ՀՀ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ «ԳՅՈՒՄՐԻԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ» ԳԻՏԱԿՐԹԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԿՐԹԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՆՅՈՒԹԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 364-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (18.06.2026-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ընդունման ամսաթիվ
17.06.2026
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
17.06.2026
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
18.06.2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 364-Ա

 

«ԳՅՈՒՄՐԻԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ» ԳԻՏԱԿՐԹԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԿՐԹԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՆՅՈՒԹԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝

1. Բարեգործական որակել «Գյումրիի տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոն» գիտակրթական հիմնադրամի կողմից իրականացվող` 100,000,000 դրամ ընդհանուր արժողությամբ «Կրթական կենտրոնի նյութատեխնիկական ապահովում» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:

2. «Գյումրիի տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոն» գիտակրթական հիմնադրամին` մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում` նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարված աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Խաչատրյան

 

Երևան

 

17.06.2026

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված

ՀՀ փոխվարչապետի

N 364-Ա որոշման

 

«ԿՐԹԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՆՅՈՒԹԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄ» ԾՐԱԳԻՐ

 

1.

Ծրագրի նպատակը

«Կանաչ Տեխնոլոգիաների Հաբ» կրթական կենտրոնի,նյութատեխնիկական ապահովում՝ գույքով կահավորում, նոր սերնդի սարքավորումների տեղակայում, հարմարավետ և տրամադրող միջավայրի ստեղծում, որտեղ Հայաստանի Հանրապետության բոլոր մարզերի երիտասարդները հնարավորություն կունենան անվճար կրթություն ստանալ, ձեռք բերել խորը ինժեներական և տեխնոլոգիական գիտելիքներ արտադրական ոլորտի հմտություններ, կներգրավվեն արտադրական աշխատանքներում, կրթական կենտրոնում անցկացվող կրթական ծրագրերը և դասընթացները կլինեն երկարաժամկետ բնույթի՝ ըստ կրթական ծրագրերի զարգացման և մասնագիտական պահանջարկի, ինչպես նաև կստեղծվեն ժամանակակից և հարմարավետ պայմաններ նոր սերնդի ուսանողության համար, որպեսզի դասընթացները անցկացվեն պատշաճ կերպով, ինչպես նաև ուսանողների անվճար և հարմարավետ փոխադրման համար կտրամադրվեն տրանսպորտային միջոցներ, որոնցով կիրականացվի ուսանողների և դասախոսական անձնակազմի տեղափոխումը:

2.

Ծրագրի բարեգործական որակման նպատակը

Օգտվել Հայաստանի Հանրապետության հարկերի, տուրքերի, պարտադիր վճարների գծով օրենքով սահմանված արտոնություններից:

3.

Բարեգործը

Հայ օգնության ֆոնդի Հայաստանի մասնաճյուղ (Հայաստանի Հանրապետություն, քաղաք Երևան 0010, Խորենացու փողոց 22, ՀՎՀՀ՝ 02517115)

4.

Ծրագիրը կատարողը

«Գյումրիի տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոն» գիտակրթական հիմնադրամ (Շիրակի մարզ, քաղաք Գյումրի, Շիրակացի փողոց 68, ՀՎՀՀ՝ 05532905)

5.

Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը

Հայաստանի Հանրապետություն, Շիրակի մարզ, Մարմարաշեն գյուղ, բնագավառը՝ կրթական

6.

Ծրագրի բյուջեն

100,000,000 դրամ

7.

Բարեգործություն ստացողը

«Կանաչ Տեխնոլոգիաների Հաբ» կրթական կենտրոնի ուսանողներ

8.

Ծրագրի իրականացման տևողությունը

2026 թվականի հունիսի 15-ից մինչև 2028 թվականի մայիսի 31-ը

9.

Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը

1) կրթական կենտրոնի նյութատեխնիկական ապահովում՝ գույքով կահավորում, նոր սերնդի սարքավորումների տեղակայում՝ 55,000,000 դրամի չափով՝ նախատեսվում է իրականացնել 2026 թվականի հունիսի 15-ից մինչև 2028 թվականի մայիսի 31-ն ընկած ժամանակահատվածում.

2) ուսանողների և դասախոսների անվճար ու հարմարավետ տեղափոխման համար տրանսպորտային միջոցների ներմուծում՝ 25,000,000 դրամի չափով, նախատեսվում է իրականացնել 2026 թվականի հունիսի 15-ից մինչև 2028 թվականի մայիսի 31-ն ընկած ժամանակահատվածում.

3) մարքեթինգային և գովազդային արշավների կազմակերպում՝ 20,000,000 դրամի չափով, նախատեսվում է իրականացնել 2026 թվականի հունիսի 15-ից մինչև 2028 թվականի մայիսի 31-ը:

10.

Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը

1) 16+1 անձի համար նախատեսված 2 հատ տրանսպորտային միջոցի ներմուծում՝ 25,000,000 դրամի չափով.

2) ուսանողների համար պրակտիկ գիտելիքներ ձեռքբերելու համար կիրառվող արտադրական սարքավորումների ներմուծում՝ 20,000,000 դրամի չափով.

3) համակարգչային սարքավորումների ներմուծում՝ 20,000,000 դրամի չափով.

4) աթոռների, սեղանների, ձեռքբերում՝ 15,000,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

5) մարքեթինգային և գովազդային ծառայությունների ձեռքբերում՝ 20,000,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի:

11.

Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական

ծախսերը

Մարքեթինգային և գովազդային ծառայությունների ձեռքբերում՝ 20,000,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի։

12.

Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն և «Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյանի համայնքապետարանի աշխատակազմ» համայնքային կառավարչական հիմնարկ:

13.

Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը

Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով կներկայացվեն

տեղեկություններ:

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Խաչատրյան

 

17.06.2026

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան