանա կանխել ենթադրյալ խախտման շարունակումը և երաշխավորել, որ դատական պաշտպանության դիմելով` անձը չի հայտնվի առավել անբարենպաստ վիճակում, քան մինչ այդ էր: Հետևաբար, դատական պաշտպանության արդյունավետ իրականացման համար անհրաժեշտ է անձին իրավաբանական օգնություն ցուցաբերող ներկայացուցչին վճարված գումարի` որպես դատական ծախսի համարժեք փոխհատուցման հնարավորություն: Պատշաճ փոխհատուցում տրամադրելը դատական պաշտպանության արդյունավետության անհրաժեշտ տարր է, որը լրացուցիչ երաշխիք է հանդիսանում անձանց իրավունքների խախտումները վերացնելու, ընդհուպ մինչև խախտումը եղած դրությունը վերականգնելու համար (տե՛ս, ՀՀ վճռաբեկ դատարանի 03052021 թվականի թիվ ՎԴ/11260/05/17 գործով կայացրած որոշումը):

4.28. Այս իրավունքը նախատեսված է նաև Կոնվենցիայի 6-րդ հոդվածով, որի վերաբերյալ արտահայտվել է նաև Եվրոպական դատարանն իր մի շարք վճիռներում։

429 Ըստ Եվրոպական դատարանի ձևավորված կայուն պրակտիկայի՝ Կոնվենցիայի նպատակն է երաշխավորել գործնական և արդյունավետ իրավունքները: Սա հատկապես վերաբերում է դատարան դիմելու իրավունքին՝ պայմանավորված այն առանցքային դերով, որն ունի արդար դատաքննության իրավունքը ժողովրդավարական հասարակությունում։ Ինչպես քաղաքացիական, այնպես էլ քրեական դատավարությունում արդար դատաքննության գաղափարում առանցքային նշանակություն ունի այն, որ կողմերից որևէ մեկը զրկված չլինի դատարանի առաջ իր գործն արդյունավետորեն ներկայացնելու հնարավորությունից և ունենա հակառակորդ կողմի հետ հավասար պայմանների իրավունք։ 

Կոնվեցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետը պետության հայեցողության շրջանակներում է թողնում վերը նշված իրավունքների երաշխավորման հարցում միջոցների և եղանակների ընտրությունը: Իրավաբանական օգնության տրամադրման ինստիտուտն այդ միջոցներից մեկն է, սակայն կան նաև այլ եղանակներ, ինչպես օրինակ՝ կիրառելի ընթացակարգերի պարզեցումը։

Դատարան դիմելու իրավունքը բացարձակ իրավունք չէ և կարող է ենթարկվել սահմանափակումների՝ պայմանով, որ այդ սահմանափակումները հետապնդում են իրավաչափ նպատակ և համաչափ են: Հետևաբար իրավաբանական օգնություն տրամադրումը կարող է պայմանավորվել մի շարք հանգամանքներով, ինչպես օրինակ՝ դիմումատուի ֆինանսական դրությամբ, վարույթում հաջողության հասնելու դիմումատուի հեռանկարով: Ավելին, պետությունը կողմերին պետք է տրամադրի ողջամիտ հնարավորություն ներկայացնելու իր շահերն այնպիսի պայմաններում, որոնք նրա համար չեն ստեղծում ավելի անբարենպաստ վիճակ՝ ի համեմատ հակառակորդ կողմի (տե՛ս, Եվրոպական դատարանի Case of Steel and Morris v. The United Kingdom գործով § 59-60, 62, 2005 թվականի փետրվարի 15): 

430 Իրավաբանական ներկայացուցչություն տրամադրելը կախված է գործի հատուկ փաստերից և հանգամանքներից, ի թիվս այլոց, կախված է անձի համար հարցի կարևորությունից, գործի և օրենքի բարդությունից, ընթացակարգից, ինչպես նաև իրեն արդյունավետորեն ներկայացնելու դիմողի ունակությունից (տե՛ս, Եվրոպական դատարանի Case of McVicar v. The United Kingdom գործով թիվ 46311/99 § 48, 2002 թվականի մայիսի 7, Եվրոպական դատարանի Case of Steel and Morris v. The United Kingdom գործով § 61, 2005 թվականի փետրվարի 15)։

431. Ասվածի լույսի ներքո Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման իրավահարաբերություններում Օրենսդիրն ընդհանուր կանոնից կատարել է բացառություն և Օրենսգրքի 134-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հիմքերին (տե՛ս վերը՝ 4.6.-րդ կետը), Օրենքի 14-րդ հոդվածի 7-րդ մասով (տե՛ս վերը՝ 4.9.-րդ կետը), ավելացրել է ևս մի քանի հիմք, որոնցից սույն գործին վերաբերելի մասը՝ փաստաբանի ծախսերը կատարելն է։ Այլ կերպ ասած, երբ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով անձը Դատարանին միջնորդում է, որպեսզի մասնակի վերացնի ենթադրյալ ապօրինի ծագում ունեցող գույքի նկատմամբ Դատարանի կողմից կիրառված հայցի ապահովման միջոցը՝ իր փաստաբանի ծախսերը հոգալու համար, ապա Դատարանը պարտավոր է նման միջնորդությունը քննել նժարին դնելով ինչպես անձի արդար դատաքննության հիմնարար իրավունքը, այնպես էլ արգելադրված գույքի ենթադրյալ ապօրինի ծագում ունենալու կանխավարկածը։ Այս տեսակետից հարկ է նշել, որ այն հանդիսանում է Դատարանին պատկանող հայեցողություն, սակայն այդ հայեցողությունը պետք է լինի համաչափ սահմանափակվող իրավունքին։ Յուրաքանչյուր դեպքում Դատարանը պետք է որոշի, թե որքանո՞վ է արդարացված ենթադրյալ ապօրինի ծագում ունեցող գույքը արգելանքից հանելը, միաժամանակ, հիմքում ունենալով նաև անձի՝ արդար դատաքննության իրավունքը (անձի փաստաբանով ներկայացված լինելու իրավունքը)։ Այս հարցը լուծելիս Դատարանը պետք է հավասարակշռի նժարին դրված երկու արժեքները և ըստ այդմ կայացնի պատճառաբանված որոշում։

432 Իր հերթին, եթե Դատարանը համաչափության սահմաններում, օգտվելով իր հայեցողությունից, որոշում է մասնակի վերացնել կիրառված հայցի ապահովումը և ենթադրյալ ապօրինի ծագում ունեցող գույքն ազատել արգելադրումից՝ անձի կողմից փաստաբանի ծախսերը հոգալու համար, ապա Դատարանը չի կարող չանդրադառնալ փաստաբանական ծախսի ողջամտության հարցին։ Օրենսդրի կողմից Օրենքի 14-րդ հոդվածի 7-րդ մասում «փաստաբանական ծախսերը» հասկացությունից առաջ «ողջամիտ» բառի չօգտագործումը չի նշանակում, որ Դատարանը պետք է բավարարի ցանկացած գումար, որը կպահանջի անձը՝ ներկայացնելով համապատասխան փաստաբանական ծառայությունների մեկ կամ մի քանի պայմանագրեր կամ գործում ներգրավելով մեկ կամ մեկից ավելի փաստաբաններ։ Օրենքի նման մեկնաբանումն ակնհայտորեն հակասության մեջ է մտնում օրենսդրի նպատակի հետ։ Այս առումով հարկ է նկատել, որ Օրենքի 22-րդ հոդվածի համաձայն՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հարաբերություններում գործում է գույքի՝ ապօրինի ծագում ունենալու կանխավարկածը, քանի դեռ չի ապացուցվել գույքի ձեռքբերման օրինականությունը։ Այս տեսակետից օրենսդիրը թեև անձի արդար դատաքննության իրավունքից ելնելով հնարավոր է համարել արգելադրված գույքի մասնակի վերացումը՝ փաստաբանական ծախսերը հոգալու համար, այդուհանդերձ Օրենքի հիշյալ նորմը չի կարող մեկնաբանվել այնպես, որ Դատարանը պետք է բավարարի ցանկացած գումար, որը սահմանված կլինի փաստաբանական ծառայություններ մատուցելու պայմանագրով։ Դատարանը յուրաքանչյուր դեպքում պետք է քննության առարկա դարձնի փաստաբանական ծախսերի ողջամտության հարցը, անձի կողմից փաստաբանին վճարելու այլ միջոցների բացակայության հարցը, ինչպես նաև անձին առաջարկի իր ներկայացուցչությունն ապահովել ՀՀ փաստաբանների պալատի հանրային պաշտպանի գրասենյակի միջոցով, եթե անձը Դատարան է ներկայանում առանց փաստաբանի։

433 ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում նշել է, որ անձինք ազատ են կնքելու իրավաբանական ծառայությունների մատուցման պայմանագիր իրենց նախընտրած փաստաբանի հետ` վճարելով փոխադարձ համաձայնությամբ որոշված ցանկացած գումար: Այդուհանդերձ, այդ գումարների փոխհատուցման ակնկալիք նրանք կարող են ունենալ միայն ծախսերի այն ծավալով, որն իրապես անհրաժեշտ է եղել դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման համար (տե՛ս, ՀՀ վճռաբեկ դատարանի 03052021 թվականի թիվ ՎԴ/11260/05/17 գործով կայացրած որոշումը):

434 Մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ ներկայացուցչի վարձատրության խելամտության հարցը որոշելիս անհրաժեշտ է հաշվի առնել հետևյալ չափանիշները.

1) փաստաբանի կատարած աշխատանքի ծավալը (ապացույցներ հավաքելու և ներկայացնելու անհրաժեշտությունն ու այդ գործողությունները փաստացի կատարելու հանգամանքը, գործի քննությանը մասնակցության աստիճանը),

2) գործի բարդությունը (վիճելի իրավահարաբերության բնույթը, գործի քննության տևողությունը),

3) նմանատիպ գործերով պրակտիկայում ընդունված փաստաբանական ծառայության մատուցման դիմաց վճարվող գումարի չափը,

4) դատական ակտով բռնագանձվող գումարի և պահանջվող փաստաբանական վճարի չափի հարաբերակցությունը (տե՛ս, Ֆերդինանտ Առաքելյանն ընդդեմ Հարություն Պետրոսյանի թիվ ԵԿԴ/1587/02/10 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 29.06.2012 թվականի որոշումը):

Այս տեսակետից Վճռաբեկ դատարանը պատճառ չի տեսնում սույն որոշման 433-434 կետերում նշված գործերում արտահայտված դիրքորոշումները չկիրառելու նաև այս գործով։

435 Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ

436 Սույն գործի փաստերի համաձայն՝ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը 18062021 թվականին դիմողի միջնորդությունը բավարարել է (տե՛ս վերը՝ 12-րդ կետը)։

437 Դատարանը 13092023 թվականին որոշում է կայացրել Բողոքաբերի միջնորդությունը՝ հայցի ապահովման կիրառված միջոցը մասնակի վերացնելու մասին, մերժել (տե՛ս վերը՝ 112-113-րդ կետերը)։

438 Տվյալ որոշումը բողոքարկվել է վերաքննության կարգով, և Վերաքննիչ դատարանը, պատճառաբանելով, որ «Տվյալ դեպքում (․․․) վերաքննիչ բողոք է ներկայացվել հայցի ապահովման միջոցը մասնակի վերացնելու միջնորդությունը մերժելու Դատարանի որոշման դեմ, մինչդեռ հայցի ապահովման միջոցը մասնակի վերացնելու միջնորդությունը մերժելու որոշման բողոքարկման հնարավորությունը գործող օրենսդրությամբ նախատեսված չէ։ Նկատի ունենալով, որ բողոքարկվել է այն դատական ակտը, որը ենթակա չէ բողոքարկման, վերաքննիչ բողոքի ընդունումը ենթակա է մերժման»:

4.39 Վերաքննիչ դատարանը 01.10.2023 թվականին որոշում է կայացրել բողոքի ընդունումը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 372-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետում նշված հիմքով մերժելու մասին։

440 Սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումների համատեքստում անդրադառնալով Վերաքննիչ դատարանի պատճառաբանություններին՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ դրանք հիմնավոր են, իսկ վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը բավարար չէ Վերաքննիչ դատարանի 01.10.2023 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշումը վերացնելու համար։

441 Անդրադառնալով Բողոքաբերի 24.-2.5.-րդ կետերում նշված դիրքորոշմանը՝ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ ի տարբերություն վերը նշված գործի փաստերի՝ սույն գործով Դատարանի և Վերաքննիչ դատարանի կայացրած ակտերով (տե՛ս վերը՝ 113-րդ, 1.15-րդ կետերը) Բողոքաբերը չի զրկվում իրավասու դատարանի կողմից իր գործի քննության իրավունքից, որի արդյունքում չի խախտվում վերջինիս դատական պաշտպանության և արդար դատաքննության հիմնարար իրավունքների բուն էությունը՝ նկատի ունենալով, որ Բողոքաբերը զրկված չէ կիրառված հայցի նախնական ապահովման (հայցի ապահովման) միջոցը լրիվ կամ մասնակի վերացնելու վերաբերյալ միջնորդություն կրկին ներկայացնելու հնարավորությունից (տե՛ս վերը 412-րդ կետը), ինչից Բողոքաբերը նախկինում օգտվել է (տե՛ս վերը՝ 13-րդ, 18-րդ, 110-րդ կետերը

Ավելին, նույնիսկ փաստաբանի ծախսերը հոգալու հիմքով հայցի ապահովման միջոցը լրիվ կամ մասնակի վերացնելու միջնորդության մերժման պարագայում անձը չի զրկվում իրավասու դատարանի կողմից իր գործի քննության իրավունքից՝ նկատի ունենալով, որ  օրենսդիրը «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածի 5-րդ մասի 17-րդ կետով «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի հիման վրա հարուցված քաղաքացիական գործերով պատասխանողներին ընձեռել է անվճար իրավաբանական օգնություն ստանալու հնարավորություն, որն ուղղված է ՀՀ Սահմանադրության 61-րդ, 63-րդ և 64-րդ հոդվածներով սահմանված անձի դատական պաշտպանության, արդար դատաքննության և իրավաբանական օգնություն ստանալու իրավունքների ապահովմանը և տվյալ իրավակարգավորումը ծառայում է որպես իրավաբանական օգնության իրավունքի երաշխավորում:

442 Այդուհանդերձ, Վճռաբեկ դատարանը վերը վկայակոչված պատճառաբանությունների լույսի ներքո կրկին նշում է (տե՛ս վերը՝ 431-4.32.-րդ կետերը), որ երբ անձն Օրենքի 14-րդ հոդվածի 7-րդ մասի հիմքով միջնորդություն է ներկայացնում փաստաբանական ծախսերը հոգալու նպատակով արգելադրված գույքը մասնակի արգելանքից հանելու պահանջով, ապա դատարաններն այդ միջնորդությունը պետք է քննեն հիմքում ունենալով ինչպես անձի արդար դատաքննության իրավունքը, այնպես էլ արգելադրված գույքի ապօրինի ծագում ունենալու կանխավարկածը՝ պատճառաբանելով կիրառվող իրավունքի սահմանափակման և հետապնդվող նպատակի միջև առկա հարաբերակցության համաչափությունը:

443 Տվյալ դեպքում Հասմիկ Պավլիկի Աբգարյանի և «Կոնցեռն-Դիալոգ» ՓԲԸ-ի միջև կնքվել է փաստաբանական վճարովի ծառայությունների մատուցման պայմանագիր (տե՛ս վերը՝ 31-րդ կետը)։

444 Բողոքաբերը 25092021 թվականին, 10112022 թվականին, 24022023 թվականին և 07092023 թվականին միջնորդություններ է ներկայացրել դատարան՝ հայցի ապահովման կիրառված միջոցը մասնակի վերացնելու մասին, որոնք Դատարանը համապատասխանաբար 05112021 թվականին, 22112022 թվականին, 24022023 թվականին, 13092023 թվականին մերժել է (տե՛ս վերը՝ 13-14-րդ, 18-113-րդ կետերը

445 Դատարանը 13092023 թվականի որոշմամբ մերժելով միջնորդությունը՝ նշել է, որ սույն գործով Դատարանին ներկայացված միջնորդության և կից փաստաթղթերով փաստական տվյալները բավարար չեն, որպեսզի Դատարանը պարզի գործով փաստաբանների կատարած աշխատանքի ծավալը և տևողությունը, այդ աշխատանքների անհրաժեշտությունն ու գործողությունները փաստացի կատարված լինելու, ինչպես նաև ողջամտության հանգամանքերը։

446 Բողոքաբերը նշել է, որ Դատարանը 13092023 թվականի որոշմամբ անդրադարձ է կատարել կատարված ծախսերի ողջամտության հարցին այն պայմաններում, երբ Օրենքն ի տարբերություն անձի կամ իր խնամքի տակ գտնվող անձանց ապրուստի ծախսերը հոգալու դեպքի, փաստաբանի ծախսերի մասով չի նախատեսում դրանց ողջամիտ լինելու պայմանը։

447 Վճռաբեկ դատարանն ինչպես արդեն նշել է վերը (տե՛ս վերը՝ 413-րդ կետը) իրավական ակտի նորմը չի կարող մեկնաբանվել ելնելով միայն դրանում պարունակվող բառերի և արտահայտությունների տառացի նշանակությունից։ Ավելին, նորմը մեկնաբանելիս հատուկ կարևորություն ունի նորմատիվ իրավական ակտն ընդունելիս այն ընդունող մարմնի նպատակը, որը կարող է բացահայտվել բոլոր բաղադրիչների հաշվառմամբ, հաշվի առնելով այն նորմատիվ իրավական ակտի դրույթները, ի կատարումն որի ընդունվել է այդ ակտը, տվյալ նորմատիվ իրավական ակտով սահմանված սկզբունքները, իսկ այդպիսի սկզբունքներ սահմանված չլինելու դեպքում` տվյալ իրավահարաբերությունը կարգավորող իրավունքի ճյուղի սկզբունքները։

448 Այսպիսով, հիմք ընդունելով վերը ողջ ասվածը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է նաև, որ նմանատիպ փաստական հանգամանքներով գործերի քննության դեպքում վերը նշված նորմերն անհրաժեշտ է կիրառել սույն որոշմամբ տրված մեկնաբանություններին համապատասխան։

 

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ

 

5.1. Օրենսգրքի 101-րդ հոդվածի համաձայն՝ դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:

Օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Վերաքննիչ կամ ՀՀ վճռաբեկ դատարան բողոք բերելու և բողոքի քննության հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10-րդ գլխի կանոններին համապատասխան:

52 «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ միջանկյալ դատական ակտերի դեմ ներկայացված բողոքներով պետական տուրք չի գանձվում։

5.3. Նկատի ունենալով, որ վճռաբեկ բողոքը ենթակա է մերժման, ինչպես նաև այն, որ բողոքի քննության շրջանակներում դատական ծախսեր, այդ թվում՝ պետական տուրք, չեն առաջացել, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դատական ծախսերի հարցը պետք է համարել լուծված։

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ և 408-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը մերժել: ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի 06.10.2023 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշումը թողնել օրինական ուժի մեջ։

2. Դատական ծախսերի հարցը համարել լուծված:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող

Զեկուցող

Ա ԴԱՎԹՅԱՆ

Գ ԳՅՈԶԱԼՅԱՆ

 

Լ․ ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

Ա. ԿՈՒՐԵԽՅԱՆ

 

Լ. ՄԵԼԻՔՋԱՆՅԱՆ

Հատուկ կարծիք

 

թիվ ՀԿԴ/0011/02/22 քաղաքացիական գործով

 

ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն

դատարանի որոշում

Քաղաքացիական գործ թիվ ՀԿԴ/0011/02/22

2024թ.

Քաղաքացիական գործ թիվ ՀԿԴ/0011/02/22

 

Նախագահող դատավոր` Գ․ Հարությունյան

 

02․052024 թվական

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան), 2024 թվականի մայիսի 02-ին գրավոր ընթացակարգով քննելով Հասմիկ Պավլիկի Աբգարյանի վճռաբեկ բողոքը՝ ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 06․10․2023 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշման դեմ` ըստ ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության հայցի ընդդեմ Արամ Խաչիկի Հարությունյանի, Հասմիկ Պավլիկի Աբգարյանի, Արշակ Նորիկի Ջավադյանի, երրորդ անձինք «Հանարդնախագիծ» ԲԲ ընկերության, «Նաիրի ՃՇՇ» ԲԲ ընկերության, «Ինկոմսպասարկում» ԲԲ ընկերության, «Ռեժանս» ՍՊ ընկերության, «Հարազատ օջախ» ՍՊ ընկերության` հօգուտ Հայաստանի Հանրապետության ապօրինի ծագում ունեցող գույքերի բռնագանձման պահանջի մասին, Վճռաբեկ դատարանի դատավորների ընդհանուր թվի մեծամասնությամբ որոշել է վճռաբեկ բողոքը մերժել, ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի 06․10․2023 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշումը թողնել օրինական ուժի մեջ։

Վճռաբեկ դատարանի դատավորներ Արթուր Դավթյանս և Արման Կուրեխյանս, համաձայն չլինելով վերը նշված որոշման (այսուհետ՝ Որոշում) վարույթ ընդունելու հիմքերի և հիմնավորումների, այն է՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 361-րդ հոդվածի, ինչպես նաև ինչպես նաև «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» ՀՀ օրենքի (այսուհետ՝ Օրենք) 14-րդ հոդվածի 7-րդ մասի կապակցությամբ իրավունքի զարգացման խնդիր առկա լինելու մասին Վճռաբեկ դատարանի դատավորների մեծամասնության կարծիքի հետ, ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 27-րդ հոդվածի 9-րդ և 10-րդ մասերով, շարադրում ենք մեր հատուկ կարծիքը այդ որոշման պատճառաբանական մասի վերաբերյալ:

Հատուկ կարծիքը շարադրելիս հաշվի են առնվել վճռաբեկ բողոքի՝ Որոշման մեջ ներկայացված հիմքերը, հիմնավորումները և բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը:

Սույն գործի փաստերի համաձայն՝ Հասմիկ Աբգարյանի ներկայացուցիչը Դատարանին միջնորդել է «Կոնցեռն-Դիալոգ» ՓԲ ընկերության և Հասմիկ Աբգարյանի միջև կնքված փաստաբանական վճարովի ծառայությունների մատուցման պայմանագրի շրջանակներում մատուցված ծառայությունների գծով առկա պարտքի՝ 16․036․619 (տասնվեց միլիոն երեսունվեց հազար վեց հարյուր տասնինը) ՀՀ դրամի չափով վերացնել Հասմիկ Աբգարյանի դրամական միջոցների նկատմամբ կիրառված արգելանքը (թույլ տալ «Այդի Բանկ» ՓԲԸ-ի 33510000156066 հաշվի մնացորդ գումարից նշված չափի գումարն ուղղել պարտքի մարմանը), ինչպես նաև թույլատրել «Այդի Բանկ» ՓԲԸ-ի 33510000156066 հաշվի մնացորդ գումարի որպես ավանդ ներդրումը՝ նաև դրան հաշվեգրվող տոկոսները հետագայում առաջացվելիք փաստաբանական ծախսերը հոգալուն ուղղելու նպատակով։ Դատարանի 13․09․2023 որոշմամբ միջնորդությունը մերժվել է։

Վերաքննիչ դատարանը 06․10․2023 թվականի որոշմամբ մերժել է Դատարանի 13․09․2023 որոշման դեմ բերված վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելը` պատճառաբանելով, որ «Տվյալ դեպքում (․․․) վերաքննիչ բողոք է ներկայացվել հայցի ապահովման միջոցը մասնակի վերացնելու միջնորդությունը մերժելու Դատարանի որոշման դեմ, մինչդեռ հայցի ապահովման միջոցը մասնակի վերացնելու միջնորդությունը մերժելու որոշման բողոքարկման հնարավորությունը գործող օրենսդրությամբ նախատեսված չէ։ Նկատի ունենալով, որ բողոքարկվել է այն դատական ակտը, որը ենթակա չէ բողոքարկման, վերաքննիչ բողոքի ընդունումը ենթակա է մերժման»:

Վճռաբեկ դատարանը Հասմիկ Աբգարյանի վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով և նույն հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի սահմանված հիմքի առկայությամբ, այն է՝ բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար, քանի որ Վերաքննիչ դատարանի կողմից կիրառած դատավարական իրավունքի՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 361-րդ հոդվածի, ինչպես նաև «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի 7-րդ մասի կապակցությամբ առկա է իրավունքի զարգացման խնդիր։

Անդրադառնալով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 361-րդ հոդվածի 1-ին մասի 15-րդ կետով և «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի 7-րդ մասի իմաստներով հայցի նախնական ապահովման (այդ թվում՝ հայցի ապահովման) միջոցը լրիվ կամ մասնակի վերացնելը մերժելու վերաբերյալ Դատարանի կայացրած դատական ակտը վերաքննության կարգով բողոքարկման ենթակա լինելու հարցին` Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ «․․․ինչպես Օրենսգրքով, այնպես էլ Օրենքի 14-րդ հոդվածի 7-րդ մասով սահմանված հայցի նախնական ապահովման միջոցը (այդ թվում՝ հայցի ապահովման միջոցը) լրիվ կամ մասնակի վերացնելը մերժելու վերաբերյալ կայացված ակտի բողոքարկման հնարավորություն նախատեսված չէ։ Վճռաբեկ դատարանն անվերապահորեն հիմք է ընդունում օրենսդրի նպատակը, ըստ որի՝ Օրենսգիրքն ընդունելուց հետո, ընդունելով նաև Օրենքը, հայցի ապահովման միջոցը վերացնելու մերժման որոշումները բողոքարկելու կարգ, այնուամենայնիվ, չի սահմանել, ինչով վերադաս դատական ատյանին թույլ չի տվել վերաքննության կարգով քննության առնել այդ որոշումները»։

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 361-րդ հոդվածի 1-ին մասում սահմանվել են առաջին ատյանի դատարանի այն դատական ակտերը, որոնք գործին մասնակցող անձինք իրավունք ունեն բողոքարկելու վերաքննության կարգով։ Միաժամանակ, այդ ցանկը սպառիչ չէ, և օրենսդիրը նախատեսել է թվարկվածից բացի այլ որոշումների բողոքարկման հնարավորություն, սակայն միայն այն դեպքում, երբ դա ուղղակիորեն նախատեսված է օրենքով։

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 134-րդ հոդվածի 6-րդ մասով օրենսդիրը նախատեսել է hայցի ապահովման կապակցությամբ գործին մասնակցող անձանց շահերի պաշտպանության դատավարական կարևոր միջոց, այն է՝ հայցի ապահովման միջոցը վերացնելու մասին դատարանի որոշումը վերաքննության կարգով բողոքարկելու հնարավորություն։ Դրա հետ մեկտեղ, հայցի ապահովման միջոցը վերացնելու միջնորդությունը մերժելու մասին դատարանի որոշումը բողոքարկելու հնարավորություն թե՛ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով, թե՛ «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» և այլ օրենքով նախատեսված չէ։

Վերը հիշատակված նորմերի համակարգային վերլուծության արդյունքում կարելի է եզրահանգել, որ եթե վերաքննության կարգով բողոքարկվում է առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի կայացրած՝ հայցի ապահովման միջոցը մասնակի վերացնելու որոշումը, ապա նման բողոքի ընդունումը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 372-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի հիմքով ենթակա է մերժման։

Սահմանադրական դատարանը դիրքորոշում է հայտնել այն մասին, որ վերաքննիչ կամ վճռաբեկ բողոքները վարույթ ընդունելու հարցում դատարանները պետք է ունենան ոչ թե հայեցողական անսահմանափակ ազատություն, այլ օրենսդրորեն նախատեսված, հստակ և անձանց համար միակերպ ընկալելի հիմքերով, բողոքը վարույթ ընդունելու կամ մերժելու իրավունք և պարտականություն (տե՛ս Սահմանադրական դատարանի 09.04.2007 թվականի թիվ ՍԴՈ-690 որոշումը):

Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի համաձայն՝ դատարանի մատչելիության իրավունքն արդար դատաքննության իրավունքի բաղկացուցիչ մասն է: Այնուամենայնիվ, այդ իրավունքը բացարձակ չէ և կարող է ենթարկվել սահմանափակումների: Այդ սահմանափակումները թույլատրվում են, քանի որ մատչելիության իրավունքն իր բնույթով պահանջում է պետության կողմից որոշակի կարգավորումներ: Այս առումով պետությունը որոշակի հայեցողական լիազորություն ունի: Դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակումը պետք է իրականացվի այնպես, որ այն չխախտի կամ զրկի անձին մատչելիության իրավունքից այնպես կամ այն աստիճան, որ խախտվի այդ իրավունքի բուն էությունը: (տե՛ս Եվրոպական դատարանի Էշինգդեյնն ընդդեմ Միացյալ Թագավորության գործով 28.05.1985 թվականի վճիռը):

Համաձայն լինելով Դատարանի որոշումը վերաքննության կարգով բողոքարկման ենթակա չլինելու մասին դատավորների մեծամասնության դիրքորոշման հետ, այնուամենայնիվ կարծում ենք, որ վերը նշված նորմերն իրենց համակցության մեջ վերլուծելու արդյունքում միակ հնարավոր եզրահանգումը կարող է լինել հենց այն, որ նշված որոշումը վերաքննության կարգով բողոքարկման ենթակա չէ։

Միաժամանակ գտնում ենք, որ Վճռաբեկ դատարանի որոշումը նշված նորմի՝ նախկինում տրվածից տարբերվող այլ մեկնաբանությամբ կիրառելու, օրենսդրական բացը լրացնելու, նորմի մեկնաբանության նկատմամբ այլ դիրքորոշում հայտնելու հիմնավորումներ չի պարունակում, հետևաբար տվյալ դեպքում ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 361-րդ հոդվածի զարգացման խնդիր առկա չէ։

Անդրադառնալով «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի 7-րդ մասի վերաբերյալ Որոշմամբ արտահայտած դիրքորոշմանը, հարկ ենք համարում նշել հետևյալը․

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 388-րդ հոդվածի համաձայն՝ Վճռաբեկ դատարանը վճռաբեկ բողոքի հիման վրա սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում և կարգով քննում է Վերաքննիչ դատարանի եզրափակիչ և միջանկյալ դատական ակտերի դեմ բերված վճռաբեկ բողոքները:

Նշված հոդվածի իրավական կարգավորումից բխում է, որ Վճռաբեկ դատարանը կարող է վերանայել Վերաքննիչ դատարանի դատական ակտերը այն հիմքերով, որոնք կարող են ապահովել օրենքի կամ այլ նորմատիվ իրավական ակտի միատեսակ կիրառումը կամ ուղղված լինել մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտումները վերացնելուն։

Վերաքննիչ դատարանը, մերժելով Դատարանի 13․09․2023 թվականի «Հայցի ապահովման միջոցը մասնակի վերացնելու մասին» որոշումը վարույթ ընդունելը՝ վերաքննության կարգով բողոքարկման ենթակա չլինելու հիմքով, իրավաչափորեն չի անդրադարձել և քննության առարկա չի դարձրել Օրենքի 14-րդ հոդվածի 7-րդ մասի վերաբերյալ վերաքննիչ բողոքի հիմքերը և հիմնավորումներին և դրանց մասով որևէ դիրքորոշում չի հայտնել կամ եզրահանգման չի եկել։

Վճռաբեկ դատարանը Որոշմամբ արձանագրել է, որ «(…) Դատարանը համաչափության սահմաններում, օգտվելով իր հայեցողությունից, որոշում է մասնակի վերացնել կիրառված հայցի ապահովումը և ենթադրյալ ապօրինի ծագում ունեցող գույքն ազատել արգելադրումից՝ անձի կողմից փաստաբանի ծախսերը հոգալու համար, ապա Դատարանը չի կարող չանդրադառնալ փաստաբանական ծախսի ողջամտության հարցին։ Օրենսդրի կողմից Օրենքի 14-րդ հոդվածի 7-րդ մասում «փաստաբանական ծախսերը» հասկացությունից առաջ «ողջամիտ» բառի չօգտագործումը չի նշանակում, որ Դատարանը պետք է բավարարի ցանկացած գումար, որը կպահանջի անձը՝ ներկայացնելով համապատասխան փաստաբանական ծառայությունների մեկ կամ մի քանի պայմանագրեր կամ գործում ներգրավելով մեկ կամ մեկից ավելի փաստաբաններ»։

«Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի 7-րդ մասի մասի մեկնաբանության՝ փաստաբանական ծախսերի ողջամտության վերաբերյալ դատավորների մեծամասնության արտահայտած դիրքորոշման հետ ըստ էության համաձայնելով հանդերձ գտնում ենք, որ Վճռաբեկ դատարանը, օրենքների և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառությունն ապահովելու իր սահմանադրական գործառույթն իրացնելիս, իրավասու չէր գնահատական տալ Դատարանի կողմից Օրենքի 14-րդ հոդվածի 7-րդ մասի կիրառման օրինականությանը և իրավաչափությանը, նկատի ունենալով որ Վերաքննիչ դատարանի բողոքարկված դատական ակտում նշված նորմը չի կիրառվել և դրա վերաբերյալ դիրքորոշում չի արտահայտվել։

Ամփոփելով վերոգրյալը գտնում ենք, որ տվյալ դեպքում ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 361-րդ հոդվածի և Օրենքի 14-րդ հոդվածի 7-րդ մասի կապակցությամբ իրավունքի զարգացման խնդրի առկայության հիմնավորմամբ վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու հիմքերը բացակայել են։

 

Դատավոր՝

Ա ԴԱՎԹՅԱՆ

 

Դատավոր՝

Ա. ԿՈՒՐԵԽՅԱՆ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 17 հունիսի 2026 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան